Ջուլիանա Հարքավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուլիանա Հարքավի
Juliana Harkavy, 2017 (cropped).jpg
Ծնվել էհունվարի 1, 1985(1985-01-01) (34 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
julianaharkavy.com

Ջուլիանա Ջեյ Հարքավի (անգլ.՝ Juliana Jay Harkavy, հունվարի 1, 1985(1985-01-01), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[1], ամերիկացի դերասանուհի։ Նա առավել հայտնի է մարմնավորելով Ռեբեկային «Դելֆինի պատմությունը» և Ջեսիին «Սեր գրել նրա ձեռքերին» ֆիլմերում և Ալիշային «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում։ Նա նկարահանվել է «Վերջին հերթափոխը» սարսափ ֆիլմում և «Դելֆինի պատմությունը 2» ֆիլմում[2][3][4][5][6]։ Նա մարմնավորում է Դայնա Դրեյքին/ Սև Դեղձանիկին The CW հեռուստաալիքի «Նետ» հեռուստասերիալում[7]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարքավին ծնվել է 1985 թվականի հունվարի 1֊ին Նյու Յորքում։ Նրա ծնողներն են Բերթա Քարելան և Մայքլ Հարքավին, ով եղել է Warner Bros.֊ի, Warner Bros. Interactive Entertainment֊ի և Kids' WB֊ի փոխնախագահը։ Հարքավին իր պրոֆեսոնալ դերասանական կարիերան սկսել է 10 տարեկանում։

Նա ինը տարի հաճախել է «Երիտասարդ դերասանների տիեզերք»։ Նա հաճախել է Լոս Անջելեսի ֆրանսիական դպրոցը, որտեղ նա սահուն ֆրանսերեն խոսել է սովորել։ Նա իր ավագ դպրոցի դիպլոմը ստացել է Միլքեն համայնքի ավագ դպրոցում, Լոս Անջելեսում։ Դպրոցից հետո սովորել է Նյու Յորքի համալսարանում[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարքավիի առաջին դերասանական աշխատանքը եղել է 10 տարեկանում, երբ նա նկարահանվել է Fox Kids հեռուստաալիքի «Սարսափ ֆիլմեր» հեռուստասերիալի գովազդում։ Նրա առաջին դերը ֆիլմերում եղել է Ալֆոնսո Կուարոնի «Փոքրիկ արքայադուստրը» ֆիլմը։

Նա նկարահանվել է «եթե միայն իմանայիր» ֆիլմում, որը Ալցհայմերի հիվանդության տարածման մասին է։ Նա մարմնավորում է Ջեսիկա Լորենին «Վերջին հերթափոխը» սարսափ ֆիլմում[9][10][11]։

2010 թվականին նկարահանվել է «Ինչ որ Լոլան ցանկանում է» կարճամետրաժ ֆիլմում[12][13]։

Հարքավին մարմնավորել է Ալիշային «Քայլող մեռյալները» հեռուստասերիալի երկու էպիզոդում[14]։

Նա մարմնավորել է դետեկտիվ Թինա Բոլանդին The CW հեռուստաալիքի «Նետ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում[15]։ Հետագայում պարզվում է, որ նրա իրական անունը Դայնա Դրեյք է։ Նա հետագայում դառնում է նոր Սև Դեղձանիկը[7]։ Վեցերորդ եթերաշրջանում նա դառնում է հեռուստասերիալի հիմնական դերակատարներից[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարքավին ունի ռուսական, հունգարական, դոմինիկյան, աֆրիկյան և չինական ծագում[17]։ Նա դաշնամուր, կիթառ և ֆլեյտա է նվագում։ Նա ապրել է Նյու Յորքում, Նյու Մեքսիկոյում, Նյու Ջերսիում, Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում և Ֆրանսիայում։ 2014 թվականից ամուսնացած է Փիթեր Քուպչիկի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
1995 Փոքրիկ արքայադուստրը Աղջիկը Հնդկաստանից
2005 Թափահարված Գրուփի Կարճամետրաժ ֆիլմ
2006 Սերը կույր է Քրիսթալ
Իմ սուպեր նախկինը Անցորդ
2010 Ինչ որ Լոլան ցանկանում է Լոլա Կարճամետրաժ ֆիլմ
2011 Դելֆինի պատմությունը Ռեբեկա
Եթե միայն իմանայիր Լուիս
2012 Ներքին զգացմունք Սթեյսի
2013 Փնտրելով Ջոյին Գեղեցիկ երիտասարդ կին
Մարմինների տուն Թիշա
Ամուսնության տեսակ Մադելայն
2014 Դելֆինի պատմությունը 2 Ռեբելա
Վերջին հերթափոխ Ջեսիկա Լորեն
2015 Սեր գրել նրա ձեռքերին Ջեսի Նկարահանվել է 2011-ին, թողարկվել է 2015-ին

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2010 Բացատներ Էմի 1 էպիզոդ
2011 Մեծ Մայք Ջանեթ Օգիլվի Հեռուստաֆիլմ
2013 Գրեյսլենդ Ալեքս 1 էպիզոդ
Քայլող մեռյալները Ալիշա 2 էպիզոդ
2014 Կոնստանտին Սառա 1 էպիզոդ
2016 Մակերևույթի ներքևում Քելի Հեռուստաֆիլմ
2017–ից Նետ Դայնա Դրեյք/ Սև Դեղձանիկ Երկրորդական դեր (5 եթերաշրջան), հիմնական դեր (6֊րդ եթերաշրջանից)
2017 Ֆլեշ էպիզոդ․ «X-Երկրի ճգնաժամը։ Մաս 3»
2017 Վաղվա լեգենդները էպիզոդ․ «X-Երկրի ճգնաժամը։ Մաս 4»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.minutemannewscenter.com/entertainment/peter-kupchick-marries-juliana-harkavy/article_50e785de-1ae7-54c3-8550-3a3d37b6e94e.html
  2. «'Dolphin Tale 2' filming underway at Clearwater Aquarium»։ On Location Vacations։ 2013-10-18։ Վերցված է 2015-08-02 
  3. «RENEE Movie Image and Set Photo»։ Collider։ 2012-02-16։ Վերցված է 2015-08-02 
  4. «Anthony DiBlasi Directing Horror Pic ‘Paymon’»։ Deadline։ 2013-06-28։ Վերցված է 2015-08-02 
  5. «Picture - Juliana Harkavy Los Angeles, California, Saturday 17th September 2011 | Photo 2588460»։ Contactmusic.com։ 2011-09-17։ Վերցված է 2015-08-02 
  6. «Meet The Cast»։ Reneethemovie.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-12-02-ին։ Վերցված է 2015-08-02 
  7. 7,0 7,1 Speed Weed & Sarah Tarkoff (writers) & Mark Bunting (director) (February 1, 2017). «Second Chances». Arrow. Season 5. Episode 11. The CW. 
  8. «ABCD»։ IMDb.com։ Վերցված է 2015-08-02 
  9. «Chiller | Scary Good»։ Fearnet.com։ 2015-07-29։ Վերցված է 2015-08-02 
  10. «First Official Image from Anthony DiBlasi's Paymon»։ Shock Till You Drop։ 2013-06-25։ Վերցված է 2015-08-02 
  11. «Character one-sheets released for Dread director’s unique sounding chiller ‘Paymon’ » Horror Cult Films - Movie Reviews of Obscure, Weird, Strange, Horror and Cult Cinema»։ Horror Cult Films։ 2013-07-10։ Վերցված է 2015-08-02 
  12. «Canes Film Festival»։ Վերցված է February 17, 2017 
  13. «The Lost Doll Short Film PSA Commercial»։ Վերցված է 2017-02-17 
  14. «Geek League Interview - Juliana Harvkavy, "Alisha" On 'The Walking Dead'»։ Geek League of America։ 2013-12-01։ Վերցված է 2015-08-02 
  15. "TVLine Items:Arrow's New Detective" "TVLine", Retrieved December 28, 2016.
  16. «Arrow Ups Rick Gonzalaz & Juliana Harkavy To Season 6 Regulars»։ "Deadline Hollywood"։ April 13, 2017։ Վերցված է May 14, 2017 
  17. «That's right! That's mom's side. Pops is Russian/Hungarian 🌎❤️»։ Twitter։ February 7, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]