Ջուզեպպե Մանգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Մանգո
Բնօրինակ անունիտալ.՝ Giuseppe Mango և իտալ.՝ Pino Mango
Նաև հայտնի է որպեսMango
Ծնվել էնոյեմբերի 6, 1954(1954-11-06)[1]
Լագոնեգրո, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա
Երկիր Իտալիա
Մահացել էդեկտեմբերի 7, 2014(2014-12-07) (60 տարեկան)
Պոլիկորո, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա
ԺանրերԷթնիկ երաժշտություն[2], ժամանակակից ժողովրդական երաժշտություն և փոփ ռոք[3]
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, երգիչ, բանաստեղծ և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԱմուսինLaura Valente?
Կայքmango.it
 Giuseppe Mango Վիքիպահեստում

Ջուզեպպե Մանգո (իտալ.՝ Giuseppe Mango, նոյեմբերի 6, 1954(1954-11-06)[1], Լագոնեգրո, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա - դեկտեմբերի 7, 2014(2014-12-07), Պոլիկորո, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա), իտալացի երաժիշտ, բանաստեղծ և կոմպոզիտոր, նաև հայտնի է «Մանգո» անունով (իտալMango)։ Ստացել է համաեվրոպական ճանաչում 1987 թվականին հիթ դարձած «Bella d'estate» երգի թողարկումից հետո։

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպեն ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 6-ին Իտալիայի հարավում գտնվող Լագոնեգրո քաղաքում։ Նա սկսել է երգել բավական վաղ, իսկ յոթ տարեկանում արդեն հանդես է եկել տարբեր տեղական խմբերի հետ։ Մանգոն եղել է տարբեր երաժշտական ժանրերի երկրպագու (բլյուզից մինչև հարդ ռոք)։ Երիտասարդ տարիքում նրա ֆավորիտները եղել են Led Zeppelin-ը, Deep Purple-ը, Արետա Ֆրանկլինը և Փիթեր Գեբրիելը։ Ջուզեպպեն բարձրագույն կրթություն է ստացել սոցիոլոգիայի ոլորտում Սալեռնոյի համալսարանում և շուտով սկսել է երգերի տեքստեր գրել։

Պինո Մանգո կեղծանվամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Ջուզեպպեն մեկնել է Հռոմ՝ ձայնագրելու իր առաջին ալբոմը։ 1976 թվականի հոկտեմբերին Սիլվանո Դի Աուրիայի ղեկավարությամբ և RCA Մանգոյի մասնակցությամբ թողարկվել է «Իմ տաք ընկերուհին» («La mia ragazza è un gran caldo») ալբոմը։ Այս ալբոմի երկու երգերը գրավել են իտալացի երգչուհի Փաթի Պրավոյի ուշադրությունը, որը որոշել է դրանք ներառել իր ալբոմում։ Երգերից մեկի անունը փոխվել է։ Մանգոյի երգերը նույնպես գրավել են երգչուհի Միա Մարտինիի ուշադրությունը։ Վերջինս դրանց մի մասն ավելացրել է իր «Che vuoi che sia... se t'ho aspettato tanto» ալբոմում։

1977 թվականին ձայնապնակում «Numero Uno» լեյբլի մասնակցությամբ թողարկվել են Մանգոյի՝ նախկինում չհրապարակված երգերը։ 1979 թվականին թողարկվել է «Արլեկին» ալբոմը, որտեղ երգչի եղբայրը՝ Արմանդո Մանգոն, հանդես է եկել որպես հեղինակ և երաժիշտ։ 1982 թվականին Fonit CETRA ստուդիայում թողարկվել է «È pericoloso sporgersi» («Վտանգավոր գերլարում») ալբոմը։

1985 թվականին Սան Ռեմոյի փառատոնում երգիչը քննադատների կողմից մրցանակ է ստացել «Il viaggio» երգի համար, թեև չի հասել եզրափակիչ։ 1987 թվականին Մանգոն Սան Ռեմոյում առանց մեծ հաջողության ներկայացրել է «Dal cuore in poi» երգը։

Մանգոն Ուդինեի համերգի ժամանակ, 2009 թվական

Սակայն Եվրոպայում իսկական շլյագեր է դարձել «Bella d'estate»-ը, որը փառատոնի ժամանակ լույս է տեսել Լուչո Դալլայի հետ ձայնասկավառակի վրա, այն վաճառվել է 350 000 օրինակով։

1998 թվականին մանգոն Սան Ռեմոյում կատարել է «Luce» երգը։ 2000 թվականին նա փառատոնում կրկին հանդես է եկել «Fare l'amore» երգով, որը գրել է Միետտայի հետ միասին։ 2007 թվականին Մանգոն կրկին մասնակցել է Սան Ռեմոյի փառատոնին և զբաղեցրել 5-րդ տեղը «Chissà se nevica» երգով[4], որը նա դուետ է կատարել իր կնոջ՝ Լաուրա Վալենտեի հետ[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Մանգոն ամուսնացել է Լաուրա Վալենտեի հետ, ում հետ հանդիպում էր 1985 թվականից։ Ամուսինները երկու երեխա են ունեցել՝ որդին՝ Ֆիլիպը, և դուստրը՝ Անջելինան[6]։

2014 թվականի դեկտեմբերի 7-ին Պոլիկորոյում կայացած համերգի ժամանակ երգիչը սրտի կաթված է ստացել։ Մանգոն մինչև հիվանդանոց տեղափոխվելը մահացել է[7]։

2014 թվականի դեկտեմբերի 9-ի գիշերը՝ Ջուզեպպեի տանը հոգեհանգստի ժամանակ, մահացել է նրա ավագ եղբայրը՝ 75-ամյա թոշակառու, նախկին որմնադիր Ջովաննին[8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La mia ragazza è un gran caldo (1976)
  • Arlecchino (1979)
  • È pericoloso sporgersi (1982)
  • Australia (1985)
  • Odissea (1986)
  • Adesso (1987)
  • Inseguendo l’aquila (1988)
  • Sirtaki (1990)
  • Come l’acqua (1992)
  • Mango (1994)
  • Dove vai (1995)
  • Credo (1997)
  • Visto così (1999)
  • Disincanto (2002)
  • Ti porto in Africa (2004)
  • Ti amo così (2005)
  • L’albero delle fate (2007)
  • Acchiappanuvole (2008)
  • Gli amori son finestre. Live (2009)
  • La terra degli aquiloni (2011)

Իսպանալեզու ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ahora ֊ Fonit Cetra/BMG Ariola ֊ 1987
  • Hierro y Fuego ֊ Fonit Cetra/BMG Ariola ֊ 1988
  • Sirtaki ֊ Sanni Records ֊ 1991

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. http://www.importcds.com/music/1559827/mango-i-grandi-successi
  3. http://www.allmusic.com/album/dove-vai-live-mw0000429875/credits
  4. «La carriera di Mango, il re del semi-falsetto che conquistò i big» (իտալերեն). il Giornale. 2014 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Muore Mango: l'infarto stronca il cantante sul palco, mentre canta "Oro"» (իտալերեն). gazzetta.it. 2014 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Muore a 60 anni il cantante Mango, colpito da infarto durante un concerto» (իտալերեն). gossip.it. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. «Infarto sul palco durante il concerto. Morto il cantante Mango» (իտալերեն). Corriere della Sera. 2014 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «Il fratello di Mango muore alla veglia funebre per il cantante» (իտալերեն). Corriere della Sera. 2014 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Mango» (իտալերեն). Պաշտոնական կայք. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  • «Mango. L'oro in bocca» (իտալերեն). biografieonline.it. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  • «Mango» (իտալերեն). MTV.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Մանգո» հոդվածին։