Ջորջ Գոմորի
Ջորջ Գոմորի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1934[1] (90 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրականության պատմաբան, թարգմանիչ և դասախոս |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1956) և Օքսֆորդի համալսարան (1962) |
Պարգևներ |
Ջորջ Գոմորի (հունգ.՝ Gömöri György, ապրիլի 3, 1934[1], Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն), հունգարացի բանաստեղծ, գրող, ակադեմիկ։ 1956 թվականի հունգարական հեղափոխությունից հետո, որում առանցքային դեր է ունեցել, փախչելով Բուդապեշտից, հաստատվել է Անգլիայում[2]։ Նրա հունգարերեն գրված բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, լեհերեն։ Թղթակցում է բրիտանական The Guardian թերթին և[3] և Times Literary Supplement ամսագրին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Գոմորին ծնվել է Բուդապեշտում 1934 թվականին[4]։ 1953-1956 թվականներին սովորել է Լորանդ Էտվյոշի անվան համալսարանի հունգարերեն և լեհերեն բաժիններում։ 1956 թվականի հեղափոխությանը մասնակցել է որպես ուսանող և որպես «Egyetemi ifjúság» («Համալսարանական երիտասարդություն») թերթի խմբագիր։ Հեղափոխության ճնշումից հետո փախել է Անգլիա, ուսումը շարունակել Օքսֆորդի համալսարանում՝ 1962 թվականին ստանալով բակալավրի աստիճան. ատենախոսության թեման եղել է «Լեհերն և հունգարերեն գրականություն», որը հետագայում տպագրվել է նրա անգլերեն առաջին գրքում (Polish and Hungarian Poetry 1945 to 1956; Oxford,1966): 1958-1961 թվականներին եղել է Հունգարիայի գրողների միության արտասահմանյան անդամ։
Դասավանդել է Կալիֆոռնիայի համալսարանում, 1964-1965 թվականներին հետազոտական աշխատանքներ է կատարել Հարվարդի համալսարանում, 1965-1969 թվականներին Բիրմինգհեմի համալսարանում եղել է հետազոտող և գրադարանավար, 1969-2001 թվականներին լեհերեն և հունգարերեն գրականություն է դասավանդել Քեմբրիջի համալսարանում[5]։
Գրական հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Գոմորին բանաստեղծությունների 12 գիրք է տպագրել հունգարերեն, չորս գիրք անգլերեն և մեկ գիրք լեհերեն[5], ինչպես նաև հեղինակ է հունգարական և լեհական գրականության բազմաթիվ քննադատական աշխատանքների՝ «Մագնիսական բևեռներ» (Լոնդոն, 2000 թվական) և Erdélyi Merítések ("Transylvanian Catches", Cluj-Kolozsvár, 2004): Քլիվ Վիլմերի հետ թարգմանել է Միկլոշ Ռադնոտիի բանաստեղծությունների երկու գիրք (1979 թվական, 2003 թվական), երկու ժողովածու Գիորգի Պետրիից (1991 թվական, 1999 թվական, երկրորդ հավաքածուն ընդգրկվել է Weidenfeld թարգմանչական մրցանակի ցանկում), Ջորջ Սիրտեշի հետ խմբագրել է The Colonnade of Teeth: 1992-2006 թվականներին եղել է Բուդապեշտի հունգարերեն լեզվի և մշակույթի գործադիր ասոցիացիայի անդամ, 2001-2004 թվականներին եղել է Հունգարիայի գրողների միության խորհրդի կազմում։
Մրցանակներ, մեդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունգարիայի Հանրապետության սպայի խաչ, 1995
- Հունգարիայի Հանրապետության մարտական խաչ, 2007
- Jurzykowski մրցանակ, 1972
- Լեհաստանի ազգային կրթության կոմիտեի մեդալ, 1992
- Սալվատորե Քվազիմոդոյի անվան մրցանակ, 1993
- Ադա Նեգրիի անվան հիշատակի մրցանակ, 1995
- Pro Cultura Hungarica մրցանակ, 1999
- he Lotz հիշատակի մեդալ, 2006
- Ալֆյոլդի մրցանակ, 2009
- Հունգարիայի ՊԵՆ ակումբի և Հունգարական ուսումնասիրությունների միության (Լոնդոն) անդամ
- Լեհաստանի արվեստի և գիտության ակադեմիայի անդամ
- Յանուս Պանոնիուսի անվան մրցանակ, 2014
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ամուսնությունից ունի երկու դուստր, երկրորդ ամուսնությունից՝ երկու որդի և մեկ խորթ որդի՝ Դանիելը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ George (György) Gömörii: contributor profile, InterLitQ. Retrieved 2013-18-12.
- ↑ «Profile: George Gomori». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Polishing October: poems by George Gömöri Hungarian Literature Online. Retrieved 2014-05-03.
- ↑ 5,0 5,1 Authors: George Gömöri, Hungarian Quarterly. Retrieved 2013-18-12.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Excerpt from Literature and Revolution in Hungary, Journal article by George Gömöri; World Literature Today, Vol. 65, 1991 Արխիվացված 2011-06-05 Wayback Machine
- Tongue tied: an article by George Gomori on the demise of Eastern European and Slavonic languages at Cambridge University, in The Guardian
- Review of George Gomori & Wilmer's collection of translations of Miklós Radnóti poems, 'Forced March', on Popmatters.com
|