Հունգարիայի գրողների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հունգարիայի գրողների միություն
Տեսակsocial organization?, մասնագիտական միություն և գրական միություն
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա
Հիմնադրված1945
Գլխադասային գրասենյակԲուդապեշտ, Հունգարիա
Գլխավոր քարտուղարJános Szentmártoni?
Պարգևներ«Հունգարիայի ժառանգություն» մրցանակ
Կայքiroszovetseg.hu

Հունգարիայի գրողների միություն (հունգ.՝ Magyar Írószövetség, հայտնի է նաև որպես Հունգարիայի գրողների ազատ միություն), հիմնադրվել է 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին: 1950-ական թվականներին՝ Հունգարիայում կոմունիստական ռեժիմի օրոք, միությունը դարձել է տարաձայնությունների առիթ և իր ուրույն տեղն է ունեցել 1956 թվականի հունգարական հեղափոխության ժամանակ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայում կոմունիստական կառավարության վերելքի տարիներին Հունգարիայի գրողների միությունը դարձել էր մի գործիք, որի միջոցով կոմունիստական ռեժիմը պարտադրում էր իր ստալինյան գրական քաղաքականությունն ու քարոզչությունը: Միության «Գրական թերթ»(Irodalmi Újság) շաբաթաթերթը քարոզում էր կոմունիստական գրական ստեղծագործություններն ու մշակույթը: 1950-ական թվականների սկզբում միության անդամներն այդքան էլ տարված չէին կոմունիստական գաղափարախոսություններով: 1955 թվականին միության բարձրաստիճան անդամների մեծ մասը կոմունիստներ չէին, և նրանք որոշեցին «Irodalmi Újság» օգտագործել Հունգարիայի կառավարության բարեփոխումների համար: Գաղափարախոսական այս փոփոխությունը ոգևորիչ էր նաև Հունգարիայի մի շարք այլ միությունների շրջանակներում:

Հեղափոխության կայծ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականի հոկտեմբերի 23-ի ցերեկը շուրջ 20.000 ցուցարարներ հավաքվեցին Լեհաստանի և Հունգարիայի ազգային հերոս Յոզեֆ Բեմի արձանի շուրջ[1]: Գրողների միության նախագահ Պետեր Վերեզն ամբոխի առջև կարդաց մանիֆեստը[2].

Մենք՝ հունգարացի գրողներս, Հունգարիայի ժողովրդի պահանջները ձևակերպել ենք հետևյալ յոթ կետերում՝

  • Մենք ուզում ենք անկախ ազգային քաղաքականություն՝ հիմնված սոցիալիզմի սկզբունքների վրա: Բոլոր երկրների հետ և ԽՍՀՄ-ի հետ մեր հարաբերությունները պետք է կարգավորվեն հավասարության սկզբունքով: Մենք ցանկանում ենք, որ միջազգային պայմանագրերն ու տնտեսական համաձայնագրերը վերանայվեն հավասար իրավունքների տեսանկյունից:
  • Մարդկանց հարաբերությունները խանգարող փոքրամասնությունների քաղաքականությունը պետք է վերանա: Մենք ուզում ենք մեր դաշնակիցների հետ ունենալ ճշմարիտ և անկեղծ բարեկամություն: Սա կարելի է իրականացնել լենինյան սկզբունքների հիման վրա:
  • Երկրի տնտեսական դիրքորոշումը պետք է հստակ լինի: Մենք չենք կարողանա հաղթահարել այս ճգնաժամը, քանի դեռ բոլոր աշխատողները, գյուղացիներն ու մտավորականները երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական կառավարման պատշաճ մասնակիցը չեն:
  • Գործարանները պետք է ղեկավարեն աշխատողներն ու մասնագետները: Ներկայիս աշխատավարձի, նորմերի և սոցիալական ապահովության պայմանների նվաստացուցիչ համակարգը պետք է բարեփոխվի: Արհմիությունները պետք է ներկայացնեն Հունգարիայի աշխատողների շահերը:
  • Մեր գյուղացիական քաղաքականությունը պետք է դրվի նոր հիմքի վրա: Գյուղացիները պետք է իրավունք ունենան որոշելու իրենց ազատ ապագան: Կոոպերատիվների ազատ անդամակցության համար, վերջապես, պետք է ստեղծվեն քաղաքական և տնտեսական պայմաններ: Ներկայիս մատակարարումների և հարկման համակարգը պետք է աստիճանաբար փոխարինվի ազատ սոցիալիստական արտադրություն և ապրանքների փոխանակում իրականացնող համակարգով:
  • Եթե հասնենք այս բարեփոխումներին, կփոխվի նաև պետության և կուսակցության ղեկավար կառուցվածքն և անձնակազմը: Վերականգնման ձգտող «Rákosi clique» պետք է հանվի մեր քաղաքական կյանքից: Իմրե Նադը, խիզախ և ազնիվ կոմունիստը, ով վայելում է հունգար ժողովրդի վստահությունը, ինչպես նաև վերջին տարիներին սոցիալիստական ժողովրդավարության համար համակարգված պայքարողները պետք է իրենց արժանի պաշտոններն ստանան:
  • Իրավիճակի էվոլյուցիան պահանջում է, որ Ժողովրդական ճակատը պետք է ստանձնի հունգար ժողովրդի politica lrepresentation: Մեր ընտրական համակարգը պետք է համապատասխանի սոցիալիստական ժողովրդավարության պահանջներին: Ժողովուրդը պետք է կատարի ազատ ընտրություն, գաղտնի քվեարկությամբ ունենալով իր ներկայացուցիչները խորհրդարանում, խորհուրդներում և կառավարման բոլոր ինքնավար մարմիններում[փա՞ստ]:

Ավելի ուշ այդ օրը մի մեծ բազմություն հավաքվել էր Ռադիո Բուդապեշտի շենքի մոտ, որը գտնվում էր պետական իշխանությունների կառավարման ներքո: Ամբոխն անկառավարելի դարձավ, երբ իրենց պահանջը ներկայացնող պատվիրակներին ձերբակալեցին և լուրեր պտտվեց, որ ցուցարարներ են սպանվել: Ամբոխի վրա արցունքաբեր գազ նետվեց և Պետական անվտանգության կառավարումը վերևի պատուհաններից կրակեց ամբոխի վրա՝ սպանելով շատերին[3]: Պետական անվտանգության կառավարումը փորձեց կրկին շտապօգնության մեքենայով զենք ներս տանել, սակայն ամբոխը իմացավ այդ խորամանկության մասին և կանխեց այն[3][4]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Video (in Hungarian): The First Hours of the Revolution {{[1] director: György Ordódy, producer: Duna Televízió - Fonds 306, Audiovisual Materials Relating to the 1956 Hungarian Revolution, OSA Archivum, Budapest, Hungary ID number: HU OSA 306-0-1:40}}
  2. Hungarian Revolt, 23 October–4 November 1956 (Richard Lettis and William I. Morris, editors): Appendices Proclamation of the Hungarian Writers' Union (23 October 1956). Retrieved 2006-09-8.
  3. 3,0 3,1 UN General Assembly Special Committee on the Problem of Hungary (1957) Կաղապար:PDF
  4. Heller Andor (1957)։ No More Comrades։ Chicago: Henry Regnery Company։ էջեր 9–84։ ASIN B0007DOQP0