Պետական անվտանգության կառավարում (Հունգարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետական անվտանգության կառավարում
Emblem of the State Protection Authority.svg
Budapest-Terror Museum.jpg
Ընդհանուր տեղեկություն
Տեսակկառավարության գործակալություն
ԵրկիրՀունգարիա
ՇրաբԱնդրաշի պողոտա, Բուդապեշտի IV շրջան, Բուդապեշտ, Հունգարիա
Ստեղծվեցփետրվարի 2, 1945
Լուծարվեցնոյեմբերի 7, 1956

Պետական անվտանգության կառավարում (հունգ.՝ Államvédelmi Hatóság), եղել է գաղտնի ոստիկանական ծառայություն 1945-1956 թթ.: Համարվում են որպես Խորհրդային Միության գաղտնի ոստիկանական ուժեր: Այն աչքի է ընկել իր դաժանությամբ 1948-1949 թվականների զտումների ժամանակ և դադարել է գործել 1953 թվականից: 1953 թվականին` Իոսիֆ Ստալինի մահից հետո, Իմրե Նագին նշանակվել է Հունգարիայի վարչապետ (չափավոր բարեփոխիչ(Նագիի առաջին կառավարությունը 1953-1955 թթ.): ÁVH-ն աստիճանաբար դադարեցրել է գործունեությունը:

AVH-ի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 Բուդապեշտի ոստիկանության գլխավոր հրամանատարության քաղաքական բաժին(Főkapitányság Politikai Rendészeti Osztálya, PRO) 1946: Հունգարական Պետական անվտանգության պաշտպանության բաժին (Magyar Államrendőrség Államvédelmi Osztálya, ÁVO) 1950: Պետական պաշտպանության մարմին (Államvédelmi Hatóság, ÁVH) 1956:Գործակալությունը վերացել է Իմրե Նագիի հեղափոխական ղեկավարությամբ: Յանոշ Կադարի հետագա կառավարությունը չի ցանկացել վերականգնել ÁVH-ն այդ անվամբ: Բայց այն վերածաղկել է նախարարության ներքին համակարգում որպես հունգարական BM: Սա համարվում էր խորհրդային ապարատի վերահսկողությունը 1956 թվականի հեղափոխությունից հետո: Այն նախապատրաստական աշխատանք էր տանում Նագիի և նրա «հանցակիցների» դատավարության նախապատրաստման համար: 1956-1963 թվականներին Կադարը պայքար է ծավալել Ստալինյան դաժան քաղաքականության դեմ, չնայած դիմել է դաժան միջոցների նախկին AVH-ի խոշտանգիչների նկատմամբ: Կադարի հաղթանակը նշվեց 1956 թվականի հեղափոխական գործիչներին բանտից ազատելով 1963 թվականի համաներման շնորհիվ:Հունգարիան չէր ուզում մտնել Վարշավյան դաշինքի մեջ առանց պաշտոնական հետախուզական ծառայության, քանի որ հետախուզական և լրտեսական գործառույթները վերապահված էին AVH-ին, իսկ ավելի ուշ` ներքին գործերի նախարարությանը: 1945-1952 թվականներին Պիտեր Գաբորը եղել է Պետական անվտանգության մարմնի առաջատարը(Államvédelmi Hatóság), պատասխանատու է եղել բազում դաժանությունների համար:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]