Ջորջ Բրենթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Բրենթ
Ծննդյան թիվ՝մարտի 15, 1904(1904-03-15)[1]
Ծննդավայր՝Shannonbridge, County Offaly, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի թիվ՝մայիսի 26, 1979(1979-05-26)[2][3] (75 տարեկան)
Վախճանի վայր՝Solana Beach, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ Իռլանդիա
 ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0107575

Ջորջ Բրենթ (անգլ.՝ George Brent. մարտի 15, 1904(1904-03-15)[1], Shannonbridge, County Offaly, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 26, 1979(1979-05-26)[2][3], Solana Beach, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան՝ իռլանդական ծագումով։

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել են նրան նվիրված երկու անհատական աստղեր՝ կինո և հեռուստատեսային արտադրության զարգացման գործում ներդրած ավանդի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդացի մանրավաճառի որդի էր. ԻՀԱ անդամ. Մասնակցել է Իռլանդիայի անկախության պատերազմին (1919-1922)։ 1925 թվականին գաղթել է ԱՄՆ։ Հաջորդ հինգ տարիներին աշխատել է ֆոնդային / արժեթղթերի ընկերությունում Կոլորադոյի, Ռոդ Այլենդի, Ֆլորիդայի և Մասաչուսեթսի նահանգներում։

1927 թվականին առաջին անգամ բեմ է ելել Բրոդվեյում։ Այնուհետև տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ 1929 թվականին նկարահանվել է իր առաջին՝ «Արդար նախազգուշացում» ֆիլմում։ Հաջող կարիերա է արել ամերիկյան կինոյում. քսան տարի շարունակ (1930-1940-ական թթ.) եղել է Հոլիվուդի առաջատար կինոդերասաններից մեկը։

Բազմաթիվ մելոդրամա ֆիլմերում եղել է Բեթ Դևիսի և հոլիվուդյան այլ կինոաստղերի խաղընկերը։ Իսկ նուար ժանրում նրա մասնակցությամբ նկարահանված ամենանշանավոր ֆիլմերն են՝ « Պարուրաձև սանդուղք » (1945), « Վաղը հավերժ է լինելու» (1946), « Գայթակղություն » (1946 թ.): ) և « Քաղաք, որ նա այրում է » (1951) կինոնկարները[4]։

Խաղացել է մոտ 90 ֆիլմում։ 1953 թվականին հրաժեշտ է տվել կինոյին՝ մինչև 1978 թվականը շարունակելով նկարահանվել հեռուստատեսությունում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենթն ամուսնացել է հինգ անգամ։ Առաջին կինը Հելեն Լուիզ Քեմբելն էր (1925-1927)։ 1932-ին Ջորջն ամուսնացել է «Անկումը» ֆիլմի իր խաղընկերուհու՝ Ռութ Չաթերթոնի հետ, բայց երկու տարի անց բաժանվել է։ 1937 թվականին ամուսնացել է ավստրալիա-ամերիկյան կինոդերասանուհի Կոնստանս Ուորթի հետ (յոթ ամսից էլ պակաս են միասին ապրել)։ Վերջին երկու կանայք են՝ Էն Շերիդանը (1942-1943) և Ժանետ Մայքլսը (1947-1974), ումից երկու երեխա է ունեցել։

Ջորջ Բրենթը մահացել է թոքային էմֆիզեմայից։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Բրենթը և Ռուբի Քիլերը 42-րդ փողոց ֆիլմում
  • 1929 - Ազնիվ նախազգուշացում
  • 1931 - Չարլի Չանը շարունակում է
  • 1932 - Գնման գին - Ջիմ Գիլսոն
  • 1932 - Միսս Փինկերթոն - Պատեն, ոստիկանության տեսուչ
  • 1932 - Այդքան մե՜ծ։
  • 1933 - 42-րդ փողոց - Փեթ Դենինգ
  • 1933 - Շքեղ նավ
  • 1933 - Մռութիկը - Քոուրթլենդ Թրենհոլմ
  • 1934թ .՝ Տնային տնտեսուհիներ
  • 1934 - Նկարազարդ շղարշըl - Ջեք Թաունսենդ
  • 1935թ .Հատուկ գործակալը
  • 1936 - Ոսկե նետը
  • 1937թ .- Լեռան արդարադատություն
  • 1938 - Ոսկին այնտեղ է, որտեղ գտնում եք
  • 1938 - Յեզաբել - Բաք Քենթրել
  • 1939թ .- Ազատության երկիր
  • 1939թ .- Պառաված օրիորդը - լեյտենանտ Քլեմ Սփենդեր
  • 1939 - Անձրևները եկան
  • 1939 - Սանձի՛ր խավարը - դոկտոր Ֆրեդերիկ Սթիլ
  • 1940 - Մարտական 69-րդը - Բիլ Դոնովան
  • 1940 - Երբ մենք կրկին հանդիպենք - Դեն Հարդեսթի
  • 1940 - Ադամանդների արկածը
  • 1940 - Մեծ սուտը - Փիթեր Վան Ալեն
  • 1941 - Մեղրամիս երեքի համար
  • 1941թ .- Միջազգային տիկինը
  • 1942 - Կենսուրախ քույրեր
  • 1942 - Սա մեր կյանքն է - Քրեյգ Ֆլեմինգ
  • 1944 - Ռիսկային փորձ - դոկտոր Բեյլի
  • 1945 - Սյուզանի սիրային արկածները - Ռոջեր Բարթոն
  • 1945 - Պարուրաձև սանդուղք - պրոֆեսոր Ալբերտ Ուորեն
  • 1946 - Իմ հեղինակությունը
  • 1946 - Վաղը հավերժ կլինի - Լոուրենս Հեմիլթոն
  • 1946 - Գայթակղություն - Նայջել Էրմին
  • 1949 - Քլիվլենդցի տղան
  • 1949 - Վաճառվում է հարսնացու
  • 1949 - Անօրինական ներթափանցում - գլխավոր գործակալ Դեն Քոլինս
  • 1951 - Քաղաք, որ նա այրում է
  • 1952 - Վերջին էջը - Ջոն Հարման
  • 1954-1958 - Կուլմինացիա (հեռուստասերիալ)
  • 1955 - 57-րդ ստուդիա
  • 1966 - Հում կաշվից մտրակը
  • 1978 - Նորեն ծնվածը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Keene A. T. Brent, George (15 March 1899–26 May 1979), actor // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1803856
  4. «Highest Rated Feature Film Titles with George Brent — IMDb». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բրենթ» հոդվածին։