Ջորջ Բառնս
Ջորջ Բառնս | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 16, 1892[1] |
Ծննդավայր՝ | Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | մայիսի 30, 1953[1] (60 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0055604 |
Ջորջ Բառնս (անգլ.՝ George Barnes, հոկտեմբերի 16, 1892[1], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մայիսի 30, 1953[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր, որ իր գործունեությունը ծավալել է համր կինոյի դարաշրջանից մինչև 1950-ական թվականների սկիզբը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Բառնսը ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 15-ին ԱՄՆ Փասադենա քաղաքում[3]։ Որպես կինոօպերատոր իր նորամուտը կատարել է 1918 թվականի «Կեցցե՛ Ֆրանսիան» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որի ռեժիսորը եղել է Ռոյ Ուիլյամ Նիլը։ Իր կարիերայի ընթացքում ութ անգամ ներկայացվել է «Օսկար» կինոմրցանակի[4]՝ մրցանակ ստանալով միայն 1941 թվականին լավագույն օպերատորական աշխատանքի համար կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի «Ռեբեկա» ֆիլմի համար[5]։ Անդամակցել է Ամերիկյան կինոօպերատորների միությանը[6]։
Ջորջ Բառնսն ամուսնացած է եղել չորս անգամ՝ Ջոան Բլոնդելի (1933-1936), Հելեն Հաուելի, Էլիզաբեթ Վուդի և Մելբե Մարշալ Կրյուգերի հետ[3]։
Ջորջ Բառնսը մահացել է 1953 թվականի մայիսի 30-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա նահանգ)[3]։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1925 – Արծիվը / The Eagle (ռեժ.՝ Քլարենս Բրաուն)
- 1926 – Շեյխի որդին / The Son of the Sheik (ռեժ.՝ Ջորջ Ֆիցմորիս)
- 1928 – Մեր պարող դուստրերը / Our Dancing Daughters (ռեժ.՝ Գարրի Բոմոնտ)
- 1928 – Սեդի Թոմփսոն / Sadie Thompson (ռեժ.՝ Ռաուլ Ուոլշ)
- 1929 – Բուլդոգ Դրամոնդ / Bulldog Drummond (ռեժ.՝ Ֆրենկ Ջոնս)
- 1937 – Սև լեգեոն / Black Legion (ռեժ.՝ Արչի Մայո)
- 1937 – Դրոշմված կին / Marked Woman (ռեժ.՝ Լլոյդ Բեքոն)
- 1937 – Արքայազն ու աղքատը / The Prince and the Pauper (ռեժ.՝ Ուիլյամ Քայլի)
- 1940 – Ռեբեկա / Rebecca (ռեժ.՝ Ալֆրեդ Հիչքոք)
- 1941 – Ծանոթացեք Ջոն Դոուի հետ / Meet John Doe (ռեժ.՝ Ֆրենկ Կապրա)
- 1943 – Ջեյն Էյր / Jane Eyre (ռեժ.՝ Ռոբերտ Ստիվենսոն)
- 1945 – Հմայված / Spellbound (ռեժ.՝ Ալֆրեդ Հիչքոք)
- 1948 – Չարի ուժը / Force of Evil (ռեժ.՝ Աբրահամ Պոլոնսկի)
- 1948 – Կայսերական վալս / The Emperor Waltz (ռեժ.՝ Բիլլի Ուայլդեր)
- 1950 – Թելմա Ջորդոնի գործը / The File on Thelma Jordon (ռեժ.՝ Ռոբերտ Սիոդմաք)
- 1951 – Փեսացուն վերադառնում է / Here Comes the Groom (ռեժ.՝ Ֆրենկ Կապրա)
- 1952 – Աշխարհի խոշորագույն շոուն / The Greatest Show on Earth (ռեժ.՝ Սեսիլ Դեմիլ)
- 1953 – Աշխարհների պատերազմը / The War of the Worlds (ռեժ.՝ Բայրոն Հեսկին)
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օսկար» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
- Ներկայացվել է 1929 թվականին «Դիվական պարուհին», «Կախարդական հուր» և «Սեդի Թոմփսոն» ֆիլմերի համար[7],
- Ներկայացվել է 1930 թվականին «Մեր պարող դուստրերը» ֆիլմի համար[8],
- 1941 թվականին արժանացել է մրցանակի «Ռեբեկա» ֆիլմի համար[5],
- Ներկայացվել է 1946 թվականին «Իսպանական ծովային տերություններ» և «Հմայված» ֆիլմերի համար[9],
- Ներկայացվել է 1951 թվականին «Սամսոն և Դալիլա» ֆիլմի համար[10]։
- «Ոսկե գլոբուս» մրցանակ օպերատորական լավագույն աշխատանքի համար.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1941
- ↑ 3,0 3,1 3,2 «George S. Barnes (1892 - 1953) - Find A Grave Memorial». www.findagrave.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Awards database. George Barnes». awardsdatabase.oscars.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 «The 13th Academy Awards | 1941». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «GEORGE BARNES». www.cinematographers.nl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «The 1st Academy Awards | 1929». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «The 2nd Academy Awards | 1930». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «The 18th Academy Awards | 1946». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «The 23rd Academy Awards | 1951». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «1951 | Golden Globes» (անգլերեն). www.goldenglobes.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «1953 | Golden Globes» (անգլերեն). www.goldenglobes.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջորջ Բառնսը Internet Movie Database կայքում
- Կինոօպերատորների օնլայն հանրագիտարան Արխիվացված 2017-09-17 Wayback Machine(անգլ.)
|