Ջովաննի Պիկո Դելլա Միրանդոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիկո Դելլա Միրանդոլա
իտալ.՝ Giovanni Pico della Mirandola
Pico1.jpg
Պիկո Դելլա Միրանդոլա
Ծնվել է 1463 փետրվարի 24
Ծննդավայր Միրանդոլա, Իտալիա
Մահացել է նոյեմբերի 17, 1494(1494-11-17) (տարիքը 31)
Մահվան վայր Ֆլորենցիա, Իտալիա
Քաղաքացիություն Duchy of Mirandola
Ազգություն Իտալացի
Կրոն Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Կրթություն Բոլոնիայի համալսարան, Ֆերարայի համալսարան, Պեդուայի համալսարան և Փարիզի համալսարան
Երկեր «Դատողություններ ընդդեմ աստվածային աստղագուշակության», «Հեպտապլուս», «Կեցության և Միակի մասին», «Ճառեր մարդու արժանապատվության մասին»
Մասնագիտություն Մտածող
Ծնողներ հայր՝ Gianfrancesco I Pico
Անդամություն Պլատոնական ակադեմիա
Giovanni Pico della Mirandola Վիքիպահեստում

Պիկո Դելլա Միրանդոլա (անգլ.՝ Pico della Mirandola) Ջովաննի (1463-1494), իտալացի մտածող, վաղ հումանիզմի ներկայացուցիչ։ Սովորել է Բոլոնիայի, Ֆեռարայի, Պադուայի համալսարաններում։ Հարել է Պլատոնյան ակադեմիային, կրել Արիստոտելի և Իբն Ռոշդի հայացքների ազդեցությունը։

«900 թեզիսները»[խմբագրել | խմբագրել կոդը]

1486 թվականին հրապարակել է «900 թեզիսները», որոնք պարունակել են սեփական և անտիկ ու միջնադարյան փիլիսոփայական ուսմունքներից քաղված դրույթներ։ Պապական կուրիան թեզիսներից 13-ը ճանաչել է հերետիկոսական։ Պիկո Դելլա Միրանդոլան հանդես է եկել այդ թեզիսների պաշտպանությամբ [«Ջատագովություն» (1487)], որից հետո արգելել են բոլոր թեզիսները և հեղինակին ձերբակալել։ «900 թեզիսների» նախատեսվող բանավեճի համար գրված ներածության մեջ («Ճառեր մարդու արժանապատվության մասին», 1487) Պիկո Դելլա Միրանդոլան ելնում էր երկրային և աստվածային աշխարհների միջև մարդու «միջին» դիրքի մասին պլատոնականության և նեոպլատոնականության գաղափարից։

Միրանդոլան՝ կրոնական և փիլիսոփայական ուղղությունների հաշտեցման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Պիկո Դելլա Միրանդոլաի, բոլոր կրոնական և փիլիսոփայական ուղղությունները միասնական ճշմարտության մասնավոր դրսևորումներն են և դրանք կարելի է հաշտեցնել «փիլիսոփայական կրոնի» մեջ։ Պիկո Դելլա Միրանդոլան հումանիզմի դիրքերից պնդել է, որ մարդն օժտված է կամքի ազատությամբ և կարող է անսահմանափակորեն ինքնակատարելագործվել։ Պանթեիզմի ոգով են գրված Պիկո Դելլա Միրանդոլայի «Հեպտապլուս» (1490) և «Կեցության և Միակի մասին» (1496) փիլիսոփայական ստեղծագործությունները։

Լինելով իդեալիստ և զերծ չմնալով ժամանակի սնոտիապաշտական հայացքներից՝ նա, միաժամանակ, «Դատողություններ ընդդեմ աստվածային աստղագուշակության» (1495) երկում պնդել է, որ գոյություն ունեն միայն բնական ուժեր ու օրինաչափություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 295 CC-BY-SA-icon-80x15.png