Ջովաննի Անտոնիո Պորդենոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջովաննի Անտոնիո Պորդենոնե
110 le vite, Giovanni Antonio Licinio da Pordenone.jpg
Ծնվել է1484[1]
ԾննդավայրՊորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա
Վախճանվել էհունվարի 14, 1539
Մահվան վայրՖեռարա, Էմիլիա Ռոմանիա
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Ոճմաներիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներGolgotha?, Lamentation over the Dead Christ?, St. Prosdocimus and St. Peter?, Judith with the Head of Holofernes? և Virgin and Child?
ԱշակերտներPomponio Amalteo?
ԶավակներGraziosa de' Sacchis?
Il Pordenone Վիքիպահեստում

Ջովաննի Անտոնիո դե Սակկի Պորդենոնե (իտալ.՝ Giovanni Antonio de' Sacchis, 1484—1539), հայտնի իտալացի մանրանկարիչ, նկարել է մաներիզմի ոճով։ Համարվում է Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի ֆրիուլացի նկարիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովաննի Անտոնիո Պորդենոնեն ծնվել է Ֆրիուլիի Պորդենոնեից ոչ հեռու գտնվող մի գյուղում։ Նրա արվեստի վրա մեծ ներգործություն են ունեցել իտալացի մեծ նկարիչներ Ջորջոնեն և Տիցիանը, որոնք 16-րդ դարի սկզբին աշխատում էին Վենետիկում։ Պորդենոնեն փորձել է կրկնօրինակել նրանց հնարքները, բայց ոչ մի դեպքում չի կարելի կասկածել այս վարպետների ընդօրինակելու մեջ։ Պորդենոնեի կտավները դառնում են այն ասպարեզը, որտեղ հանդիպում են «սառույցը» (Վերածննդի դարաշրջանի դասական ներդաշնակություն) և «կրակը» (կրքի և հորձանուտի շարժում)։

«Քրիստոսի խաչելությունը».

Հռոմ կատարած իր այցը և Վատիկանում Ռաֆայելի աշխատանքներին ծանոթանալը Պորդենոնեի ոճը ոչ մի կերպ չեն փոխում։ Նա շարունակում էր շեշտակիորեն անտեսել թվերի ընդունված համամասնություններն ու մասշտաբի հարաբերակցությունները և անսովոր դինամիզմ է բերում իր աշխատանքներում։ Պոտենցիալ հաճախորդների մեծամասնության համար նրա ոճն անընդունելի էր, և, հետևաբար, Պորդենոնեի համար աշխատանք գտնելը, Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարիչների հետ մրցակցության պայմաններում, հեշտ չէր։ Ջովաննի Անտոնիո Պորդենոնեն ստիպված լքեց մայրաքաղաքը և աշխատանքի փնտրտուքներով գնաց մարզեր։ 1520-1521 թվականներին նա Կրեմոնայի տաճարի համար նկարեց երբևէ արված աշխատանքներից ամենահավակնոտը։ Կրեմոնայի որմնանկարները նվիրված էին աստվածաշնչյան թեմաներին. դրանցից առավել ուշագրավները «Քրիստոսի ծաղրը», «Ճանապարհ դեպի Գողգոթա» և «Քրիստոսի ողբը» գործերն էին։ Այս բոլոր աշխատանքները կապված են «Քրիստոսի խաչելությունը» հսկայական մոնումենտալ աշխատանքի հետ։ Արդեն 20-րդ դարում այս որմնանկարի ողբերգությունը Պաբլո Պիկասոն գնահատում էր այնքան բարձր, որ նա նկարն ընդգրկեց իր «Գեռնիկայում»՝ 20-րդ դարի գեղարվեստական Ապոկալիպսիսում։

1520-ական թվականներին Պորդենոնեն ստեղծագործել է Սպիլիմբերգոյում և Կորտեմաջորեում։

1527 թվականին մանրանկարիչը վերադառնում է Վենետիկ, որտեղ նա արդեն սկսել էր հաշվի նստել հաճախորդների կարծիքի հետ և նկարում էր ընդունված ստանդարտներին համապատասխան, բայց նրա ստեղծագործությունները դեռ շատ ճանաչված չէին։ Նկարչի վենետիկյան որմնանկարներից շատերը չեն պահպանվել, բայց հարկ է նշել, որ Տիցիանն ինքը, շատ բարձր կարծիք ունի Պորդենոնեի աշխատանքների մասին, չնայած այն բանին, որ վերջինս իր հիմնական մրցակիցներից մեկն էր։

Որոշ քննադատներ վստահաբար նշում են, որ Պորդենոնեն իր ստեղծագործություններով Վենետիկի մանրանկարչությանը բերում է «կատաղություն», որը հետագայում ավելի կխորանա Տինտորետտոյի գտածոներով, այնուհետև զգալի ներդրում կունենա բարոկկոյի «ծննդյան» գործում։

Վարպետի հայտնի աշակերտներից են Բեռնարդինո Լիչինիոն, Ջովաննի Մարիա Զաֆոնին (իտալ.՝ Giovanni Maria Zaffoni), Պոմպոնի Ամալտեոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.