Ջոն Սքոթ Հոլդեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Սքոթ Հոլդեյն
անգլ.՝ John Scott Haldane
Ծնվել էմայիսի 3, 1860(1860-05-03)[1][2][3][…]
Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 15, 1936(1936-03-15)[4] (75 տարեկան)
Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգյուտարար, ֆիզիոլոգ, փիլիսոփա և բժիշկ
Հաստատություն(ներ)Օքսֆորդի համալսարան
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԷդինբուրգի համալսարան, Էդինբուրգի ակադեմիա և Դրագոն սքուլ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6]
Պարգևներ
Ամուսին(ներ)Լուիզա Քեթլին Թրոթեր[9]
Երեխա(ներ)Ջ.Բ. Ս. Հալդեյն[9] և Նաոմի Միտչիսոն[10][9]
ՀայրՌոբերտ Հալդեյն[10][9]
ՄայրՄերի Էլիզաբեթ Հալդեյն[10][9]
 John Scott Haldane Վիքիպահեստում

Ջոն Սքոթ Հոլդեյն (անգլ.՝ John Scott Haldane, մայիսի 3, 1860(1860-05-03)[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 15, 1936(1936-03-15)[4], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆիզիոլոգ։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ(1897)[11], ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկյա անդամ (1935)[12]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Սքոթ Հոլդեյնը ծնվել է 1860 թվականի մայիսի 3-ին Էդինբուրգում[13][14]։ Սովորել է Էդինբուրգի ակադեմիայում, Էդինբուրգի և Ենայի համալսարաններում։

1884 թվականին ստացել է բժշկագիտության դոկտորի աստիճան։ 1887 թվականից աշխատել է Օքսֆորդի համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ, այնուհետև՝ որպես պրոֆեսոր։ 1897 թվականին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[15], իսկ 1905 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի Նյու-քոլեջի խորհրդի անդամ։ Ֆիզիոլոգիական լաբորատորիաներ է ղեկավարել Դոնքաստերում (սկսած 1912 թվականից) և Բիրմինգհեմում (սկսած 1921 թվականից)։

Ջոն Սքոթ Հոլդեյնի որդին՝ Ջոն Բյորդոն Սանդերսոնը (1892-1964), հետևել է հորը և ինքն էլ կյանքը նվիրել գիտությանը։

Շնչառության ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Հոլդեյնը հանդիսանում է մարդու շնչառության, նրա կարգավորման և այդ պրոցեսում ածխաթթու գազի նշանակության վերաբերյալ տեսության ստեղծողներից մեկը։ Գիտնականը հետազոտել է ածխածնի օքսիդի թունավոր ազդեցությունը, մշակել է այդ գազից թունավորումների դեմ պայքարի մեթոդներ։ Նա առաջինն է որոշել մարդու մոտ ալվեոլային օդի բաղադրությունը՝ օգտագործելով իր ստեղծած գազավերլուծիչ սարքը (Հոլդեյնի սարքը)։ 1911 թվականին ղեկավարել է դեպի Փայքս լեռնագագաթ (Կոլորադո նահանգ) բարձրացող բարձր լեռնային արշավախումբը, որը սկիզբ է դրել օրգանիզմի՝ արտակարգ պայմաններին հարմարվողականությունն ուսումնասիրող հետազոտություններին։ Զբաղվել է հանքափորների աշխատանքային անվտանգության պահպանման հարցերով, ուսումնասիրել է օդի խոնավության ազդեցությունը օրգանիզմի կողմից բարձր ջերմաստիճաններին դիմակայելու վրա։ Ուսումնասիրել է շնչառության և արյան շրջանառության միջև փոխազդեցությունը, որոշել է մկանի գործունեության ընթացքում րոպեական ծավալը։ Մշակել է ճնշման նվազեցման նոր մեթոդ, ստեղծել է կեսոնային հիվանդության կանխարգելման հիմքեր։ 1933 թվականին մասնակցել է առաջին բարձրագործ սկաֆանդրի ստեղծմանն ու փորձարկմանը։

Գիտական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլդեյնը իր գիտական գործունեության արդյունքները ամփոփել է հետևյալ գրքերում.

  • «Օդի վերլուծության մեթոդները» (Methods of Air Analysis, 1912 թվական)։
  • «Օրգանիզմը և շրջակա միջավայրը շնչառության ֆիզիոլոգիայի օրինակով» (Organism and Environment as Illustrated by the Physiology of Breathing, 1917 թվական
  • «Նոր ֆիզիոլոգիա» (The New Physiology, 1919 թվական
  • «Կենսաբանության փիլիսոփայական հիմունքներ» (The Philosophical Basis of Biology, 1931 թվական
  • «Շնչառություն» (Respiration, 1935 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Who Named It?
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. Award winners : Copley MedalRoyal Society.
  8. https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Kindred Britain
  10. 10,0 10,1 10,2 Lundy D. R. The Peerage
  11. Haldane; John Scott (1860 - 1936) Արխիվացված 2020-07-04 Wayback Machine (անգլ.)
  12. John Haldane (անգլ.)
  13. Douglas, C. G. (1936). «John Scott Haldane. 1860-1936». Obituary Notices of Fellows of the Royal Society. 2 (5): 114–139. doi:10.1098/rsbm.1936.0009. JSTOR 769132.
  14. Acott, C. (1999). «JS Haldane, JBS Haldane, L Hill, and A Siebe: A brief resume of their lives». South Pacific Underwater Medicine Society Journal. 29 (3). ISSN 0813-1988. OCLC 16986801. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 12-ին.
  15. «Lists of Royal Society Fellows 1660–2007» (PDF). London: The Royal Society. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Սքոթ Հոլդեյն» հոդվածին։