Նաոմի Միթչիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաոմի Միթչիսոն
Ծնվել էնոյեմբերի 1, 1897(1897-11-01)[1][2][3][…]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունվարի 11, 1999(1999-01-11)[1][3][4][…] (101 տարեկան)
Վախճանի վայրCarradale
Մասնագիտությունբուժքույր, բանաստեղծուհի, գրող, գիտաֆանտաստիկ գրող և լեզվաբան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրագոն սքուլ
Ժանրերֆենթեզի, պատմություն և մանկական գրականություն
Գրական ուղղություններՇոտլանդական Վերածնունդ
ԿուսակցությունԼեյբորիստական կուսակցություն
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր
ԱմուսինDick Mitchison, Baron Mitchison?[5]
ԶավակներMurdoch Mitchison?[6][5], Sonja Lois Mitchison?[6], Valentine Harriet Isobel Dione Mitchison?[6][5], Denis Mitchison?[6][5], Avrion Mitchison?[6], Hon. [Nicholas] Avrion Mitchison?[5] և Geoffrey Mitchison?[5]
 Naomi Mitchison Վիքիպահեստում

Նաոմի Մեյ Մարգարետ Միթչիսոն (անգլ.՝ Naomi May Margaret Mitchison, նոյեմբերի 1, 1897(1897-11-01)[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 11, 1999(1999-01-11)[1][3][4][…], Carradale[7]), շոտլանդացի գրող, ֆենտեզիի և պատմական վեպի սիրահար միլիոնավոր ընթերցողներին հայտնի է «Հեշտ գնա», «Պարտվածները», «Հացահատիկի արքան և գարնան թագուհին» և մի շարք այլ ստեղծագործություններով։ Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր (1981)[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էդինբուրգում հայտնի հոգեբան Ջոն Հոլդեյնի և նրա կնոջ՝ Քեյթլին Թրոթերի ընտանիքում։ Եղբայրը հայտնի գիտնական և գրող Ջոն Հոլդեյն էր։ Սովորել է Օքսֆորդի տղաների արտոնյալ Dragon school դպրոցում, որտեղ եղել է միակ աղջիկը[9]։ Այնուհետև ընդունվել Է Օքսֆորդի համալսարան․ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է զինվորական հոսպիտալում որպես բուժքույր։ 1916 թվականին ամուսնացել է լորդ Ռիչարդ Մեթիսոնի հետ։ Նրանք ունեին հինգ երեխա՝ Դենիս (1919-2018), Մյորդոկ (1922-2011), Լոիս, Էվրիոն (1928) և Վալենտին[10][11]։ 1923 թվականին լույս է տեսել Միտչիսոնի առաջին վեպը՝ «Պարտվածները», որը պատմում է մ.թ. առաջին դարում կելտերի և հռոմեացիների դիմակայության մասին։ Դրան հաջորդել են «Հացահատիկի արքան և գարնան թագուհին» (1931)։ 1935 թվականին լույս է տեսել «Մեզ զգուշացրել են» վեպը, որը գրվել է ԽՍՀՄ և Ավստրիա ուղևորությունների տպավորության տակ, «Նահատակների արյունը» (1939) և այլն։ Լեդի Միթչիսոնը հայտնի էր նաև իր բարեգործական գործունեությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Միթչիսոնը Շոտլանդիայում իր տան մի մասը տվել է ապաքինվողների հոսպիտալին։ 1947 թվականին լույս է տեսել Միտչիսոնի ամենահայտնի վեպը՝ «Ցուլերը», որը նվիրված էր 1745 թվականի յակոբական ապստամբությանը։ Բացի վեպերից, Միտչիսոնը գրել է մանկական գրքեր, բանաստեղծություններ, կենսագրություններ և այլն։ Հրատարակել է օրագրերի երկու հատոր՝ «Վիեննայի օրագրեր» (1934) և «Գրառումներ ամբոխի մեջ» (1985), ինչպես նաև ինքնակենսագրություն երեք մասով (1973-1979)։ Ընդհանուր առմամբ, նրա գրչին է պատկանում ավելի քան 70 գիրք. վերջինը՝ «Աղջիկը պետք է ապրի» պատմվածքների ժողովածուն, հրատարակվել է 1990 թվականին։

Խորհրդային Միության հանդեպ համակրելի վերաբերմունքի համար Նաոմի Միթչիսոնին ընդգրկել են այսպես կոչված «Օրվելի ցուցակում»։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Conquered (1923)
  • Cloud Cuckoo Land (1925)
  • The Laburnum Branch (1926)
  • The Fairy who Couldn’t Tell a Lie (1927)
  • Anna Comnena (1928)
  • Black Sparta (1928)
  • Nix-Nought-Nothing (1928)
  • The Hostages (1930)
  • The Corn King and the Spring Queen (1931)
  • Boys and Girls and Gods (1931)
  • The Prince of Freedom (1931)
  • Powers of Light (1932)
  • The Delicate Fire (1933)
  • We Have Been Warned (1935)
  • An End and a Beginning (1937)
  • The Blood of the Martyrs (1939; reprinted in 1989)
  • The Bull Calves (1947)
  • The Big House (1950)
  • Travel Light (Faber and Faber, 1952; Virago Press, 1985; Penguin Books, 1987; Small Beer Press, 2005)[12]
  • Graeme and the Dragon (1954)
  • The Land the Ravens Found (1955)
  • To the Chapel Perilous (1955)
  • Little Boxes (1956)
  • Behold your King (1957)
  • The Young Alexander the Great (1960)
  • Memoirs of a Spacewoman (1962)
  • Ketse and the Chief (1965)
  • Friends and Enemies (1966)
  • Big Surprise (1967)
  • Family at Ditlabeng (1969)
  • Don’t Look Back (1969)
  • Far Harbour (1969)
  • Sun and Moon (1970)
  • Cleopatra’s People (1972)
  • Sunrise Tomorrow: A Story of Botswana (1973)
  • A Life for Africa: The Story of Bram Fischer (1973)
  • Danish Teapot (1973)
  • Oil for the Highlands? (1974)
  • Solution Three (1975) (with Susan Merrill Squier)
  • All Change Here (1975)
  • Snake! (1976)
  • Two Magicians (with Dick Mitchison, 1979)
  • The Vegetable War (1980)
  • Mucking Around (1981)
  • Not by Bread Alone (1983)
  • Early in Orcadia (1987)
  • Images of Africa (1987)
  • As It Was (1988)
  • The Oath-takers (1991)
  • Sea-green Ribbons (1991)
  • The Dark Twin (with Marion Campbell, 1998)

Ինքնակենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Small Talk: Memories of an Edwardian Childhood (1973)
  • All Change Here: Girlhood and Marriage (1975)- published together as: As It Was: An Autobiography 1897—1918 (1975)
  • You May Well Ask: A Memoir, 1920—1940 (1979)

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Brave Nurse: And Other Stories
  • The Fourth Pig (1936)
  • Five Men and a Swan (1957)
  • When the Bough Breaks and Other Stories (1924; reprinted by Pomona Press, 2006)
  • Barbarian Stories (1929)
  • Beyond This Limit: Selected Shorter Fiction of Naomi Mitchison (1935)
  • Cleansing of the Knife: And Other Poems (poems) (1979)
  • What Do You Think Yourself: and Other Scottish Short Stories (1982)
  • A Girl Must Live: Stories and Poems (poems) (1990)

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Price of Freedom. A play in three acts (with Lewis Gielgud Mitchison, 1931)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vienna Diary (1934)
  • Return to the Fairy Hill (1966)
  • African Heroes (1968)
  • The Moral Basis of Politics (1971)
  • The Africans: From the Earliest Times to the Present (1971)
  • Small Talk (1973)
  • Margaret Cole, 1893—1980 (1982)
  • Among You Taking Notes… (1985)
  • Rising Public Voice: Women in Politics Worldwide (1995)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Schellenberg W., Schutzstaffel Sonderfahndungsliste G.B.Schutzstaffel, 1940.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 NooSFere (ֆր.) — 1999.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Kindred Britain
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lundy D. R. The Peerage
  7. en:Carradale
  8. «Naomi Mitchison | Artist | Royal Academy of Arts». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  9. Carola Oman: An Oxford Childhood (London: Hodder and Stoughton, 1976), p. 149. ISBN 0-340-21265-9
  10. R. Reginald Science Fiction and Fantasy Literature Vol 2. — Wildside Press LLC, 2010-09-01. — 364 с. — ISBN 978-0-941028-77-6
  11. Leslie Brent A History of Transplantation Immunology. — Academic Press, 1996-11-18. — 506 с. — ISBN 978-0-08-053399-5
  12. «Иди легко», перевод Валерии Александровны Маториной, Хабаровск: Амур, 1993
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաոմի Միթչիսոն» հոդվածին։