Ջոն Մաեդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Մաեդա
Դիմանկար
Ծնվել է1966[1][2][3][…]
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
Ազգությունճապոնական ծագումով ամերիկացի
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Ցուկուբայի համալսարան և MIT School of Architecture and Planning?
Մասնագիտությունգրաֆիկական դիզայներ, համակարգչային գիտնական, դիզայներ, համալսարանի դասախոս և new media artist
ԱշխատավայրՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
 John Maeda Վիքիպահեստում

Ջոն Մաեդա (անգլ.՝ John Maeda, 1966[1][2][3][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ճապոնական ծագմամբ ամերիկացի դիզայներ, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառի մասնագետ, գրող։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դիզայնի պրոֆեսոր։ Մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը՝ «համակարգչային տեխնոլոգիա» մասնագիտացմամբ։ 1992 թվականին ստացել է դոկտորական աստիճան Ծուկուբայի արվեստի և դիզայնի համալսարանում։ 2003 թվականին ստացել է Մերիլենդի արվեստի քոլեջի պատվավոր դոկտորի աստիճան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից «MIT Media Lab» ընկերության հետազոտությունների գծով տնօրեն և գործընկեր է, որտեղ աշխատում է «Simplicity» հետազոտական նախագծի վրա, որի շրջանակներում տարվում են գործընթացների և տեխնոլոգիաների համատարած բարդության դարաշրջանում ժամանակակից մարդու կյանքի պարզեցման մեթոդների որոնումներ։ Նախագծի վրա տարված աշխատանքների արդյունքները արտացոլում են գտել 2006 թվականի «Laws of Simplicity» գրքում, որը դարձել է բեսթսելլեր։

Մաեդան մտնում է 2004 թվականին Philips ընկերության ստեղծած «Պարզության խորհուրդ»-ի մեջ[5]։ Սա Philips-ի համար առաջնային ոլորտներում (դիզայն, համակարգչային տեխնոլոգիաներ և բժշկություն) հինգ մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբ է, որոնք խորհրդատվություն են տալիս ընկերությանը ռազմավարական զարգացման ոլորտում։

Մաեդան դիզայնի ոլորտում բազմաթիվ մրցանակների և պատվավոր պարգևների դափնեկիր Է. այսպես, օրինակ, 2001 թվականին նա դարձել է ազգային դիզայնի մրցանակի՝ National Design Award-ի դափնեկիր (ԱՄՆ) և դիզայնի բնագավառում մրցանակի դափնեկիր՝ Mainichi Design Prize, Ճապոնիա։ Բացի այդ, Մաեդան Ռայմոնդ Լևիի հիմնադրամի (Raymond Loewy Foundation Prize, Գերմանիա) մրցանակի դափնեկիր է։ 1999 թվականին Մաեդան Esquire ամսագրի վարկածով ընդգրկվել է 21-րդ դարի ամենանշանակալի անձանց ցուցակում։ Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցի նախագահն է[6]։

Մաեդայի աշխատանքները գրաֆիկական դիզայնի բնագավառում ցուցադրվել են Տոկիոյում, Նյու Յորքում և Փարիզում և գտնվում են Սմիթսոնի ինստիտուտի, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանի և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուներում։

Նա բնակվում է Մասաչուսեթսի Լեքսինգթոն քաղաքում՝ իր կնոջ՝ Քրիսի և հինգ դուստրերի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Մաեդա» հոդվածին։