Jump to content

Ջոն Կորտախարենա Ռեդրուելյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Կորտախարենա Ռեդրուելյո
Ծնվել էմայիսի 19, 1985(1985-05-19) (39 տարեկան) կամ մարտի 19, 1985(1985-03-19)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԲիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ՄասնագիտությունՍուպերմոդել
 Jon Kortajarena Վիքիպահեստում

Ջոն Կորտախարենա Ռեդրուելո (իսպ.՝ Jon Kortajarena Redruello, մայիսի 19, 1985(1985-05-19) կամ մարտի 19, 1985(1985-03-19)[1], Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի մոդել։ Համարվում է մի շարք հայտնի նորաձևության տների դեմքը, ինչպիսիք են՝ Just Cavalli, Versace, El Corte Inglés, Giorgio Armani, Mango, Etro, Trussardi, Diesel, Guess, H&M[2], Tom Ford:

2009 թվականի հունիսի 26-ին «Forbes» ամսագիրը Կորտախարենային անվանել է ամենահայտնի մոդելը՝ տղամարդ մոդելների մեջ[3]։

Ջոն Կորտախարենան աշխարհի ամենահայտնի մոդել տղամարդկանցից մեկն է։ 2009 թվականին նկարահանվել է Թոմ Ֆորդի «Միայնակ տղամարդը» ֆիլմում՝ մարմնավորելով համասեռական-մարմնավաճառ Կառլոսի դերը։

2012 թվականին նկարահանվել է Մադոննայի «Girl Gone Wild», իսկ 2015 թվականին՝ «Bitch I’m Madonna» երգերի տեսահոլովակներում։

2016 թվականին հայտնվել է Ֆերգիի «M.I.L.F. $» տեսահոլովակում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտախարենան նախընտրում է չխոսել իր անձնական կյանքի մասին։ Նա հանդիպել է Լյուկ Էվանսի, իսպանացի դերասան Ալֆոնսո Բասսավեի և Քայլի Մինոուգի հետ[4]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ֆ Միայնակ տղամարդը A Single Man Կառլոս
2016 ս La verdad Մարկոս
2016 ֆ Զառիվայր Acantilado Ջուլիան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. carl (2009-19-11). «H&M Holiday 2009 Sean O'Pry & Jon Kortajarena». thefashionisto.com (անգլերեն). thefashionisto.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  3. Erin Gell (06.26.09). «In Pictures: The Most Successful Male Models». Forbes.com (անգլերեն). Forbes.com LLC™. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  4. El Mundo (20/12/2014). «Kortajarena introduces his Welsh boyfriend Luke Evans to his mother (in Spanish)».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Կորտախարենա Ռեդրուելյո» հոդվածին։