Ջոն Թոլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Թոլանդ
անգլ.՝ John Toland
Ծնվել էնոյեմբերի 30, 1670(1670-11-30)[1][2][3][…] Inishowen, County Donegal, Օլսթեր, Իռլանդիա
Մահացել էմարտի 11, 1722(1722-03-11)[1][2][4][…] (51 տարեկան) Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ՔաղաքացիությունԻռլանդիա և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունփիլիսոփա, աստվածաբան և գրող
Ալմա մատերԷդինբուրգի համալսարան, Գլազգոյի համալսարան և Լեյդենի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
 John Toland Վիքիպահեստում

Ջոն Թոլանդ (անգլ.՝ John Toland, նոյեմբերի 30, 1670(1670-11-30)[1][2][3][…], Inishowen, County Donegal, Օլսթեր, Իռլանդիա - մարտի 11, 1722(1722-03-11)[1][2][4][…], Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), իռլանդացի փիլիսոփա։

Սովորել է Անգլիայի, Շոտլանդիայի և Հոլանդիայի համալսարաններում։ Թոլանդը հայտնի է դարձել «Քրիստոնեությունն առանց գաղտնիքների» գրքով, որը դատապարտվել է այրման։ Փիլիսոփան ստիպված է եղել փախչել բանտային կալանքի սպառնալիքից։ Նա շատ է ճամփորդել. փիլիսոփայությամբ հետաքրքրվող պրուսական թագուհի Սոֆյա Շառլոտայի հրավերով որոշ ժամանակ ապրել է Բեռլինում։ Թագուհու հետ զրույցները և հետագայում նրա հետ նամակագրությունը հիմք են հանդիսացել, որ Թոլանդը շարադրի իր առավել նշանավոր` «Նամակ Սերենային» գործը։ Մահացել է դաժան չքավորության մեջ։

Թոլանդի հիմնական գաղափարները, որոնք ազդել են 17-րդ դարի անգլիական և ֆրանսիական մատերիալիզմի զարգացման վրա, կապված են մատերիայի և շարժման միասնականության ապացուցման հետ և ընդունում են շարժումը որպես մատերիայի հիմնական հատկանիշ։ Հիմնավորելով մատերիայի համընդհանուր ակտիվության մասին միտքը` մտածողը տպավորիչ պատկեր է ստեղծում «համաշխարհային մատերիայի» անվերջ շարժման, բնության հավերժական շրջապտույտի, մշտական արարման ու ավերման, երևույթների ծագման ու վերացման և արտաքին աշխարհի առարկաների մասին։

Մերժելով տարածության և ժամանակի` որպես առանձին էությունների մասին պատկերացումները, Թոլանդը պնդել է, որ տարածությունն ու ժամանակը անքակտելորեն կապված են մատերիայի և շարժման հետ։ Նա վճռականորեն առաջ է տարել տիեզերքի անվերջության և հավերժության գաղափարը։

Թոլանդը մտածողությունը դիտարկել է ուղեղի գործունեության համատեքստում, այն համարել է ուղեղի «հատուկ շարժում», որպես «այդ օրգանի հատուկ ունակություն»։ Նա շատ խիստ քննադատել է կրոնը և եկեղեցին մատերիալիզմի տեսանկյունից, սակայն այդ ժամանակների շատ մտածողների պես լիովին աթեիստական դիրքորոշումն անբարոյական է համարել։ Հարկ է նշել, որ Թոլանդը Նոր ժամանակների առաջին փիլիսոփա էր, որը հատուկ աշխատություն է նվիրել Հիպատիային։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Christianity Not Mysterious: A Treatise Shewing, That there is nothing in the Gospel Contrary to Reason, Nor Above It: And that no Christian Doctrine can be properly called A Mystery (1696)
  • Letters to Serena (1704)
  • Reasons for Naturalising the Jews in Great Britain and Ireland on the same foot with all Other Nations (1714)
  • Hypatia or the History of a most beautiful, most virtuous, most learned and in every way accomplished lady, who was torn to pieces by the clergy of Alexandria to gratify the pride, emulation and cruelty of the archbishop commonly but undeservedly titled St Cyril (1720)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Виноградов Н. Д. Джон Толанд и его философско-религиозные взгляды //Вопросы философии и психологии. Кн. 120. М., 1913.
  • Недзельский Ф. В. Толанд о делимости материи // Сб.: «Некоторые философские проблемы естествознания». М., 1969.
  • Мееровский Б.В. Джон Толанд — М.: Мысль, 1979. — 190 с.
  • Тымянский Г. С. Джон Толанд // Под знаменем марксизма. 1924. № 10-11.
  • Салимова К. И. Материализм Джона Толанда // Вопросы философии. 1956. № 1.
  • Щеглов А. Материализм Джона Толанда // Под знаменем марксизма.1938. № 10.
  • Daniel C. Fouke, Philosophy and Theology in a Burlesque Mode: John Toland and the Way of Paradox (New York: Prometheus Books, 2008).
  • John Champion: Republican Learning: John Toland and the Crisis of Christian Culture, 1696—1722. Manchester University Press, Manchester 2003, ISBN 9780719057144.
  • Régis Blanchet, John Toland (1670—1722). Un des modernes, Éditions du Prieuré, 1996, 312 p.
  • M. Ionfrida, La filosofia di John Toland, Milano, 1983.
  • C. Giuntini, Panteismo e ideologia repubblicana: John Toland, Il Mulino, Bologna, 1979.
  • Albert Lantoine, Un précurseur de la franc-maçonnerie. John Toland (1670—1722), 1928.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Թոլանդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 196