Ջոն Թեմփլթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Թեմփլթոն
Ծնվել էնոյեմբերի 29, 1912(1912-11-29)[1][2][3]
ԾննդավայրWinchester, Թենեսի, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 8, 2008(2008-07-08)[4] (95 տարեկան)
Մահվան վայրՆասաու, Բահամյան Կղզիներ[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5] և  ԱՄՆ[5]
Կրոնբողոքականություն
ԿրթությունԲալիոլ քոլեջ[6] և Եյլի համալսարան
Մասնագիտությունգործարար, ձեռնարկատեր և վաճառական
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն«Մոն Պելերին» համայնք
ԵրեխաներJohn Templeton, Jr.?

Սըր Ջոն Մարքս Թեմփլթոն (անգլ.՝ John Marks Templeton, նոյեմբերի 29, 1912(1912-11-29)[1][2][3], Winchester, Թենեսի, ԱՄՆ - հուլիսի 8, 2008(2008-07-08)[4], Նասաու, Բահամյան Կղզիներ[1]), ամերիկացի և անգլիացի գործարար և բարերար, ով իր կարողության մեծ մասը նվիրաբերեց կրոնին և գիտությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Թեմփլթոնը ծնվել է 1912 թվականին Թենեսի նահանգի Վինչեստեր քաղաքում՝ ապահովված ընտանիքում։ Հայրը բիզնեսով էր զբաղվում, ուներ բամբակի վերամշակման մեքենա և բամբակի պահեստներ, պարարտանյութ վաճառող ընկերություն, ապահովագրական գործակալություն և այլն։ Մայրը, որպես Պրեսբիտերական եկեղեցու ակտիվ ծխական, զբաղվում էր բարեգործությամբ։

Համալսարանական տարիներին նա կապված է եղել «Zeta Psi» եղբայրության հետ և ընտրվել Է «Elihu» գաղտնի ընկերության անդամ։ 1934 թվականին դարձել է կուրսի լավագույն շրջանավարտը։ Ստացել է Ռոդսի կրթաթոշակ Օքսֆորդի համալսարանում սովորելու համար։ Օքսֆորդի համալսարանում, սովորել է նաև իրավունք։ Այստեղ առաջին անգամ ծանոթացել է Միքելանջելո Անտոնիոնիի հետ, ում հետ երկարամյա բարեկամություն է հաստատել[7]։

Թեմփլթոնն իր ողջ կյանքում եղել է Պրեսբիտերական եկեղեցու անդամ և 42 տարի եղել է Փրինսթոնի աստվածաբանական ճեմարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, որից 12 տարի եղել է դրա նախագահը։

Թեմփլթոնը դարձավ միլիարդատեր, առաջինն օգտագործելով դիվերսիֆիկացված միջազգային փոխադարձ հիմնադրամներ[8][9][10][11][12][13]։ Նրա «Templeton Growth, Ltd.» ընկերությունը (ներդրումային հիմնադրամ), որը հիմնադրվել է 1954 թվականին, առաջիններից էր, ով 1960-ականների կեսերին ներդրումներ կատարեց Ճապոնիայի տնտեսության մեջ[14]։ Նա 1939 թվականին գնեց տարբեր ընկերությունների 100-ական բաժնետոմսեր, մեկ բաժնետոմսի համար վճարելով 1 դոլարից պակաս և շահույթ ստացավ՝ վաճառելով դրանք 4 տարվա ընթացքում[15]։ 1954 թվականից մինչև 1999 թվականը, երբ Թեմփլթոնը կառավարում էր «Templeton Growth Fund»-ը, սկզբնական ներդրված յուրաքանչյուր $10,000-ը վերածվեց $2 միլիոնի՝ 14,5% միջին տարեկան եկամտաբերությամբ[16]։

2006 թվականին Ջոն Թեմփլթոնը անգլիական «The Sunday Times» թերթի կողմից կազմված ամենահարուստ մարդկանց ցուցակում 129-րդ տեղում էր։ Նա մերժեց ֆոնդային շուկայի վիճակի տեխնիկական վերլուծությունը՝ փոխարենը օգտագործելով ֆունդամենտալ վերլուծություն[11]։ «Money» ամսագիրը 1999 թվականին նրան անվանել է «20-րդ դարի թերևս ամենամեծ բաժնետոմսերի հավաքող»[17]։

1968 թվականին Թեմփլթոնը բարձր հարկերի պատճառով հրաժարվեց ԱՄՆ քաղաքացիությունից, ստացավ Բահամյան կղզիների և Մեծ Բրիտանիայի երկքաղաքացիություն, բնակվեց Բահամյան կղզիների Նասաու քաղաքում, որտեղ 95 տարեկանում մահացավ թոքաբորբից[18]։

1996 թվականին Թեմփլթոնը ընդգրկվել է Ամերիկյան բիզնեսի փառքի սրահում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ամուսնացել է Ջուդիթ Ֆոլկի հետ։ Նրանք ունեին երեք երեխա՝ Ջոն Թեմփլթոն կրտսերը, Էնն ու Քրիստոֆերը։ Ջուդիթ Ֆոլկ-Թեմփլթոնը մահացել է 1951 թվականին։ 1958 թվականին Թեմփելթոնը նորից ամուսնացավ՝ Իրեն Ռեյնոլդս Բաթլերի հետ, ով մահացել է 1993 թվականին։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեգործական նպատակներով Թեմփլթոնը հիմնադրեց Ջոն Թեմփլթոնի հիմնադրամ, Թեմփլթոն մրցանակ և Թեմփլթոնի գրադարան Սյուանիում՝ իր հայրենի Թենեսի նահանգում։

1984 թվականին նա մեծ գումար է նվիրաբերել Օքսֆորդի կառավարման հետազոտությունների կենտրոնին՝ Թեմփլթոն քոլեջի վերածելու համար (անգլ.՝ Templeton College)՝ շեշտը դնելով բիզնեսի և մենեջմենթի ուսումնասիրության վրա։ 2007 թվականին քոլեջը վաճառեց իր կրթական ծրագիրը Սաիդ բիզնես դպրոցին (անգլ.՝ Saïd Business School)։ 2008 թվականի հոկտեմբերին Թեմփլթոն քոլեջը միավորվեց Գրին քոլեջի հետ (անգլ.՝ Green College)՝ ստեղծելով Գրին-Թեմփլթոն քոլեջը (Օքսֆորդի համալսարանի պատմության ամենաբացառիկ միաձուլումներից մեկը)[19]։

Բարեգործական աշխատանքի համար 1987 թվականին Ջոն Թեմփլթոնը թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից արժանացել է ասպետի կոչման։

Թեմփլթոնը 2007 թվականին «Time» ամսագրի կողմից ճանաչվել է 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Այս պատվին նա արժանացե է Ջոն Թեմփլթոնի հիմնադրամի ստեղծման՝ «գիտական հետազոտությունների միջոցով հոգևոր ըմբռնման ձգտման համար»[20]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Riches for the Mind and Spirit: John Marks Templeton's Treasury of Words to Help, Inspire, and Live By, 2006. ISBN 1-59947-101-9(անգլ.)
  • Faithful Finances 101: From The Poverty Of Fear And Greed To The Riches Of Spiritual Investing, 2005. ISBN 1-932031-75-8(անգլ.)
  • Golden Nuggets from Sir John Templeton, 1997. ISBN 1-890151-04-1(անգլ.)
  • Discovering the Laws of Life, 1994. ISBN 0-8264-0861-3(անգլ.)
  • Is God the Only Reality? Science Points to a Deeper Meaning of the Universe, 1994. ISBN 0-8264-0650-5(անգլ.)
  • Templeton Plan: 21 Steps to Personal Success and Real Happiness, 1992. ISBN 0-06-104178-5(անգլ.)
  • The humble approach: Scientists discover God, 1981. ISBN 0-8164-0481-X(անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #121164403 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1996.
  4. 4,0 4,1 4,2 http://www.iht.com/articles/2008/07/08/business/8tempelton.php
  5. 5,0 5,1 https://www.nndb.com/people/163/000250410/
  6. 6,0 6,1 Rhodes Scholar Database
  7. Tassone, A. Antonioni. — Paris: Flammarion, 2007. — P. 37. (ֆր.)
  8. «The Devout Donor» Արխիվացված 2007-05-19 Wayback Machine // Business Week. — November 28, 2005. (անգլ.)
  9. «Positive Psychology Network Concept Paper» Արխիվացված 2007-05-24 Wayback Machine by Martin E. P. Seligman. — University of Pennsylvania. (անգլ.)
  10. «Free Cash for Savvy Fools» // MSNBC. — April 12, 2007. (անգլ.)
  11. 11,0 11,1 «John Templeton’s Five Steps for Financial Success» Արխիվացված 2007-09-27 Wayback Machine by Mark Stousen. — December 11, 2005. (անգլ.)
  12. «Testing the role of trust and values in financial decisions» // Los Angeles Times. — January 21, 2007. (անգլ.)
  13. «An Investment Legend’s Advice» Արխիվացված 2008-10-22 Wayback Machine by Bernard Condon. — February 4, 2004. (անգլ.)
  14. «The Great Investors: John Templeton.» Արխիվացված 2019-02-18 Wayback Machine — Alternative Stock Library. — Jan. 15, 2008(անգլ.)
  15. «Sir John Templeton, Pioneer Investor and Philanthropist» Արխիվացված 2008-07-15 Wayback Machine by John Templeton Foundation (անգլ.)
  16. Арнольд, Глен, 2014, էջ 144
  17. Templeton Saw It Coming Արխիվացված 2008-10-16 Wayback Machine. — Forbes. — Jul. 7, 2008 (անգլ.)
  18. «The Long Good-Bye» Արխիվացված 2019-09-20 Wayback Machine. // Forbes. — March 28, 2005. (անգլ.)
  19. Green Templeton College (անգլ.)
  20. Caplan, Jeremy, and Coco Masters. "Time 100." Time, 14 May 2007: 84. (անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Great Investors. Lessons on Investing From Master Traders, 2014 (անգլ.)
  • Templeton L. C., Phillips S. Investing the Templeton Way. — McGraw-Hill, 2008 (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]