Ջոնի Էփլսիդ
Ջոնի Էփլսիդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1774[1][2] Leominster, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 18, 1845[3] (70 տարեկան) Ֆորտ Ուեյն, Ինդիանա, ԱՄՆ բնական մահով |
Գերեզման | Ինդիանա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | միսիոներ, անշարժ գույքի դեվելոփեր, բուսաբան և fruit grower |
Գործունեության ոլորտ | plant nursery practise?[4] և missionary work?[4] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] |
Հայր | Nathaniel Chapman?[5] |
Մայր | Elizabeth Simons?[5] |
![]() |
Ջոնի Էփլսիդ (անգլ.՝ Johnny Appleseed, իսկական անուն-ազգանունը՝ Ջոն Չեփմեն անգլ.՝ John Chapman), Էփլսիդ/Appleseed մականունը անգլերենից բառացի թարգմանած նշանակում է «Խնձորի սերմ», սեպտեմբերի 26, 1774[1][2], Leominster, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 18, 1845[3], Ֆորտ Ուեյն, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի նորարար այգեգործ, ով 19-րդ դարի սկզբներին խնձորենու առաջին այգիներն է հիմնել Փենսիլվանիայի, Օնտարիոյի, Օհայոյի, Իլինոյսի, Ինդիանայի նահանգների ընդարձակ տարածքներում ու ներկայիս Արևմտյան Վիրջինիա նահանգի հյուսիսային շրջաններում՝ արդեն իսկ իր կենդանության օրոք դառնալով լեգենդար անձնավորություն, բանահյուսական ստեղծագործությունների, ինչպես նաև՝ ԱՄՆ ազգային հերոս։ Միաժամանակ եղել է Նոր (Սվեդենբորգյան) եկեղեցու միսիոներ[6]։ Նրա մեծագործությունները հավերժացվել են մի շարք պատմական վայրերում ու թանգարաններում. Օհայո նահանգի Ուրբանա քաղաքում գտնվող թանգարանում (անգլ.՝ Johnny Appleseed Museum)[7], այդ նույն նահանգի Էշլանդ շրջանում գտնվող Ջոնի Էփլսիդի ժառանգության կենտրոնում (անգլ.՝ Johnny Appleseed Heritage Center)[8], Ինդիանա նահանգի Ֆորտ Ուեյն քաղաքում, որտեղ Չեփմենն անց է կացրել իր կյանքի վերջին տարիները[9]։
Ջոնի Էփլսիդին պատկերավոր կերպով անվանում են «ամերիկացիների Դիոնիսոս»[10][11]՝ նկատի առնելով, որ տեխնոլոգիապես չափազանց հեշտ էր նրա ծառերի բերքից ալկոհոլային խմիչք՝ խնձորի սիդր պատրաստել և բավարարել ԱՄՆ-ի «վայրի» արևմուտքը յուրացնողների պահանջարկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Չեփմենը ծնվել է 1774 թվականի սեպտեմբերի 26-ին Մասաչուսեթս նահանգի Լեմինստեր քաղաքում[12]։ Նրա ծննդավայրում տեղադրվել է գրանիտե հուշաքար, և փողոցն էլ կոչվել է Ջոնի Էփլսիդի անունով (անգլ.՝ Johnny Appleseed Lane): Ջոնը երկու տարեկան է եղել, երբ մայրը երկրորդ որդուն ծննդաբերելիս մահացել է։ 1780 թվականին հայրը՝ Նաթանիելը, ավարտելով զինվորական ծառայությունը, վերադարձել է, ամուսնացել Լյուսի Քուլիի հետ, ումից ունեցել է ևս տասը երեխա[6][13]։
18 տարեկանից Ջոնին քոչվորական կյանք է վարել։ 1805 թվականի վերջերին աշխատանքի է անցել Քրոուֆորդ ազգանունով մի մարդու մոտ, ով խնձորի ընդարձակ այգներ ուներ։ Այդ ժամանակից էլ նրա հոգում ծլարձակել են հրապուրանքն ու սերը խնձորենու և այգեգործության նկատմամբ[14]։ Նա, որ իր ողջ կյանքն ապրել է ամուրիական կենցաղավարությամբ[15], առաջինն է եղել, ով խնձորենիներ է տնկել Միացյալ Նահանգների Միջին արևմուտք անվանվող տարածաշրջանում։ Ավանդազրույցներում նկարագրվում է, որ Ջոնին թափառել է երկրում, շատ անգամ՝ բոկոտն, գլխարկի փոխարեն ճաշ եփելու անոթը գլխին, կյանքի մեծ մասն անցկացնելով խնձորենիներ տնկելով, Աստվածաշունչը քարոզելով, հետաքրքիր պատմություններ պատմելով։ Շեշտվում է նրա բարեկամությունը թե՛ ներգաղթածների և թե՛ բնիկ ամերիկացիների հետ (անգամ հնդկացիական ամենառազմատենչ ցեղերի ներկայացուցիչները նրան որևէ նեղություն չեն պատճառել[16]), մտերմացել է նույնիսկ վայրի կենդանիների հետ, ու նաև այս հանգամանքը նկատի առնելով՝ նրան համարում են բնության, շրջակա միջավայրի առաջին պաշտպանը։ Ասում են, որ կյանքի վերջին տարիներին սնվել է զուտ բուսական ծագում ունեցող կերակուրներով[17]։ Ջոնի Էփլսիդի մասին ստեղծված պատմությունները, ավանդազրույցները հետագայում նյութ են դարձել նրան նվիրված գրքերի, կինոնկարների, արվեստի այլ գործերի համար։
Վախճանվել է Ֆորտ Ուեյնում, թաղվել այդ քաղաքի զբոսայգում, որը ներկայումս կրում է նրա անունը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ջոնի Էփլսիդը 1840-ական թվականներին (հին լուսանկար)
-
Ջոնի Էփլսիդին նվիրված հուշաքար և հուշատախտակ նրա ծննդավայրում՝Մասաչուսեթսի նահանգի Լեմինստեր քաղաքում
-
Ջոնի Էփլսիդի գծանկարը «Harper's New Monthly Magazine» ամսագրի համարներից մեկում (1871 թ.)
-
Ջոնի Էփլսիդի շիրմաքարը
-
Խնձորի տեսակ, որը կոչվել է Ջոնի Էփլսիդի անունով
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
- ↑ 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 6,0 6,1 «John Chapman»։ Swedenborg.org։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-17-ին։ Վերցված է 2015-06-06
- ↑ «Johnny Appleseed Education Center & Museum»։ Urbana.edu։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-26-ին։ Վերցված է 2015-06-06
- ↑ «The Johnny Appleseed Outdoor Drama»։ Արխիվացված է օրիգինալից листопад 28, 1999-ին։ Վերցված է September 5, 2006
- ↑ «Scout.com: Fort Wayne no longer the Wizards»։ www.scout.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից June 19, 2017-ին։ Վերցված է 2017-06-07
- ↑ Pollan Michael (2001)։ The Botany of Desire: A Plant's-Eye View of the World։ Random House։ ISBN 0-375-50129-0։ Վերցված է March 11, 2014։ «0375501290.»
- ↑ «Author Michael Pollan Talks About the History of the Apple»։ Morning Edition (NPR)։ Արխիվացված է օրիգինալից February 9, 2015-ին։ Վերցված է February 6, 2015
- ↑ Means, Howard (2011)։ Johnny Appleseed: The Man, the Myth, the American Story։ New York: Simon & Schuster։ էջ 19։ ISBN 1439178259
- ↑ The New England Roots of «Johnny Appleseed», The New England Quarterly, Vol. 12, No. 3. (Sep., 1939), pp. 454—469
- ↑ "Johnny Appleseed, Orchardist, " prepared by the staff of the Public Library of Fort Wayne and Allen County, November, 1952, page 4
- ↑ Silverman Ray (2012)։ The Core of Johnny Appleseed: The Unknown Story of a Spiritual Trailblazer։ Pennsylvania: Swedenborg Foundation Press։ էջ 73։ ISBN 978-0-87785-345-9
- ↑ Kacirk, Jeffrey (1997)։ Forgotten English։ New York: William Morrow & Co։ ISBN 0-688-15018-7
- ↑ Hillis Newell Dwight (1917)։ The Quest of John Chapman: The Story of a Forgotten Hero։ The Macmillan Company։ էջ 308։ ISBN 1481996614
- ↑ «Stamp Series»։ United States Postal Service։ Արխիվացված է օրիգինալից August 10, 2013-ին։ Վերցված է September 2, 2013
- ↑ «5 cent Johnny Appleseeed stamp» (JPEG) (Image)։ Վերցված է October 18, 2017 – via Pinterest
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- William Kerrigan, Johnny Appleseed and the American Orchard: A Cultural History. Baltimore, MD: johns Hopkins University Press, 2012.
- Encyclopedia of American Folklore by Linda S. Watts
- Storytelling: An Encyclopedia of Mythology and Folklore by Josepha Sherman
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ջոնի Էփլսիդ Վիքիպահեստում |
---|
- "The Appleseed Walk" an homage to the legacy of Johnny Appleseed
- "Johnny Appleseed: A Pioneer Hero" from Harper's Magazine, November 1871.
- Johnny Appleseed Festival in Sheffield, PA
- Searching for Johnny film documentary by director Miroslav Mandic
- Searching for Johnny Archived 2019-01-03 at the Wayback Machine. Official movie site
- "Johnny Appleseed Trail in North Central MA"
|