Jump to content

Ջոյ Ադամսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոյ Ադամսոն
անգլ.՝ Joy Adamson
Ծնվել էհունվարի 20, 1910(1910-01-20)[1][2][3][…]
ԾննդավայրՕպավա[4]
Մահացել էհունվարի 3, 1980(1980-01-03)[1][2][5][…] (69 տարեկան)
Մահվան վայրShaba National Reserve, Քենիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն,  Ավստրիա և  Ցիսլեյտանիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա[4]
ԵրկերBorn Free?
Մասնագիտությունգրող, բնագետ, նկարչուհի, բնապահպան, ծաղիկներ պատկերազարդող, բնապահպանագետ, ինքնակենսագիր, botanical collector, գիտական պատկերազարդող, կոմիքսների հեղինակ, գծանկարիչ և արձակագիր
ԱմուսինVictor von Klarwill?[6], Peter René Oscar Bally?[6][7] և Ջորջ Ադամսոն[8]
Պարգևներ և
մրցանակներ
 Joy Adamson Վիքիպահեստում

Ջոյ Ադամսոն (անգլ.՝ Joy Adamson, ի ծնե՝ Ֆրիդերիկե Վիկտորյա Գեսներ, գերմ.՝ Friederike Victoria Gessner, հունվարի 20, 1910(1910-01-20)[1][2][3][…], Օպավա[4] - հունվարի 3, 1980(1980-01-03)[1][2][5][…], Shaba National Reserve, Քենիա), նատուրալիստ, գրող, նկարչուհի, կենդանի բնության պաշտպան։ Մեծացրել և վայրի բնությունում ազատ է արձակել առյուծ, վագրակատու, ցանկացել է նույնն անել և ընձառյուծին։ Հայտնի է իր գրքերով, որտեղ նկարագրել է իր կյանքի Աֆրիկայի վայրի կենդանիների հետ և նրանց՝ որսագողությունից պաշտպանելու իր ջանքերը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ունևոր գործարանատիրոջ ընտանիքում։ Ֆրիդերիկե Վիկտորյայի սիրելի ժամանցը առյուծների որսի խաղն էր։ Նա արագ վազում էր և լավ թաքնվում, իսկ խիտ շիկահեր մազերը սազում էին բաշի դերին։ Տասներկու տարեկանից սկսած՝ Ֆրիդերիկե Վիկտորյան սովորել է փորձարարական փակ դպրոցում։ Աղջիկը ջանասիրաբար սովորել է և հեշտությամբ հաղթահարել է դասավանդվող առարկաները։ Ապագա գրողը հաճախ է այցելել Վիեննայի կենդանաբանական այգի, նա ճանապարհորդել է՝ ուսումնասիրելով գազաններին։ Իր կյանքի ընթացքում նա շատ անգամ է մի երկրից տեղափոխվել մեկ այլ երկիր։ Նրանք իր առաջին ամուսնու՝ Վիկտորի հետ պայմանավորվել են, որ եթե Վիկտորիային դուր գա Քենիան, ապա Վիկտորը ևս կգա, և նրանք միասին կապրեն այդտեղ։

1937 թվականի մայիսի 12-ին Ֆրեդերիկեն Ջենովայից նավով մեկնել է Քենիա։ Նավում Ֆրեդերիկեն ծանոթացել է բրիտանացի Պիտեր Բեյլիի հետ։ Նա ամուսնալուծվել է Վիկտորից և ամուսնացել Պիտերի հետ։ Վերջինս կնոջը տվել է ոչ միայն իր ազգանունը, այլև նոր անուն՝ Ջոյ։ Միասին նրանք անցկացրել են հինգ տարի։ Ամուսինները շրջել են Աֆրիկայում, և Ջոյ Բեյլին նկարել է կենդանիներին, բույսերը և ավանդական հագուստներով բնիկներին։

Երեկույթներից մեկի ժամանակ Ջոյը հետաքրքրվել է Ջորջ Ադամսոնով, որն առանց մարտի «հանձնվել է» կենսուրախ Ջոյին։ Նա արագ ստացել է հերթական ամուսնալուծությունը, և երկու ամիս անց նրանք ամուսնացել են։

Մի օր Ջորջին հանձնարարել են որսալ և սպանել էգ առյուծ, որը հարձակվում էր մի քանի գյուղերի բնակիչների վրա։ Առաջադրանքը կատարելիս նա հայտնաբերել է, որ առյուծը երեք փոքր կորյուն է ունեցել։ Ջորջը նրանց իր հետ տուն է տարել։ Երկուսին ուղարկել են կենդանաբանական այգի, բայց մի էգ ձագի Ջոյը կտրականապես հրաժարվել է տալ։ Ձագուկն ստացել է Էլսա անունը։ Նա որոշել է դարձնել ձագուկին ընտանիքի անդամ։ Երբ Էլսան դարձել է երեք տարեկան, նրանք Ջորջի հետ սկսել են աստիճանաբար սովորեցնել առյուծին ազատությանը։ Նրան ավելի ու ավելի հեռու են տարել ճամբարից և հարձակման հրահրել վիրավոր կենդանիների վրա՝ որսորդական բնազդներն արթնացնելու համար։ Բազմաթիվ անգամներ Էլսան վերադարձել է մարդկանց մոտ, բայց ի վերջո հանդիպել է երիտասարդ առյուծի և գնացել նրա հետ։ Մինչև Ջոյը գերության մեջ մեծացված գիշատիչին չէր հաջողվել վերադառնալ վայրի բնություն։ Մեկ տարի անց Էլսան Ադամսոնների մոտ է վերադարձել երեք առյուծների հետ, որոնց նույնպես անհրաժեշտ էր դաստիարակել։

1960 թվականին Ջոյ Ադամսոնը հրապարակել է իր առաջին «Ազատ ծնված» գիրքը, որում նկարագրում է իր աշխատանքների արդյունքը։ Հետագա տարիներին Ջ. Ադամսոնը ևս երկու գիրք է գրել կենդանիների մասին, որոնք Էլսա էգ առյուծի պատմության շարունակությունն էին ՝ «Ազատ հավերժ» և «Ազատ ապրող»։ 1964 թվականին Ջոյին խնդրել են իր մոտ վերցնել էգ վագրակատվի։ Գրողը շոյված էր իր հանդեպ վստահությամբ և որոշել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս վագրակատուն վերադառնա վայրի բնություն։ Նրանց զարմանալի բարեկամության արդյունքների և պտուղների մասին կարելի է կարդալ Ջոյ Ադամսոնի «Բծավոր սֆինքս» գրքում։ Ջոյ Ադամսոնի վերջին բեսթսելլերը եղել է «Վայրի սիրտ» անվամբ ինքնակենսագրությունը։

1980 թվականի հունվարի 3-ին գրողին մահացած են գտել Քենիայի Շաբա արգելոցում։ Սկզբում հայտարարվել է, որ Ջոյ Ադամսոնի վրա առյուծ է հարձակվել։ Բայց պարզվել է, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Արդյունքում մեղավոր է ճանաչվել 18-ամյա բանվոր Նակվարե Էսային, իսկ դրդապատճառը ոչ թե թալանը, այլ վրեժխնդրությունը՝ աշխատանքից ազատման համար։ Երիտասարդը ցմահ բանտարկության է դատապարտվել։ Նա իր մեղքը այդպես էլ երբեք չի ընդունել։

Ըստ կտակի՝ Ջոյի ամուսինը Ջորջ Ադամսոնը դիակիզել է նրա մարմինը և մոխիրը ցրել է Ջոյի սիրելի երկու կենդանիների՝ էգ առյուծ Էլսայի և վագրակատու Պիպպիի գերեզմանների վրա։ Նա իր կնոջից հետո ապրել է ինը տարի։

  • ELSA & HER CUBS [2] — 25 minutes Benchmark Films Copyright MCMLXXI by Elsa Wild Animal Appeal and Benchmark Films, Inc.
  • JOY ADAMSON About the Adamsons [3] Producer-Benchmark Films, Inc.
  • JOY ADAMSON’S AFRICA — (1977) — 86 minutes [4]
  • The JOY ADAMSON STORY (1980) [5] Programme featuring interviews with Joy Adamson about her life and work in Austria and in Africa, and her famous lioness Elsa. Director: Dick THOMSETT Production Company: BBC
  • Bibliography of films by and about Joy and George Adamson.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոյ Ադամսոն» հոդվածին։