Jump to content

Ջոել Քինաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոել Քինաման
Ծնվել է25.11.1979
ԾննդավայրՍտոկհոլմ, {{{2}}} Շվեդիա
ԿրթությունՍյոդրա Լատին
Քաղաքացիություն{{{2}}} Շվեդիա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ազգությունշվեդ
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2002 թ. — մինչ մեր օրերը
Համատեղ ապրող(ներ)Քելլի Գեյլ
Պարգևներ և մրցանակներ

Ջոել Քինաման (շվեդ.՝ Joel Kinnaman, լրիվ անունը Չարլզ Ջոել Նորդսթրեմ; նոյեմբերի 25, 1979(1979-11-25)[1], Ստոկհոլմ, Շվեդիա[2]), շվեդական ծագմամբ ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է դարձել Վիշապի դաջվածքով աղջիկը և Երեխա-44 ֆիլմերում մարմնավորած իր դերերով։ Ջոելի հայրը ամերիկացի է, իսկ մայրը՝ շվեդ։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել 2002 թ-ից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինամանը ծնվել է Ստոկհոլմում Բիթ և Սթիվ Քինամանների ընտանիքում։ Նրա մայրը հրեուհի է, իսկ հայրը ամերիկյան, անգլիական, իսպանական, շոտլանդական և գերմանական ծագում ունի, ով հեռացել է Միացյալ Նահանգներից Վիետնամի պատերազմի ժամանակ[3][4][5]։ Դրա պատճառով էլ նրա հայրը ուներ երկքաղաքացիություն` Միացյալ Նահանգների և Շվեդիայի[6]։ Նրա քույրը` Յուլիա Մելինդան, նույնպես դերասանուհի է[7]։ Քինամանը մեկ տարի անցկացրել է Տեխասում որպես ուսանող, ինչն օգնել է նրան կատարելագործել իր անգլերենի իմացությունը[8]։

Դերասանական կարիերան Քինամանը սկսել է 2002 թվականից։ Հաջող էր Քինամանի դերը «Ձեր երակները» ֆիլմում և Յոհան Ֆալկեի մի քանի ֆիլմերում[9]։ «Հեշտ գումար» ֆիլմում նկարահանվելուց հետո նրա վրա ուշադրություն դարձրին ոչ միայն Շվեդիայում, այլ նաև ամբողջ աշխարհում[10]։ Որպեսզի հետագայում զարգացներ իր դերասանական կարիերան, Քինամանը գործակալ է վարձում ԱՄՆ-ում։ Այդ նույն գործակալը ներկայացնում էր նաև Ջոնի Դեփի շահերը։ 2010 թվականի գարնանը Քինամանի միջազգային նորամուտը եղավ «Фантом» ռուս-ամերիկյան ֆիլմում։ Այս ֆիլմի նկարահանումներն սկսվել են Մոսկվայում 2010 թվականին, իսկ պրեմիերան եղել է 2011 թվականի դեկտեմբերին։ 2011 թվականաի ապրիլի սկզբին Քինամանը հանդես է եկել որպես դետեկտիվ Սթիվեն Հոդլերի «Սպանություն» հեռուտասերիալում[11][12]։

Քինամանը «Թոր»[13] և «Խելագար Մաքսը. կատաղության ճանապարհ»[14] ֆիլմի գլխավոր դերակատարի հավակնորդներից էր։ Östran օրաթերթի հետ հարցազրույցում նա հայտարարել է.

«Ես շատ մոտ եմ եղել «Խելագար Մաքս» ֆիլմում դեր ստանալուն։ Կատարվեց ընտրություն իմ և երկու թեկնածուների միջև, որոնցից մեկը Թոմ Հարդերն էր, ով «Բրոնսոն» ֆիլմում խաղացել է գլխավոր դեր։ Ես ուղևորվեցի Լոնդոն և մոտավորապես վեց ժամ մասնակցեցի մի քանի դրվագների այլ դերասանների հետ։ Դրանից հետո ես ունեցա մի քանի դրվագ Ջորջ Միլլերի («Խելագա Մաքս» ֆիլմի բոլոր մասերի ռեժիսոր) հետ։ Նրանք (նկարահանող խումբ) շատ գոհ էին, սակայն նրանցից պահանջվում էր ավելին։ Բայց ինձ համար բավարար էր, որ իմ անունը փայլեց Թոմ Հարդերի անվան կողքին»։

«Թոր» ֆիլմում ընտրության վերաբերյալ Քինամանն ասել է.

«Նրանց պետք է սկանդինավյան ոճով մեկը։ Վերջապես եղավ ընտրություն հինգ թեկնածուների միջև, որոնցից մեկն Ալեքսանդր Սքարսգորդն էր։ Ցավոք սրտի, ես չկարողացա թռչել` ունկնդրելու Նաթալի Փորթմանին, և այդպես նրանք անցել էին «Հեշտ գումար» ֆիլմի նկարահանմանը»։

Քինամանը խոստովանում է, որ նա պատրաստ է աշխատել և հայտնի դառնալ ԱՄՆ-ում, ասելով.

«Ես ընդհանրապես չեմ զգում, որ պետք է ընդունեմ յուրաքանչյուր դեր միայն նրա համար, որ այդ ֆիլմը ամերիկյան է։ Ես փնտրում եմ այն, ինչ հետաքրքիր է, ես դեռ նորեկ եմ դերասանական խաղում և դրա համար պետք է անեմ այնպիսի բաներ, անգամ եթե կա ձախողման ռիսկ, այսինքն, երբ ամեն ինչ ձախողվում է` չնայած բոլոր ջանքերին»։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հանդիպել է ամերիկացի դերասանուհի Օլիվեյ Մաննի հետ[15]։ 2014 թվականի կեսին Ջոելը սկսել է հանդիպել դաջվածքներ նկարող Քլեո Վոտտենստրոմի հետ։ 2016 թվականի ապրիլին զույգն ամուսնացել է։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարեթիվԲնօրինակ անվանումԴեր
2006VinnarskallarԳուրրա
2005Tjenare kungenԴիկան
2011-2014The KillingՍթիվեն Հոլդեր
2011The Girl with the Dragon TattooՔրիսթեր Մալմ
2011The Darkest HourՍքայլեր
2016Suicide SquadՐիկ Ֆլագ
2005StormԲարմեն
2012Snabba cash IIՅոհան Վեսթլունդ
2013Snabba cash - Livet deluxeՅոհան Վեսթլունդ
2010Snabba cashՅոհան Վեսթլունդ
2009Simon och MalouՍտեֆան
2012Safe HouseՔելլեր
2015Run All NightՄայք Քոնլոն
2014RoboCopԱլեքս Մորֆի/ Րոբոքոփ
2012Lola VersusԼյուկ
2015Knight of CupsԷրրոլ
2009Johan Falk: VapenbröderՖրանկ Վագներ
2012Johan Falk: Spelets reglerՖրանկ Վագներ
2012Johan Falk: Organizatsija KarayanՖրանկ Վագներ
2009Johan Falk: Operation NäktergalՖրանկ Վագներ
2009Johan Falk: National TargetՖրանկ Վագներ
2009Johan Falk: Leo GautՖրանկ Վագներ
2012Johan Falk: Kodnamn: LisaՖրանկ Վագներ
2009Johan Falk: GSI - Gruppen för särskilda insatserՖրանկ Վագներ
2009Johan Falk: De fredlösaՖրանկ Վագներ
2012Johan Falk: BarninfiltratörenՖրանկ Վագներ
2012Johan Falk - De 107 patrioternaՖրանկ Վագներ
2009I skuggan av värmenԷրիկ
2016House of CardsՈւիլ Քոնվեր
2003Hannah med HԱնդրեաս
2016Edge of WinterԷլլիոթ
2002Den osynligeՔալլե
2006ChiuhuahuaՎիլլե
2015Child 44Վասիլիյ Նիկիտին
2008Arn - Riket vid vägens slutՍվերքեր Կարլսսոն
2010ArnՍվերքեր Կարլսսոն
2008Andra AvenynԳուստավ
2009183 dagarԲայրոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. filmportal.de — 2005.
  2. Deutsche Nationalbibliothek Record #1021087246 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Yglesias, Matthew Joel Kinnaman from The Killing: An Interview - Slate Magazine
  4. Tweet Lina Wennersten 08-13 59 36 lina.wennersten@svd.se. Kroppslig kamp | Kultur
  5. «Eichel, Larry. Home Swede Home: Why Some Vietnam Dodgers Haven't Returned». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  6. Ventre, Michael. 'Killing' actors all hiding secrets
  7. Andersson, Jan-Olov. – Jag fick sparka ihjäl Skarsgård
  8. In for the kill | New York Post
  9. Helmerson, Erik. Joel Kinnaman nära roll i 'Mad Max 4(չաշխատող հղում)
  10. «Zac Efron to play drug smuggler in thriller». Արխիվացված է օրիգինալից 2016-08-08-ին. Վերցված է 2017-05-31-ին.
  11. Holmqvist, Emilia. Kinnaman ska få oss att springa
  12. Hibberd, James. AMC adds four actors to 'Killing' pilot
  13. Jag fick sparka ihjäl Skarsgård
  14. Helmerson, Erik. Joel Kinnaman nära roll i 'Mad Max 4'(չաշխատող հղում)
  15. «Cantor, Paul (July 31, 2012). "Olivia Munn Spotted With 'Robocop' Boyfriend Joel Kinnaman"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոել Քինաման» հոդվածին։