Ջոել Սպոլսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոել Սպոլսկի
անգլ.՝ Joel Spolsky
Դիմանկար
Ծնվել է1965[1]
ԾննդավայրԱլբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա
Կրոնհուդայականություն
ԿրթությունԵյլի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ծրագրավորող, գլխավոր գործադիր տնօրեն և գործարար
ԱշխատավայրՄայքրոսոֆթ
Կայքjoelonsoftware.com
Joel Spolsky Վիքիպահեստում

Ջոել Սպոլսկի (անգլ.՝ Joel Spolsky, 1965[1], Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ծրագրավորող և գրող։ Ամենից առաջ նա հայտնի է իր բլոգով «Ջոելը ծրագրային ապահովման մասին» (Joel on Software), որումն նա քննարկում է ծրագրավորմանը վերաբերվող հարցերը, մասնավորապես Windows-ի համար։ 1991-1994 թվականերին նա զբաղեցրել է մենեջերի պաշտոնը Microsoft Excel խմբում։ Ստեղծել է Fog Creek Software ընկերությունը որտեղ էլ հիմա աշխատում է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպոլսկին ծնվել է Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում, ապրել այստեղ մինչև 15 տարեկանը [2]։ Հետո ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Իսրայել, ապրել Երուսաղեմում, ավարտել է միջինակարգ դպրոցը և ծառայել հետախուզական բանակում[2]։ 1987 թվականին վերադարձել է ԱՄՆ, որպեսզի շարունակի ուսումը։ Մեկ տարի սովորել է Փելսինվանայի համալսարանում, որտեղից տեղափոխվել է Եյլի համալսարան, այստեղ 1991 թվականին ստացել է համակարգչային գիտության բնագավառում [2]։

1991 թվականին սկսել է աշխատել Microsoft ընկերությունում [3], դասավանդել է Microsoft Excel-ի վրա աշխատող ծրագրավորողերին, հենց այս շրջանում էլ նա գրեց Excel Basic-ը [4]։ 1995 թվականին նա վերադարձավ Նյու Յորք և սկսեց աշխատել Viacom և Juno կազմակերպություններում [2]։ 2000 թվականին նա տեղծեց Fog Creek Software կազմակերպությունը և ստեղծեց իր բլոգը։ Սա եղավ սկսնակ բիզնեսմենի առաջին բլոգներից մեկը [5]։

Սպոլսկին հանդիսանում է Stack Overflow հարց-պատասխան համակարգի համահեղինակը (Ջեֆ Էտվուդը)[6]։ Սակայն Ջեֆը 2012 թվականի փետրվարին լքեց խումբը [7]։

Հրատարակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • User Interface Design for Programmers, Apress, 2001. ISBN 1-893115-94-1
  • Joel on Software, Apress, 2004. ISBN 1-59059-389-8; русский перевод: Джоэл о программировании, Символ-Плюс, 2006, ISBN 5-93286-063-4
  • The Best Software Writing I, Apress, 2005. ISBN 1-59059-500-9; русский перевод: Лучшие примеры разработки ПО, Питер, 2006, ISBN 5-469-01291-3
  • Smart and Gets Things Done: Joel Spolsky’s Concise Guide to Finding the Best Technical Talent, Apress, 2007. ISBN 1-59059-838-5; русский перевод: Руководство Джоэла Спольски по подбору программистов и управлению ими Вильямс, 2008, ISBN 978-5-8459-1354-8
  • More Joel on Software: Further Thoughts on Diverse and Occasionally Related Matters That Will Prove of Interest to Software Developers, Designers, and to Those Who, Whether by Good Fortune or Ill Luck, Work with Them in Some Capacity, Apress, 2008. ISBN 1-4302-0987-9; русский перевод: Джоэл. И снова о программировании, Символ-Плюс, 2009, ISBN 978-5-93286-144-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Spolsky Joel (հոկտեմբերի 30, 2005)։ «About Joel Spolsky»։ Joel On Software։ Արխիվացված օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2007-02-02 
  3. Livingston Jessica (հունվարի 22, 2007)։ «Interview: Joel Spolsky Co-Founder, Fog Creek Software»։ Founders at Work: Stories of Startups’ Early Days։ Apress։ Արխիվացված օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2007-02-04 
  4. «An Interview with Joel Spolsky»։ SoftLetter.com։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-15-ին։ Վերցված է 2007-09-21 
  5. «How Hard Could it Be»։ Inc.com։ Արխիվացված օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2008-04-09 
  6. Stack Overflow
  7. «Farewell Stack Exchange»։ Արխիվացված օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-03-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]