Ջիբրիլ Դիոպ Մամբետի
![]() | |
---|---|
Ծնվել է | հունվար 1945[1][2] |
Ծննդավայր | Դաքար, Դակար, Սենեգալ[3] |
Մահացել է | հուլիսի 23, 1998[1][4][2] (53 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID ID 0228013 |
Ջիբրիլ Դիոպ Մամբետի (ֆր.՝ Djibril Diop Mambéty, հունվար 1945[1][2], Դաքար, Դակար, Սենեգալ[3] - հուլիսի 23, 1998[1][4][2], Փարիզ[5]), սենեգալցի դերասան, սցենարիստ, ռեժիսոր, կոմպոզիտոր։ Համարվում է իր սերնդի աֆրիկացի ամենանշանավոր ռեժիսորներից մեկը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամբետին լեբու ցեղի ներկայացուցիչ էր։ Իմամի զավակ էր, կոմպոզիտոր և երաժիշտ Վասիս Դիոպի ավագ եղբայրը, դերասանուհի և ռեժիսոր Մատի Դիոպի հորեղբայրը[7]։ Ծնվել է 1945 թվականին, Սենեգալի մայրաքաղաք Դակարի հարավ-արևմուտքում ընկած Կոլոբանե շրջանում։ Թատերական կրթություն է ստացել, իր ստեղծագործական կարիերան սկսել որպես թատրոնի դերասան, այնուհետև նկարահանվել է սենեգալյան ու իտալական մի շարք ֆիլմերում։ Տասնյոթ տարեկանում ստեղծել է սենեգալյան առաջին սրճարան-թատրոնը։ Որոշ ժամանակ անդամակցել է դաքարյան ազգային Սորանո թատրոնի ստեղծագործական կազմին։ Դաքարում գործող ֆրանսիական մշակութային կենտրոնի տնօրենի աջակցությամբ նկարահանել է իր առաջին ֆիլմերը (դրանք կարճամետրաժ վավերագրական կինոնկարներ էին)։ Նրան լայն ճանաչում ու համբավ են բերել հետագա աշխատանքները, հատկապես Touki Bouki (1973), Hyènes («Մարդագայլեր», 1992) լիամետրաժ գեղարվեստական և La Petite Vendeuse de soleil (1998, «Արևի փոքրիկ վաճառողուհին») կարճամետրաժ ֆիլմերը, որոնք հիմնականում նկարահանել է հասուն տարիքում։
Ջիբրիլ Դիոպ Մամբետին մահացել է թոքերի քաղցկեղից, 53 տարեկան հասակում։ 2008 թվականին նկարահանվել է նրա մասին պատմող Mambéty For Ever («Մոմբետի ընդմիշտ») ֆրանս-սենեգալյան վավերագրական ֆիլմը([1]):
Ֆիլմագրություն[8]
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 : Contras' City (կարճամետրաժ, վավերագրական)
- 1970 : Badou Boy (կարճամետրաժ, խաղարկային)
- 1973 : Touki Bouki (լիամետրաժ, խաղարկային, վոլոֆ լեզվով. Մոսկվայի կինոփառատոնի ФИПРЕССИ դիպլոմ և մրցանակ)
- 1989 : Parlons grand-mère
- 1992 : Մարդագայլեր/ Hyènes (լիամետրաժ, խաղարկային, ըստ Ֆրիդրիխ Դյուրենմաթի Ծեր տիկնոջ այցը պիեսի. Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի առաջադրում, Չիկագոյի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ)
- 1995 : Ֆրանկ/ Le Franc
- 1998 : «Արևի փոքրիկ վաճառողուհին»/ La Petite Vendeuse de soleil (Լոս Անջելեսում կայացած աֆրիկյան կինոփառատոնի մրցանակ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, Նամյուրում անցկացված ֆրանսալեզու կինոյի փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Carlisle J. Mambety, Djibril Diop // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2263728
- ↑ 3,0 3,1 3,2 Ռադիո Ֆրանս — 1975.
- ↑ 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #124703569 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Djibril Diop Mambéty - IMDb». Վերցված է 2 juin 2013-ին.
- ↑ «Biographie de Djibril DIOP Mambéty». Africultures. Վերցված է 2 juin 2013-ին.
- ↑ Cita web|título = Djibril Diop Mambéty|url = http://www.imdb.com/name/nm0228013/%7Csitioweb = IMDb|fechaacceso = 30 de noviembre de 2015
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ledru J. Djibril Diop Mambety: un autre cinéaste d’Afrique Noire, Université de Paris III, 1999
- Niang S. Djibril Diop Mambety: un cinéaste à contre-courant, L’Harmattan, 2002
- Sene N. Djibril Diop Mambety: la caméra au bout… du nez, L’Harmattan, 2001
- Wynchank A. Djibril Diop Mambety ou Le voyage du voyant, Éd. A3, 2003
- C. Tapsoba, Hommage/tribute, Djibril Diop Mambety (Ecrans d'Afrique ; no. 24). Ouagadougou: Fédération Pan Africaine des Cinéastes (FEPACI), 1998
- Julie Ledru, Djibril Diop Mambety : un autre cinéaste d'Afrique Noire, Université de Paris III, 1999
- Sada Niang, Djibril Diop Mambety : un cinéaste à contre-courant, L'Harmattan, 2002
- Nar Sene, Djibril Diop Mambety : la caméra au bout… du nez, L'Harmattan, 2001
- Anny Wynchank, Djibril Diop Mambety ou Le voyage du voyant, Éd. A3, 2003
- Simon Njami. «'L'image va où le vent', entretien avec Djibril Diop Mambety». Վերցված է 2 juin 2013-ին.
{{cite web}}
: Unknown parameter|lien auteur=
ignored (օգնություն) - Vincent Malausa, « Djibril Diop Mambety, la liberté sans condition », Cahiers du cinéma, numéro|678, mai 2012
- (անգլերեն) Clare Clements, Meandering through Dakar. Flâneurs, Fragmentation and the Flow of Life in Djibil Diop Mambéty’s Cinema of Wanderers, manycinemas 2/2011, 16-29 manycinemas.org Արխիվացված 2021-11-18 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մահախոսականը (ֆր.)
- In Memory of Djibril Diop Mambety
- Ջիբրիլ Դիոպ Մամբետի Internet Movie Database կայքում
|