Ջեֆ Լինդսեյ
Ջեֆ Լինդսեյ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Jeffry P. Freundlich |
Ծնվել է | հուլիսի 14, 1952[1][2][3] (70 տարեկան) |
Ծննդավայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գրական անուն | Jeff Lindsay |
Մասնագիտություն | գրող, վիպասան և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Միդլբերի քոլեջ և Ransom Everglades School? |
Ուշագրավ աշխատանքներ | Darkly Dreaming Dexter? |
Պարգևներ | |
Ամուսին | Hilary Hemingway? |
![]() |
Ջեֆ Լինդսեյ, գրական կեղծանունը` Ջեֆրի Պ. Ֆրեունդլիչ (անգլ.՝ Jeff Lindsay, հուլիսի 14, 1952[1][2][3], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկյան դրամատուրգ, դետեկտիվ վիպասան։ Առավելապես հայտնի է սոցիոպատիկ աչալուրջ Դեքստեր Մորգանի մասին գրած իր վեպերի շարքով։
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեֆ Լինդսեյի ավելի վաղ հրապարակված աշխատությունների մեծ մասի համահեղինակ է նրա կինը` Հիլարի Հեմինգուեյը։ Նրա կինը Ջեֆ Էռնեստ Հեմինգուեյի զարմուհին է և իր հեղինակ է իր սեփական գրքերի։ Լինդսեյը ծնվել է Մայամիում[4]։ 1970 թվականին ավարտել է Ռանսոմ Էվերգլեդս դպրոցը, իսկ 1975 թվականին՝ Վերմոնտի Միդլբերի քոլեջը[5]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Darkly Dreaming Dexter»[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեքստեր շարքի առաջին գիրքը` «Դեքստերի ննջող դև» (Darkly Dreaming Dexter) դետեկտիվ թրիլլերը, որը Լինդսեյը ցանկանում էր իր միջնեկ դստեր առաջարկած տարբերակով անվանել «Արյունոտ Պինոկիո» (Pinocchio Bleeds), բայց որի հետ նրա հրատարակիչը չհամաձայնեց[6], ընդգրկվել է Ամերիկայի առեղծվածային գրողներ (Mystery Writers of America) կազմակերպության Էդգար Ալան Պո մրցանակի «Լավագույն առաջին վեպ» կատեգորիայում։ Սակայն, այն հանվել է ցուցակից այն բանից հետո, երբ խումբն իմացել է, որ Լինդսեյը 1990-ական թվականներին մի քանի գրքեր է հրատարակել մեկ այլ` Ջեֆրի Պ. Լինդսեյ անվան տակ։
Դեքստեր հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը ցուցադրվել է Showtime մասնավոր վճարովի հեռուստաալիքով, որը նկարահանվել է Darkly Dreaming Dexter գրքի հիման վրա։ Գլխավոր հերոսին կերպավորել է Մայքլ Ք.Հոլլը։ Ֆիլմն ունեցել է ութ եթերաշրջան, չնայած հետագա եթերաաշրջաններում սցենարներն այլ զարգացում են ունեցել՝ շեղվելով Լինդսեյի գրքերի սյուժներից։ Լինդսեյը փոքր դեր է ունեցել Դեքստերի երրորդ ենթաշրջանի տասներորդ դրվագում[7]։
Դեքստերի կոմիքսների տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինդսեյը գրել է նաև Դեքստերի կոմիքսների տարբերակը, որը տարածվել է Marvel կոմիքսներ արտադրող ընկերության կողմից, և որը բաղկացած էր երկու փոքր շարքերից ՝ «Dexter» և «Dexter։ Down Under»:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինդսեյը և Հեմինգուեյը ապրում են Ֆլորիդայի Քեյփ Քորալ քաղաքում[8][9]։ Նրանք ունեն երեք երեխա[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ «Dexter Crew»։ Showtime's Official Dexter Site։ August 21, 2009։ Արխիվացված է օրիգինալից May 28, 2009-ին։ Վերցված է August 22, 2009
- ↑ «Author's Collection Donated to College»։ Rutlandherald.com։ September 29, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-19-ին։ Վերցված է 2007-09-30
- ↑ Jenkins Melissa (2009-03-03)։ «Dexter is delicious»։ Brisbane Times (անգլերեն)։ Վերցված է 2020-07-13
- ↑ «'Dexter's Final Cut' by Jeff Lindsay Coming In September»։ Dexter Daily։ March 14, 2013։ Վերցված է April 12, 2013
- ↑ Runnells Charles (October 26, 2015)։ «'Dexter' author returns with new character, book series»։ News-Press։ Վերցված է օգոստոսի 4, 2016
- ↑ Garrett Craig (March 27, 2014)։ «Writing duo share thoughts on careers, life in the spotlight»։ Cape Coral Daily Breeze։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 21, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 4, 2016
- ↑ Marla E. Schwartz (October 8, 2010)։ «An Interview with Author Jeff Lindsay, The Man Behind Showtime’s #1 Series, Dexter»։ Արխիվացված է օրիգինալից December 9, 2018-ին։ Վերցված է December 8, 2018
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Creating a serial killer who kills other killers»։ CNN։ Associated Press։ 2007-08-28։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2007-ին։ Վերցված է 2012-12-25
- «Delicious Dexter to bite into cannibalism»։ Sydney Morning Herald։ Australian Associated Press։ 2009-03-02։ Վերցված է 2012-12-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեֆ Լինդսեյ կատեգորիայում։ |