Քեյփ Քորալ (Ֆլորիդա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Քեյփ Քորալ
Cape coral fort myers.jpg
Կոորդինատներ: 26°37′59.99″ հս․ լ. 81°58′59.99″ ամ. ե. / 26.6333306° հս․. լ. 81.9833306° ավ. ե. / 26.6333306; 81.9833306
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1957 թ.
Մակերես308,554848 կմ²
ԲԾՄ2 մետր
Բնակչություն154 305 մարդ (2010)
Ժամային գոտիUTC−05:00
Հեռախոսային կոդ239
Փոստային ինդեքսներ33900–33999
Պաշտոնական կայքcapecoral.net
##Քեյփ Քորալ (Ֆլորիդա) (ԱՄՆ)
Red pog.png
Աջից՝ Լի շրջանը՝ Ֆլորիդա նահանգի քարտեզի վրա, ձախից՝ Քեյփ Քորալ քաղաքը Լի շրջանի քարտեզի վրա:

Քեյփ Քորալ (անգլ.՝ Cape Coral), պլանային քաղաք Լի շրջանում, Ֆլորիդա, ԱՄՆ: Ամենամեծ քաղաքը ոչ միայն Լի, այլև նաև Տամպայից մինչև Մայամին: Քեյփ Կորալը հայտնի է «Waterfront Wonderland»[1] մականունով, քանի որ իր տարածքում ունի ավելի քան 640 կիլոմետր նավարկելի ջրանցքներ, ավելի շատ, քան աշխարհի մեկ այլ քաղաքում[2][3]:

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյփ Քորալը տեղակայված է Շառլոտա Կովայի ափերին գտնվող շրջանի արևմտյան մասում, որն էլ իր հերթին Մեքսիկական ծոցի մի մասն է համարվում: Քաղաքի տարածքը կազմում է 310.8 կմ2, որից 25.7կմ2 (8.3%) զբաղեցնում է բաց ջրային տարածքը: Հարավից և արևելքից Քեյփ Քորալի ափերն է ողողում Կալուսահատչի գետը: Արևելքից՝գետի վրայով, քաղաքը սահմանակից է Ֆորտ Մայերս քաղաքին, արևմուտքից՝ նեղ օվկիանոսային նեղուցով, Մատլակի վիճակագրորեն առանձնացված տեղանքով:

Տեղանքը, որտեղ գտնվում է Քեյփ Քորալը, ունի արևադարձային կլիմա՝ չոր ձմեռներով և անձրևոտ ամառներով: Տարեկան 355 օր արև է լինում, ցերեկային ժամերի առնվազն մի մասը, իսկ տարվա ընթացքում 145 օր տեղումներ են լինում. միջին տարվա համար տեղումների քանակը հասնում է 1423 մմ-ի: Ամենաանձրևոտ ամիսը օգոստոսն է (258 մմ), ամենաչորը՝ դեկտեմբեր (43մմ), առավել անձրևոտ օրեր ունեցող ամիսները հուլիսը և օգոստոսն են (յուրաքանչյուրը ամսում 22 օր տեղումներ), իսկ ամենաքիր տեղումներով ամիսը՝ ապրիլը (6 օր): Քեյփ Քորալը ենթարկվում է ամենամյա փոթորիկների , որը պաշտոնապես հայտարարվում է հունիսի 1-ից նոյեմբեր: Քաղաքում գրանցված օդի առավելագույն ջերմաստիճանը՝ 39°С է, նվազագույնը՝ -4°С[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյփ Քորալը հիմնադրվել է 1957 թվականին: Ռիելթորներ՝ Լեոնարդը և ՋԵկ Ռոզենան գնեցին մակերեսով հողատարածք՝ 267 կմ2 678 հազար դոլարով (2015 թվականի գներով մոտ 5.712 միլիոն դոլար)[5], դա անապատային տարածք էր՝ անասնապահական տնտեսություններով և թրաշուշանների դաշտերով, 1958 թվականին սկսվեց ապագա քաղաքի պլանավորված շինությունը. ջրանցքների փորում, փողոցների ասֆալտապատում, շենքերի կառուցում: Նոր քաղաքի առաջին շենքը Ռոզենովի շտաբն էր, իսկ առաջին մշտական բնակիչը Քենի Շվարցն էր՝ ռիելթոր եղբայրներից ավագ ադմինիստրատորը: Նոր բնակավայրում տները գովազդելու նպատակով ներգրավվել էին հայտնի մարդկանց(Բոբ Հոփը, Անիտա Բրայանտը, Հյու Դաունսը) և դա անում էր «Gulf America Corporation»-ը, որն իր հինգ Cessna 172 ինքնաթիռներով 108.000 պոտենցիալ անշարժ գույքի գնորներին առաջին տարվա ընթացքում ցույց տվեց տարածքը օդից։

1960-ական թվականներին կառուցապատումը ակտիվորեն շարունակվել էր. 1960 թվականներին այնտեղ բնակվում էր 300-ից պակաս մարդ[6], իսկ 1963 թվականին քաղաքի բնակչությունն արդեն գնահատվեց 2850 մարդ, կառուցվել կամ կառուցման ընթացքում է գտնվել շուրջ 1300 շենք, կառուցվել է շուրջ 130 կիլոմետր ճանապարհ և փորվել է շուրջ 260 կիլոմետր ջրանցք, արդեն գործում էր զբոսանավերի խումբ, գոլֆի խաղադաշտ, բժշկական կլինիկա և առևտրի կենտրոն: 1964 թվականի մարտին, Կալուսահատչի գետի վրայով բացվեց համանուն կամուրջը, որը Քեյփ Քորալը կապեց Ֆորտ Մայերսի հետ. այժմ ճանապարհը մեկ վայրից մյուսը 32 անգամ ավելի կարճ է:

1970 թվականի օգոստոսին բնակավայրը ներառվել է «քաղաք» (city) կարգավիճակով, բնակչությունը շարունակել է ինտենսիվ աճել: 1970-ականներին քաղաքում բացվեց առաջին ավագ դպրոցը և 2009 թվականի դրությամբ Քեյփ Քորալում աշխատել են 8 տարրական, 6 միջնակարգ և 5 ավագ դպրոցներ:

Գնահատականների համաձայն 1990-ականների կեսերին բնակչության մոտ 20%-ը Քեյփ Քորալի կազմում սեզոնային աշխատողներ էին:

1997 թվականին Քեյփ Քորալը և Ֆորտ Մայերը կապեցին ևս մեկ կամուրջով՝ ավելի քան 2 կիլոմետր երկարությամբ:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հյուսիս-արևելյան հատվածով անցնում է US 41 ավտոմայրուղին[7], մի փոքր ավելի հյուսիս-արևելք անցնում է I-75 խճուղին[8]: Քաղաքում գործում են 6 ավտոբուսային երթուղիներ (օրական աշխատում են, բացի կիրակի օրից՝ 5:00-ից մինչև 21:45), փոխադրումներն իրականացնում են «LeeTran» ընկերությունը[9]: Քաղաքը սպասարկում են հարավ-արևմտյան Ֆլորիդայի միջազգային օդանավակայանը (Քեյփ Քորալի կենտրոնից 23 կիլոմետր հարավ-արևելք), Փեյջ Ֆիլդը (13 կիլոմետր արևելք) և Պունտա Գորդան (հյուսիսից 16 կիլոմետր հեռավորության վրա):

Ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյփ Քորալը մի քանի ֆիլմերի և սերիալների նկարահանման վայր էր[10]: Դրանցից առավել հայտնի են.

  • 1963՝ «Մայրուղի 66» սերիալի երկու դրվագ:
  • 1966՝ «Գեր լրտեսը» փոքր բյուջետային ֆիլմը, որը 2004 թվականին ընդգրկվել է «բոլոր ժամանակների 50 վատագույն ֆիլմեր»-ի ցուցակում:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գոյության ողջ ընթացքում քաղաքի բնակչությունը անշեղորեն աճել է հսկայական տեմպերով: 100 000 մարդու սահմանագիծը հաղթահարել է 1990-ականների վերջին:

2010

Ըստ 2010 թվականի մարդահամարի՝ Քեյփ Քորալում բնակվում էր 154,305 մարդ. 48,8% արական սեռ և 51,2% իգական սեռ, դա եղել է Ֆլորիդայի 11-րդ քաղաքը ըստ բնակիչների թվի: Ռասայական կազմ. սպիտակամորթներ՝ 88.16%, սևամորթներ և աֆրոամերիկացիներ՝ 4.27%, բնիկ ամերիկացիներ՝ 0.31%, ասիացիներ՝ 1.52%, Խաղաղ օվկիանոսյան կղզիների բնիկներ՝ 0.05%, այլ ցեղեր՝ 3.35%, խառը ցեղերը՝ 2.35%, լատինաամերիկացիներ (ցանկացած ռասա)՝ 19.45%:

Քաղաքի բնակչության ավելի քան 60 տոկոսը եղել է 15-ից մինչև 64 տարեկան, իսկ 25 տարեկանից ցածր բնակիչների թիվը գերազանցել է 65-ից բարձր բնակիչների թիվը:

Քեյփ Քորալն ուներ 78,948 տնտեսություններ: Ընտանիքի անդամների միջին քանակը 2.92 մարդ է: Քաղաքի բնակչության 24.8%-ը 20 տարեկանից փոքր է, 21.5%-ը 20-39 տարեկան, 29.4%-ը 40-59 տարեկան և 23.9%-ը՝ 60 և բարձր տարիքի: Քաղաքացիների միջին տարիքը 42 տարեկանն է:

Բնակչության 11,9%-ը ապրում է աղքատության մեջ:

2012

Տնտեսության միջին եկամուտը տարեկան կազմել է 48.619 դոլար, իսկ նահանգում՝ միջինը 45.040 դոլար, մեկ շնչին ընկնող եկամուտը տարեկան կազմում է 22․657 դոլար:

2013

2013 թվականի գնահատմամբ Քեյփ Քորալում ապրում էր 165,831 մարդ, որից 49․4 % արական սեռ և 50․6 % իգական սեռ: Քաղաքացիների միջին տարիքը կազմել է 41.9 տարի, պետության միջինը՝ 41 տարի: Իրենց նախնիների ծագման մասին քաղաքացիները հայտնել են հետևյալը. գերմանացիներ՝ 15.4%, Իռլանդացիներ՝ 12.4%, Անգլիացիները՝ 7.5%, իտալացիներ՝ 7.1%, լեհեր՝ 3.8%: Բնակիչների հարցումը 15 տարեկանից բարձր տարիքային շրջանում ցույց է տվել, որ Քեյփ Քորալի բնակիչների 22.7%-ը ամուսնացած չէ և երբեք չի եղել, 53.4%-ը ամուսնացած են և ապրում են միասին, 2,3%-ը ամուսնացած է, բայց ապրում է առանձին, 6․3%-ը այրի է և 15,2%-ը ամուսնալուծված է: Քաղաքի բնակիչները 14,1%-ը ծնվել է ԱՄՆ-ից դուրս, միջին հաշվով 19.4 %:

2014

2014 թվականի հունիսի դրությամբ քաղաքում գործազրկությունը կազմել է 5.9%, նահանգում միջին հաշվով՝ 6.3%:

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքի այգիներում մեծ քանակությամբ ճագարի մորթուց բվեճեր են ապրում, դա այդ տեսակի թռչունների ամենամեծ պոպուլյացիան է Ֆլորիդայում, այդ իսկ պատճառով այն պատկերված է քաղաքի պաշտոնական կայքի գլխավոր էջում:
    • Քաղաքում հայտնաբերվել են 3 վնասակար կենդանիներ, այսինքն՝ դրսից բերված, օտարածին, ոչ պիտանի կամ մարդու համար նույնիսկ վտանգավոր կենդանիների տեսակներ՝ սովորական իգուանա, սև իգուանա (հայտնաբերվել է 2009 թվականին) և գերգիշատչային նեղոսյան հսկայամողեսը, ամենայն հավանականությամբ դրանք նախկին ընտանի կենդանիների նախնիներն են, որոնք հարմարվել են վայրի կյանքին իրենց համար անծանոթ պայմաններում ապրելու հետևանքով[6]:
  • 1985 թվականից քաղաքում լայնորեն նշվում է Օկտոբերֆեստը, ամեն տարի փառատոնին մասնակցում է մոտ 30,000 մարդ[11]:
  • Ամեն տարի քաղաքում նշվում է արվեստի փառատոն[12]:
  • 2000 թվականի մարդահամարի համաձայն, Քեյփ Քորալում որպես շփման լեզու բնակիչների 87.18%-ը օգտագործել է անգլերենը, 7.62%-ը՝ իսպաներեն, 1.71%-ը՝ գերմաներեն, 1.21%-ը՝ իտալերեն[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cape Coral: The Waterfront Wonderland of The World Արխիվացված է Ապրիլ 2, 2016 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.) на сайте goista.com
  2. Кейп-Корал(անգլ.)(չին.)(գերմ.)(ֆր.)(իսպ.)(պորտ.) на сайте visitflorida.com
  3. Cape Coral Canalwatch Program(անգլ.) на сайте chnep.wateratlas.usf.edu
  4. Погода в Кейп-Корал(անգլ.) на сайте weather.com
  5. Калькулятор инфляции доллара США
  6. 6,0 6,1 Майкл Крюз. Nile monitor lizards invaded Florida and they're winning the battle Արխիվացված է Մարտ 9, 2015 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.) на сайте tampabay.com, 19 июня 2009
  7. Подробнее см. ст. iw|US 41 во Флориде|||U.S. Route 41 in Florida(անգլ.)
  8. Подробнее см. ст. iw|I-75 во Флориде|||Interstate 75 in Florida(անգլ.)
  9. Lee County Transit Transportation for Lee County Plan(անգլ.) на сайте rideleetran.com, август 2008
  10. Фильмы и сериалы, снятые в или имеющие отношение к Кейп-Корал(անգլ.) на сайте imdb.com
  11. German American Social Club of Cape Coral Archived 2007-10-18 at the Wayback Machine.(անգլ.)(գերմ.)
  12. Официальный сайт Фестиваля искусств(անգլ.)
  13. Домашние языки общения: Кейп-Корал(անգլ.) на сайте mla.org

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]