Ջեքսոն Ռոբերտ Սքոթ
![]() անգլ.՝ Jackson Robert Scott | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 18, 2008[1] (14 տարեկան) |
Ծննդավայր | Ֆինիքս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Ջեքսոն Ռոբերտ Սքոթ (անգլ.՝ Jackson Robert Scott, սեպտեմբերի 18, 2008[1], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Այն» և «Այն 2» ֆիլմերում կատարած Ջորդի Դենբրոյի և «Լոքերի բանալիները» սերիալում կատարած Բոդի Լոկի դերերով[2]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սքոթի առաջին դերը դարձել է «Մտածել ինչպես հանցագործ» ամերիկյան սերիալի Քոուլ Վասկեսի դերը։ Նա նկարահանվել է 11-րդ եթերաշրջանի չորրորդ էպիզոդում, որը թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 21-ին[3]։
2016 թվականին նկարահանվել է «Այն» ֆիլմի Ջորդի Դենբրոյի դերում, որի էկրանավորումը կայացել է Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա։ Նա այցելել է ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել TCL չինական կինոթատրոնում[4][5]։ Երկու տարի անց կայացել է ֆիլմի շարունակության («Այն 2») պրեմիերան, որտեղ Սքոթը խաղացել է Ջորդի Դենբրոյի դերը։
2018 թվականին նկարահանվել է ռեժիսոր Գայա Նաթիվայի «Մաշկ» կարճամետրաժ ֆիլմում, որը 2019 թվականին՝ «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխության ժամանակ, լավագույն խաղային կարճամետրաժ ֆիլմի համար ստացել է «Օսկար» մրցանակ[6][7]։
2019 թվականին Սքոթը նկարահանվել է ռեժիսոր Նիկոլաս Մակքարթիի «Օմեն։ Վերածնունդ» ֆիլմում[8]։
Անդրես Մուսքեթին, որը Սկոթի հետ խաղացել է «Այն» ֆիլմում, նրան հրավիրել է «Լոքերի բանալիները» սերիալի գլխավոր դերերից մեկը խաղալու։ Սքոթը խաղացել է Բոդի Լոկի՝ ընտանիքի կրտսեր երեխայի դերը[9]։ Պիլոտային սերիայի նկարահանումներից հետո Hulu-ը որոշել է չպատվիրել սերիալը[10], սակայն հետո Netflix ընկերությունը ձեռք է բերել էկրանավորման իրավունքը՝ նախկին դերասանական կազմից թողնելով միայն Ջեքսոն Ռոբերտ Սքոթին[11]։ Netflix-ով սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 7-ին[12]։ 2020 թվականի մարտին տրված հարցազրույցում Սքոթը խոստովանել է, որ Բոդի Լոկը դարձել է այդ պահին նրա խաղացած կերպարներից ամենասիրելին, քանի որ նրա և իր կերպարի միջև կան շատ ընդհանրություններ, մասնավորապես, նրանք երկուսն էլ սիրում են բեկոն և ուրախ են[13]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2017 | Այն | Ջորդի Դենբրո | |
2018 | Մաշկ | Թրոյ | «Օսկար» մրցանակ լավագույն խաղային կարճամետրաժ ֆիլմի համար |
2019 | Օմեն։ Վերածնունդ | Մայլզ Բլում | |
2019 | Այն 2 | Ջորդի Դենբրո | |
2020 | Թեթև ծալքեր | Թեյթ Միլիկին |
Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2015 | Մտածել ինչպես հանցագործ | Քոուլ Վասկես | 4.11 էպիզոդ |
2017 | Վախեցեք քայլող մեռյալներից | Թրոյ Օտո | 3.3 էպիզոդ |
2020 | Լոքերի բանալիները | Բոդի Լոկ | Գլխավոր դեր |
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սքոթը ծնվել և մեծացել է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում։ Դպրոցում սովորել է հյուսիսային չինարեն լեզուն։ [14][15]։ Նա համարվում է սկաուտիզմի ներկայացուցիչ[16][17][18]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/jackson-scott.html
- ↑ «‘It’ Star Jackson Robert Scott, 8, Reveals Why He Wasn’t Scared At All Of Pennywise & More» (անգլերեն)։ HollywoodLife։ 2017-09-07
- ↑ «Outlaw» (անգլերեն)։ IMDb.com
- ↑ «Jackson Robert Scott (Georgie) - "IT" Premiere 2017» (անգլերեն)։ YouTube
- ↑ «Who could sleep through that? 'It' child star Jackson Robert Scott is CARRIED OUT dozing from premiere of his Stephen King thriller» (անգլերեն)։ Daily Mail։ 2017-09-07
- ↑ «Skin: Short Film (Live Action) Oscar Nominees 2019» (անգլերեն)։ Oscar.go.com
- ↑ «Israeli director Guy Nattiv’s ‘Skin’ wins Oscar for best live action short film» (անգլերեն)։ Times of Israel։ 2019-02-25
- ↑ «Jackson Robert Scott Joins Orion’s Horror Pic From Nicholas McCarthy» (անգլերեն)։ Deadline.com։ 2018-03-02
- ↑ «‘Locke & Key’: Young ‘It’ Co-Star To Play Bode Locke In Hulu Pilot» (անգլերեն)։ Deadline.com։ 2017-08-29
- ↑ «‘Locke & Key’ Not Going To Series At Hulu As Streamer Pauses Pilot Orders» (անգլերեն)։ Deadline.com։ 2018-03-27
- ↑ «‘Locke & Key’ Drama From Carlton Cuse & Joe Hill Gets Series Order At Netflix, Aron Eli Coleite & Meredith Averill Join As Eps» (անգլերեն)։ Deadline.com։ 2018-07-25
- ↑ «'Locke & Key' Gets Netflix Premiere Date, Ending 9-Year Journey to Screen» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ 2019-12-04
- ↑ «You might know this Arizona-born actor as Georgie in 'It.' Now he's in a new Netflix show» (անգլերեն)։ Azcentral։ 2020-03-23
- ↑ «Jackson Robert Scott at the "IT" premiere on FabulousTV» (անգլերեն)
- ↑ «Who is Jackson Robert Scott? 9 facts about the talented child actor who plays Bode in Locke and Key» (անգլերեն)։ Evening Standard։ 2020-02-05
- ↑ «Jackson Robert Scott’s Instagram photo: “Having fun at the Cub Scout Pinewood Derby Race... A 65 year old tradition!”» (անգլերեն)։ Instagram։ 2018-01-29
- ↑ «Jackson Robert Scott on Instagram: “Crossed the bridge...I’m now officially a Webelo!”» (անգլերեն)։ Instagram։ 2018-03-04
- ↑ «Jackson Robert Scott on Instagram: “My 5th Pinewood Derby Race! Such a fun day with my Cub Scout/Arrow of Light troop!”» (անգլերեն)։ Instagram։ 2020-02-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jackson Robert Scott Internet Movie Database կայքում
- Jackson Robert Scott Ինստագրամում
- Jackson Robert Scott Թվիթթերում
- Jackson Robert Scott Ֆեյսբուքում
|
- Սեպտեմբերի 18 ծնունդներ
- 2008 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆինիքս քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Երեխա դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ