Ջերարդ Սեկոտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերարդ Սեկոտո
Ծնվել էդեկտեմբերի 9, 1913(1913-12-09)[1][2][3]
ԾննդավայրԲոտշաբելո, Մանգաունգ, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ
Վախճանվել էմարտի 20, 1993(1993-03-20)[4] (79 տարեկան)
Մահվան վայրՆոժան սյուր Մարն
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն Հարավաֆրիկյան Միություն
Մասնագիտություննկարիչ և երաժիշտ
 Gerard Sekoto Վիքիպահեստում

Ջերարդ Սեկոտո (անգլ.՝ Gerard Sekoto, դեկտեմբերի 9, 1913(1913-12-09)[1][2][3], Բոտշաբելո, Մանգաունգ, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ - մարտի 20, 1993(1993-03-20)[4], Նոժան սյուր Մարն), հարավաֆրիկացի նկարիչ, երաժիշտ, քաղաքային սև արվեստի և սոցռեալիզմի հիմնադիրներից։ 1947 թվականից բնակվել է Ֆրանսիայում վտարանդիության մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերարդ Սեկոտոն ծնվել է Արևելյան Տրանսվաալում (այժմ հայտնի է որպես Մպումալանգա)[5] գերմանական լյութերական եկեղեցու միսիայում։ Մանկությունն անցկացրել է Միդդելբուրգի մոտ գտնվող մեկ այլ միսիայում, որտեղ տեղափոխվել էր նրա հայրը որպես քահանա և քարոզիչ։ Սեկոտոն սովորել է Վոնդերհուկի դպրոցում, այնուհետև 1930 թվականին հաճախել է Գրաս-Դյոյի ինստիտուտ, հետագայում սովորել Պիտերսբուրգի մոտ գտնվող քոլեջում և ստացել ուսուցչի դիպլոմ։ 1934 թվականից մինչև 1938 թվականը դասավանդել է Պիտերսբուրգի մոտ գտնվող դպրոցում։

Վաղ տարիքից է սկսել նկարել, բայց գեղանկարչությամբ վերջնականապես սկսել է զբաղվել1930- ականների կեսերից, քոլեջն ավարտելուց հետո։ 1938 թվականին նա ստացավ ազգային գեղարվեստական մրցույթի երկրորդ կարգի մրցանակ։ 1939 թվականին նա որոշեց թողնել ուսուցումը և մասնագիտորեն զբաղվել արվեստով։ Դրանից հետո Սեկոտոն տեղափոխվեց Յոհաննեսբուրգ, հետագայում ավերված Սոֆիաթաուն թաղամաս։ Այստեղ նա սկսեց աշխատել յուղաներկով, այդ տեխնիկան սովորելով նկարիչներ Ալեքսիս Պրելլերից և Յուդիթ Գլյուկմանից։ Ավելի ուշ նա բնակվում է Քեյփթաունի, հետագայում ավերված թաղամասում և Պրետորիայում, որտեղ ստեղծել է քաղաքային կյանքը պատկերող գունագեղ նկարներ։

1947 թվականին Սեկոտոն որոշեց արտագաղթել և այլևս չվերադառնալ Հարավային Աֆրիկա։ Այդ որոշումը հիմնականում պայմանավորված էր քաղաքական ազատությունների և նրա ստեղծագործական զարգացման հեռանկարների բացակայությամբ։ Հարավաֆրիկյան ժամանակաշրջանի նրա աշխատանքները համարվում են Սեկոտոյի ստեղծագործության գագաթնակետը։
Փարիզյան առաջին տարիները դժվարին էին, և Սեկոտոն պատահականորեն որպես դաշնակահար է աշխատել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բիզնեսի վերածված l'Echelle de Jacob («Հակոբի սանդուղք») գիշերային ակումբում։ Այստեղ նա ջազ է նվագել և երգել «սպիրիչուելս», ժամանակաշրջանի հայտնի ֆրանսիական երգեր և Հարրի Բելաֆոնտե որոշ երգեր։ Երաժշտությունը դարձավ այն միջոցը, որով նա կարող էր վճարել իր կենսակերպի և արվեստի դպրոցի ծախսերը։

1956-1960 թթ. Սեկոտոյի մի շարք ստեղծագործություններ լույս են տեսել Les Editions Musicales-ի կողմից։ Սեկոտոն դաշնամուր էր նվագում և երգում։ Նա ստեղծել է 29 երգ, որոնք հիմնականում հիշեցնում էին աքսորի մենությունը, միաժամանակ արտահայտելով օտար մշակութային միջավայրում գոյատևելու համար պայքարող անհատի քաջությունը։

Առաջին անգամ Ջերարդ Սեկոտոն հայտնվեց միջազգային արվեստագետների ուշադրության կենտրոնում, երբ մասնակցեց Թեյթ պատկերասրահում կազմակերպված հարավաֆրիկյան նկարիչների ցուցահանդեսին։ 1953 թվականից սկսած նրա աշխատանքները պարբերաբար ցուցադրվում էին Փարիզում, 1963 թվականից՝ ՀԱՀ-ում։ Իր մեկնելուց հետո առաջին անգամ 1966 թվականին նա վերադարձավ Աֆրիկա՝ շուրջ մեկ տարի անցկացնելով Սենեգալում։ Հենց այդ ժամանակ էլ նա զրկվեց հարավաֆրիկյան քաղաքացիությունից։ 1970-ական թվականների վերջերից նկարչի առողջությունը վատացավ և նրա աշխատանքները սկսեցին քիչ ցուցադրվել։ 1989 թվականին նա ստացավ Հարավային Աֆրիկայի Վիտվատերստանդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[6]։

Իր բոլոր ստեղծագործություններն ու գույքը Սեկոտոն նվիրաբերել է Հարավաֆրիկյան Հանրապետության երեխաների գեղարվեստական կրթության աջակցությանը։ Նվիրաբերության իրականացման նպատակով Ֆրանսիայի և ՀԱՀ կառավարությունների ջանքերով ստեղծվեց Ջերարդ Սեկոտոյի ֆոնդը։ 1998 թվականին Ֆրանսիայի կառավարությունը համաձայնվեց չհարկել նվիրաբերված գույքը և ողջ հավաքածուն, որը կազմում էր շուրջ 3000 նկար հանձնվեց Քեյփթաունի ազգային պատկերասրահին[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 Cohen L. S. Sekoto, Gerard // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T077470
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. John Peffer, Art and the End of Apartheid, University of Virginia Press, 1991, p. 2.
  6. Lesley Spiro, Gerard Sekoto: Unsevered Ties, Johannesburg Art Gallery, 1989, p. 60.
  7. GERARD SEKOTO FOUNDATION

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbara Lindop, Gerard Sekoto, Randburg: Dictum Publishing, 1988
  • Barbara Lindop, Sekoto: The Art of Gerard Sekoto, London: Pavilion, 1995, ISBN 978-1-85793-461-8
  • N. Chabani Manganyi, A Black Man Called Sekoto, Witwatersrand University Press, January 1996, ISBN 978-1-86814-291-0
  • Spiro, Lesley, Gerard Sekoto: Unsevered Ties, Johannesburg Art Gallery, 1 November 1989–10 February 1990, The Gallery (1989), ISBN 978-0-620-14213-7
  • Chabani Manganyi, I Am an African: The Life and Times of Gerard Sekoto, Witwatersrand University Press; illustrated edition (1 August 2004), ISBN 978-1-86814-400-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերարդ Սեկոտո» հոդվածին։