Նոժան սյուր Մառն
Բնակավայր | |||
---|---|---|---|
Նոժան սյուր Մառն | |||
ֆր.՝ Nogent-sur-Marne[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Վալ-դը-Մարն, Նոժան-սյուր-Մարն, Սենա և Մեծ Փարիզ | ||
Մակերես | 2,8 կմ² | ||
ԲԾՄ | 80 մետր, 36 մետր, 99 մետր, 62 մետր | ||
Բնակչություն | ▼32 998 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 94130[3] | ||
Պաշտոնական կայք | ville-nogentsurmarne.com(ֆր.) | ||
| |||
Նոժան սյուր Մառն ( ֆր.՝ Nogent-sur-Marne), քաղաք և համայնք Ֆրանսիայում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոժան սյուր Մառն քաղաքը գտնվում է Իլ-դե-Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում, Մառն գետի ափին,Վենսենյան անտառի արևելյան եզրին, Փարիզի քաղաքային սահմանների մոտ։ Նույնանուն շրջանի և կանտոնի վարչական կենտրոնն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոժան սյուր Մառնը հայտնի է վաղ միջնադարից։ Գրիգոր Տուրցին իր տարեգրության մեջ 581 թվականին տեղի ունեցած իրադարձությունների շարքում հաղորդում է Novigentum /Նովիգենտում քաղաքի մասին, որտեղ գտնվում էր ֆրանկների թագավոր Խիլպերիկ I- ի սիրած նստավայրերից մեկը։ Միջնադարում Նոժանում կառուցվել են մի քանի այլ պատմական նստավայրեր ևս, այդ թվում՝ Շատո դը Պլեզանսը / Château de Plaisance (13-րդ դար), որի ավերակները մինչ օրս պահպանվել են տեղի հիվանդանոցին պատկանող տարածքում, ինչպես նաև Բյու սյուր Մառնի դղյակը։ (14-րդ դար), որը կառուցվել է Ֆրանսիայի թագավոր Շառլ VII- ի կողմից իր սիրուհի Ագնես Սորելի համար և քանդվել է կարդինալ Ռիշելյեի հրամանով 1626 թվականին։ Այս ամենից բացի՝ ուշադրության է արժանի 12-րդ դարի կառույց հանդիսացող Սեն Սատուռնեն եկեղեցին։
Նոժան սյուր Մառնում են իրենց մականացուն կնքել ֆրանսիացի մեծ նկարիչ Անտուան Վատտոն, նկարիչ Ժյուլ Ադլերը, դերասան Ժակ Էնլին։
1792 թվականին Նոժանում ապրում էր 1198 մարդ, 1881 թվականին քաղաքն արդեն ուներ 9491 բնակիչ։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոժան սյուր Մառնի գորընկեր քաղաքներն են[4]՝
- Իվերդոն լը Բեն, Շվեյցարիա
- Զիգբուրգ, Գերմանիա
- Կաստիլիոնե դեի Պեպոլի, Իտալիա
- Նազարե, Պորտուգալիա
- Բոլեսլավեց, Լեհաստան
- Ջեզին, Լիբանան
- Մետուլա, Իսրայել
- Կզըլ-Օրդա, Ղազախստան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նոժան սյուր Մառնը Փարիզի շրջակայքի քարտեզին
-
.
-
Ջրանցույցը
-
Քաղաքի զինանշանը
-
Անգլիական այգին
-
Լիցեյը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Jumelage». ville-nogentsurmarne.com (ֆրանսերեն). Nogent-sur-Marne. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
Լրացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Ֆրանսերեն) Նոժան սյուր Մառնի պաշտոնական կայքէջը Արխիվացված 2011-02-07 Wayback Machine
- (Ֆրանսերեն) Նոժան սյուր Մառնի տեղական համայնքի կայքէջը
- (Ֆրանսերեն) Association du Coteau de Nogent sur Marne Nogent-sur-Marne's association for the protection of the environment
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոժան սյուր Մառն» հոդվածին։ |
|