Ագնես Սորել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ագնես Սորել
AgnesSorel4.jpg
 
Մասնագիտություն՝ բնորդ և ֆրեյլինա
Ծննդյան օր 1422[1][2][3][…]
Ծննդավայր Տուրեն, Վալլե
Վախճանի օր փետրվարի 9, 1450[4]
Վախճանի վայր Le Mesnil-sous-Jumièges
Գերեզման Էնդր և Լուար
Թաղված Էնդր և Լուար
Քաղաքացիություն Bannière de France style 1500.svg Ֆրանսիա
Հայր Ժան Սորել[5]
Մայր Կատերինա դե Մենյելե[5]
Զավակներ Շարլոտտա դե Վալուա, Մարիա Մարգարիտա Վալուա[5] և Ժաննա Վալուա[5]

Ագնես Սորել կամ Ագնեսսա Սորել (ֆր.՝ Agnès Sorel, 1422[1][2][3][…], Տուրեն, Վալլե - փետրվարի 9, 1450[4], Le Mesnil-sous-Jumièges), Տիկին դը Բիութե (ֆր.՝ Dame de Beauté՝ Գեղեցկության Տիկին), Ֆրանսիայի Կարլոս VII թագավորի սիրուհին, ծնվել է Տուրենի Ֆրոմանտո գյուղում ազնվականի ընտանիքում, ինչի համար էլ կոչվել է դեմուազել Ֆրոմանտոյից (demoiselle de Fromenteau), 1431 թվականին եղել է Անժուի դքսուհի Իզաբելլա Լոթարինգացու ֆրեյլինան: Իր գեղեցկությամբ գերել է Կարլոս VII-ին, ում միջոցով էլ մտել է թագուհու շքախմբի մեջ, թագավորից նվեր է ստացել Բիութե-սյուր-Մարնի դղյակը (Beauté-sur-Marne):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկար. XVI դար, Ժան Ֆուքե

Կյանքի պատմությունը բացարձակապես լեգենդար է: Ոմանք նախատում էին նրան շռայլության համար, իսկ ոմանք նրա մեջ տեսնում էին Ժաննա դ' Արկի իրավահաջորդին: Հայտնի է Ֆրանցիսկոս I թագավորի քառյակը, որում նրան վերագրվում է Ֆրանսիա անգլիացիներից ազատագրման թերևս հիմնական արժանիքը: Մեծ ազդեցություն ուներ թագավորի վրա, պայքարում էր նրա անարժան ֆավորիտների դեմ և հոգ էր տանում, որպեսզի բարձր պաշտոններում նշանակվեն արժանի անձինք: Թագավորից նա ուներ երեք դուստր, որոնք ստացան filles de France տիտղոսը:

Ագնես Սորելին են վերագրվում շատ նորամուծություններ նորաձևության մեջ՝ չթագադրված անձանց կողմից ադամանդներ կրելը, կրծքերի շրջանում չափից դուրս մեծ բացվածքով հագուստը, հատակին քսվող, շատ երկար փեշով զգեստը: Նրա վարքագիծը և թագավորի հետ կապի բացահայտ ընդունումը հաճախ վրդովմունք էին առաջացնում, սակայն Սորելին շատ բան էր ներվում թագավորի պաշտպանության և կատարյալ գեղեցկության շնորհիվ, որի մասին Հռոմի Պապն ասել. «Նրա դեմքը ամենաչքնաղն է, որ կարելի է տեսնել այս աշխարհում»:

Ունեցել է երեք երեխա: Չորրորդ հղիության ժամանակ անսպասելի մահացել է: Սկզբում ենթադրվում էր, որ Ագնեսը մահացել է դիզենտերիայից, սակայն շուտով նրա մահվան մեջ մեղադրեցին Ժակ Քյորին՝ Կարլոս VII-ի խորհրդատուին: Այդ վարկածը մեծ աջակցություն չստացավ, քանի որ համարվում էր դավադրություն նրան վարկաբեկելու համար: Այժմ գիտնականները վստահ են, որ Սորելի մահվան պատճառը սնդիկով թունավորումն էր: Մարդասպանը կարող էր ավելացնել սնդիկը սննդի մեջ, նաև կա հավանականություն, որ սնդիկը դիտավորությամբ չի հայտնվել Ագնես Սորելի օրգանիզմում, քանի որ այն ժամանակ այն հաճախ ավելացվում էր կոսմետիկայի մեջ[6]:

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիա Մարգարիտա Վալուա (1444-1473 թթ.)
  • Շառլոտտա Վալուա (1446-1477 թթ.)
  • Ժաննա Վալուա (1448-1467 թթ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Steenackers, «Agnes S. et Charles VI» (Париж, 1868);
  • Gr. du Frense de Beaucourt, «Charles VII et Agnes S.» (в «Revue de questions hi storiques», 1866)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]