Ջեյսոն Բեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյսոն Բեր
Ծնվել էդեկտեմբերի 30, 1973(1973-12-30)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՄինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ամուսին(ներ)Քեյդի Սթրիքլենդ

Ջեյսոն Բեր (անգլ.՝ Jason Behr, դեկտեմբերի 30, 1973(1973-12-30)[1], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։ Առաջին անգամ հանդես է եկել ամերիկյան «Ռոզվել» հեռուստասերիալում, որի համար երկու անգամ առաջադրվել է Սատուռն կինոմրցանակի, նաև «Ժամանող լուրերը» և ճապոնական «Նախանձը» սարսափ ֆիլմի ամերիկյան տարբերակի մեջ իր դերերի համար։ Բերը նաև հյուրընկալվել է բազմաթիվ հեռուստաշոուներում, ինչպիսիք են՝ «Քայլ առ քայլը», «Պրոֆիլը», «Յոթերորդ դրախտը», «Վամպիրներ ջախջախող Բուֆֆին», «Ջագը» և ունեցել է մի շարունակական դեր ամերիկյան «Դավսոնի առուն» և «Փախչող թագավորները» հեռուստասերիալներում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերը ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 30-ին Մինեապոլիսում՝ Էն Սթեյնրի և Դեյվիդ Բերի ընտանիքում։ Ընտանիքի չորրորդ տղան է։ Ծնողների բաժանվելուց հետո մայրը նրանց հետ է տարել Ռիչֆիլդ, որտեղ դերասանը ուսանել է Սեյնթ Ռիչարդս կաթոլիկ միջնակարգ դպրոցում։

Բերն իր առաջին դերը կատարել է հինգ տարեկանում՝ դպրոցում բեմադրված պիեսում՝ «Արևածաղիկ»։ Արդեն ութ տարեկանում նկարահանվում էր Սթոմփր թրաքս կազմակերպության գովազդներում և մոդելային աշխատանք էր կատարում տեղի խանութների համար։ Բերը շարունակել է իր դերասանական գործունեությունը դպրոցի տարիներին։ 1992-ին Ռիչֆիլդի Մինեապոլիս քաղաքում ավարտել է տեղի ավագ դպրոցը։ 19 տարեկանում Մինեապոլիսում պատահաբար հոլիվուդյան մենեջեր Մարվին Դաուվերին հանդիպելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես։ Իր վաղ դերասանական կարիերայում հայտնվել է 75-ից ավելի գովազդներում, իսկ 1995 թվականին ստանձնել է Թայլեր Բեյքրի դերը՝ «Շերման Օկս» կատակերգական շոուում։ Այն ունեցել է ընդամենը երկու եթերաշրջան և փակվել է 1997 թվականին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերման Օկսից հետո Բերը հյուրընկալվել է տարբեր հեռուստասերիալներում («Քայլ առ քայլ», «Պրոֆիլ», «Յոթերորդ դրախտ», «Վամպիրներ ջախջախող Բուֆֆի», «ՋԱԳ»)։ Եղել է ABC ալիքի Առաջ շարժվել սերիալի դերասանական կազմում, սակայն սերիալը հաջողության չի հասել և մի քանի անգամ հեռարձակվելուց հետո փակվել է։ Դրանից հետո Բերը ստանձնել է «Դաուսենի առուն» սերիալի՝ Քրիս Վոլֆի դերը։ Հյուսիսային Կառոլինայում նկարահանվելու ընթացքում Ջեյսոնը կարդացել է «Ռոզվել» հեռուստասերիալի սյուժեն և անմիջական կապ է զգացել գլխավոր այլմոլորակայինի՝ Մաքս Էվնսի հետ։ «Ռոզվելը» The WB ալիքում ունեցել է երկու հաջողակ եթերաշրջան, դրանից հետո տեղափոխվել է UPN ալիք՝ դրա երրորդ և վերջին եթերաշրջանի համար։ Չնայած նրան, որ սերիալը երբեք ռեկորդային հայտնություն չի ունեցել, ունեցել է հավատարիմ երկրպագուների բանակ։

«Ռոզվել»ից սկսած` Բերն առանձին ֆիլմերում ունեցել է տարբեր դերեր («Ունսու Լիի ուրախությամբ», «Նույնիսկ հետո»[2] և այլն)։ 2001-ին խաղացել է Լաս Հոլսթրոմի «Ժամանող լուրեր» ֆիլմում՝ Դենիս Բագիթի դերը, հայտնի դերասաններ Քևին Սփեյսիի, Ջուդի Դենչի, Ջուլիան Մուրի և Քեյթ Բլանշետի կողքին։ 1998-ին հայտնվել է «Վամպիրներ ջախջախող Բուֆֆին» սերիալում, իսկ ավելի ուշ կրկին հնարավորություն է ունեցել աշխատելու սերիալի մեկ այլ դերասանի՝ Սառա Միշել Գելարի հետ, ճապոնա-ամերիկյան «Անեծք» սարսափ ֆիլմում։ Նրա երկու ամենավերջին ֆիլմերը եղել են կորեական «Վիշապային երևակայություն․ Դի պատերազմը» և «Մարդագայլ» ֆիլմերը։

2006 թվականի գարնանը Բերը հանդես է եկել CBS-ի «Ուղի»ն շոուում, որը անգլիական հզոր ընտանիքի մասին է, որի անդամները հմայության շնորհիվ ցանկանում են հզորացնել իրենց բիզնեսը։ Ջեյսոնը խաղում է Միշել Վորդնի՝ շոուի ղեկավարի դերը, ով նաև ընտանիքի երեխաներից մեկն է։ Ջեյսոնը լավ հարաբերությունների մեջ է իր նախկին դասընկերներ Ջեյն Ալեքսանդրի, Ջուլիա Օրմոնդի, Փիթեր Սթրաուսի, Ուիլ Փեթոնի և Էնդրյու ՄակՔարթիի հետ։ 2006-ի մայիսի 17-ի տվյալներով CBS-ը հայտարարում է շոուի անկման մասին և Ուղի շոուն այդպես էլ չընտրվեց։ 2006-ի մայիսին Բերը սկսում է նկարահանվել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում։

Բերը նկարահանվել է «Դաջվածքներ անողը» սարսափ ֆիլմում, որտեղ ստանձնել է հենց դաջվածքներ անողի դերը, ով տարվում է Սամոան տատաու ավանդությամբ, բայց նրա հնամենի ավանդությունների մասին սովորելու ցանկությունը իրեն միջադեպի մեջ է գցում, որի արդյունքում արձակվում է մահացու հոգին։ Ֆիլմը գովազդ էր` գովազդային գործակալ Փիթեր Բուրգրսի նոր ֆիլմի համար[3]։ Նկարահանումները սկսվել են Նոր Զելանդիայում 2006 թվականի սեպտեմբերին և ավարտվել են նույն տարվա նոյեմբերին։ Ֆիլմը էկրաններ է բարձրացել Նոր Զելանդիայում 2007 թվականի նոյեմբերի 30-ին[4]։

2007 թվականի ապրիլին, Ջեյսոնը սկսել է նկարահանվել իրեն առաջարկված նոր՝ «Ցրտահարություն» ֆիլմում։ Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 2008-ի ապրիլին՝ Նյու Յորքում, Ջեն Արտ կինոփառատոնի շրջանակներում և միջազգային պրեմիերան եղել է 2009-ի հունիսի 12-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյսոնը նախկինում հանդիպել է «Ռոզվել»ում իր հետ նկարահանվող Քեթրին Հայգլի հետ[5]։ Ճապոնիայում «Անեծք» ֆիլմը նկարահանելու տարիներին հանդիպել է Քեդի Սթիքլենդին, ում հետ ամուսնացել է 2006 թվականի նոյեմբերի 10-ին՝ Կալիֆոռնիայում[6]։ Նրանց առաջին երեխան ծնվել է 2013 թվականի հոկտեմբերին[7]։ 2017 թվականի հուլիսի 8-ին ծնվել են նրանց երկվորյակ աղջիկները` Քերըլայն Մաթիլդա Բերը և Էմելին Վիկտորիա Բերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Վերնագիր Բնօրինակ վերնագիր Դեր
1998 Փլեզանթվիլ Pleasantville Մարկի ընկերը #2
1999 Ընտանեկան գաղտնիքներ Rites of Passage Քեմփբել Ֆարրադեյ
2001 Ժամանող լուրեր The Shipping News Դեննիս Բագգետ
2004 Նույնիսկ հետո Happily Even After Ջեյք
Անեծք The Grudge Դան
2005 Աստծո մարդ Man Of God Բեն Քոհեն
Կրակել Լիվիենային Shooting Livien Ջոն Լիվիեն
2007 Մարդագայլեր Skinwalkers Վարիկ
Վիշապների պատերազմ D-War Իթան Քենդրիք
Դաջվածքներ անողը The Tattooist Ջեյք Սոյեր
2008 Վերջին միջազգային փլեյբոյը The Last International Playboy Ջեք Ֆրոստ
Անիմաստ Senseless Էլիոթ Գաթս
Հեռուստատեսություն
Տարի Վերնագիր Բնօրինակ վերնագիր Դեր Նշումներ
1994 Քայլ առ քայլ Step By Step Լարրի Սերիա՝ «Ինչ-որ տարօրինակ բան» և «Ես կլինեմ տանը Սուրբ ծննդյան համար»
1995 Շերման Օուկս Sherman Oaks Թայլեր Բեյքեր Անհայտ սերիաներ
1996 Այլմոլորակային ազգ; Միլլենիում Alien Nation: Millennium Ռենդի Հեռուստաֆիլմ
Հեծանիվներով ոստիկանները Pacific Blue Ջեք Սերիա՝ «Իսկական հերոսներ»
1997 ՋԱԳ JAG Դենվերս Սերիա՝ «Ուրվականներ»
Պրոֆիլը Profiler Մատուցող Սերիա՝ «Ճգնաժամ»
Կռեկեր Cracker Էնդրյու Լենգ Սերիա՝«Lemmings Will Fly»
Վամպիրներ ջախջախող Բուֆֆին Buffy the Vampire Slayer Բիլլի Ֆորդհեմ Սերիա՝ «Ստիր ինձ»
Յոթերորդ երկնքում 7th Heaven Բրայան Հիզ Սերիա՝ «Ռիսկ թե ճշմարտություն»
1998 Նշում Push Դեմփսի Իսթոն 8 սերիա
1998—1999 Դաուսոնի առուն Dawson’s Creek Քրիս Վուլֆ 6 սերիա
1999—2002 Ռոզվել Roswell Մաքս Էվանս 61 սերիա
2006 Ուղին The Way Մայքլ Ուորդեն Հեռուստատեսային փորձնական սերիա
2007 Քո ընկերը Company Man Փոլ Ֆիշեր Հեռուստատեսային փորձնական սերիա
2010 Մատադոռներ Matadors Գաբրիել Լոդարի Հեռուստատեսային փորձնական սերիա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]


Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2000 Սատուրն մրցանակ Best Genre TV Actor Ռոզվել Առաջադրված
2000 Teen Choice մրցանակ Choice TV Actor Ռոզվել Առաջադրված
2001 Սատուրն մրցանակ Best Actor on Television Ռոզվել Առաջադրված
2001 Teen Choice մրցանակ Choice TV Actor Ռոզվել Առաջադրված
2002 Young Hollywood մրցանակ Standout Performance by a Young Actor – Male style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Happily, Even After Արխիվացված 2006-06-29 Wayback Machine
  3. Jason Behr signs on to THE TATTOOIST Արխիվացված 2006-08-30 Wayback Machine
  4. The Tattooist(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  5. Katherine Heigl Biography : People.com
  6. Grudge Stars Behr, Strickland Marry - Weddings, Jason Behr : People.com Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
  7. «Jason Behr and KaDee Strickland Welcome Son Atticus and in 2017 twin girls– Moms & Babies – Celebrity Babies and Kids - Moms & Babies - People.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Բեր» հոդվածին։