Քեյդին ծնվել է Ջորջիայում՝ բուժքրոջ և ֆուտբոլային մարզիչի ընտանիքում[2]։ Նա իր կարիերան սկսել է 1999 թվականին՝ «Մասնավոր պրակտիկա» ֆիլմում խաղալով ոչ մեծ դեր։ Հետո հաջորդել են «Ընդհատված կյանքը», «Մի ուրիշ բան», «Սերը կանոններով և առանց» և «Սթեփֆորդյան կանայք» ֆիլմերում կատարած դերերը։ 2004 թվականին նա ավելի լայն ճանաչում է ձեռք բերել «Անակոնդա 2։ Անիծված խոլորձների որս» և «Անեծք» հաջող ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ։ Այնուհետև նկարահանվել է մի քանի այնպիսի անկախ ֆիլմերում, ինչպես նաև հայտնվել Հոլիվուդյան պատկերներում, ինչպիսիք են «Հոտ» և «Գանգսթեր» ֆիլմերը։ 2008 թվականին նկարահանվել է «Որսորդների ընտանիքը» ֆիլմում։
Հեռուստատեսությամբ 2002 թվականին Սթրիքլենդը հայտնվել է «Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն» և «Իմ բոլոր երեխաները» սերիալների էպիզոդներում, իսկ 2007 թվականին՝ ABC-ի Շոնդա Ռայմսի «Մասնավոր պրակտիկա» հեռուստասերիալում կատարած Շարլոտա Քինգի դերից հետո, ձեռք է բերել ավելի լայն ճանաչում[3]։ Շոուն ավարտվել է 2013 թվականի սկզբին՝ վեցերորդ եթերաշրջանից հետո։ 2014 թվականին նա «Գաղտնիքներ և ստեր» սերիալի դերով վերադարձել է ABC[4]։ 10 էպիզոդներից բաղկացած սերիալ-անթոլոգիան հեռարձակվել է 2015 թվականի գարնանը։ Դրանից կարճ ժամանակ անց Սթրիքլենդը հրավիրվել է CBS-ի «Կասկած» պիլոտի գլխավոր դերը խաղալու[5]։
2006 թվականի նոյեմբերի 10-ից Սթրիքլենդը ամուսնացած է դերասան Ջեյսոն Բերի հետ, որի հետ մինչ մաուսնությունը հանդիպել է երկու տարի։ Զույգն ունի երեք երեխա՝ որդի (Աթիկուս Էլայջա Բեր[6]) և երկվորյակ դուստրեր (Քերոլայն Մաթիլդա Բեր և Էմելին Վիկտորիա Բեր)։