Ջեյն Ֆրանկլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյն Ֆրանկլին
Jane Franklin
LadyJaneFranklin.png
Ծնվել էդեկտեմբերի 4, 1791(1791-12-04)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 18, 1875(1875-07-18)[1][2][3][4] (83 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
ԱմուսինՋոն Ֆրանկլին[5]
Պարգևներ և
մրցանակներ
Հիմնադրի մեդալ[6]
Jane Franklin Վիքիպահեստում

Ջեյն Ֆրանկլին (Լեդի Ֆրանկլին) (անգլ.՝ Jane Franklin; 17911875 թթ), անգլիացի ճանապարհորդ, մեցենատ, հայտնի բևեռախույզ սըր Ջոն Ֆրանկլինի կինը, ով կազմակերպել և ֆինանսավորել է յոթ արկտիկական էքսպեդիցիաներ՝ գտնելու Արկտիկայում անհետ կորած իր ամուսնուն։ Նա առաջին կինն է, ով արժանացել է Թագավորական աշխարհագրական ընկերակցության ոսկե մեդալի։ Այս հանրահայտ արտահայտության հեղինակն է. «Ինչ- որ չցանկացավ անել Պետությունը, արեց Կինը!» (անգլ.՝ "What the Nation Would Not Do, a Woman Did")[7]:

Դեռահաս տարիները և ամուսնությունը Ջոն Ֆրանկլինի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Ֆրանկլինը (ի ծնե Գրիֆֆին) ծնվել է 1791 թ- դեկտեմբերի 4-ին Ջոն Գրիֆինի և Ջեյն Գիլմարդի ընտանիքում (անգլ.՝ Jane Guillemard)։ Նրա հայրը կայացած ձեռներեց էր և Լոնդոնի պատվավոր քաղաքացի։ Ջեյնը ստացել է տնային կրթություն, ինչպես նաև սովորել է Չելսիի դպրոց- ինտերնատում։ Դառնալով երիտասարդ կին, նա շարունակել է զբաղվել ինքնակրթությամբ կրոնի, պատմության և լեզվաբանության, մաթեմատիկայի և երաժշտության ոլորտներում։ Ճանապարհորդել է Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Սկանդինավիայում և Ռուսաստանում: Սերը բնության և արկածախնդրության նկատմամբ նրան դարձրել է ժամանակի ամենահաջողակ կին ճանապարհորդներից մեկը։ Նա նաև իր ժամանակների ամենահայտնի խաբեբաներից մեկն էր։ Նա նաև մոլի գրող էր։ Նա գրանցում էր իր բոլոր տեսածները և լսածները իր ճանապարհորդական օրագրերում(դրանք ներկայումս պահվում են Սքոթրի անվան բևեռային ուսումնասիրությունների ինստիտուտում)[8][9]:

Ջեյնը մտերիմ է եղել գրող Էլեանոր Պորդենի հետ, ով 1823 թ-ին դարձավ Ջոն Ֆրանկլինի կինը, ով բևեռային արշավախմբերի հայտնի մասնակից էր։ 1825 թ-ին, երբ Ջոնը ընդամենը մի քանի ամիս էր ինչ մեկնել էր նոր էսպեդիցիայի, Էլեանորը մահացավ տուբերկուլոզից: 1828 թ-ի նոյեմբերի 5-ին Ջեյնը և Ջոն Ֆրանկլինը ամուսնացան[8]:

1830-ական թթ, որբ Ջոն Ֆրանկլինը ծառայում էր Միջերկրական ծովում, Ջեյնը ճանապարհորդեց Իսպանիայում, Հունաստանում, Հյուսիսային Աֆրիկայում, Սիրիայում և Կրետե կղզում[9]:

Թասմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Բոկ, Լեդի Ֆրանկլինի դիմանկարը, 1838

1836 թ-ին Ջոն Ֆրանկլինը նշանակվեց Թասմանիայի Վան Դիմեն երկրամասի գեներալ նահանգապետ։ Դա մի գաղութ-բնակավայր էր աքսորյալների համար։ Ունենալով ակտիվ գործունեություն ծավալելու ջիղ և չուզենալով ունենալ նահանգաետի կնոջ պասիվ կյանք, Ջեյն Ֆրանկլինը ձեռնամուխ եղավ զարկ տալու գաղութի սոցիալ-մշակութային կյանքին։ Ի շնորհիվ Ջեյնի ներդրումների 6 տարվա ընթացքում Թասմանիան դարձավ ամբողջ Ավստրալիայի ինտելեկտուալ կենտրոնը։ Կնոջ ազդեցությամբ՝ 1839 թ-ին Ջոն Ֆրանկլինը հիմնեց գիտական ընկերակցություն, որը դարձավ առաջին թագավորական գիտական ընկերակցությունը Անգլիայի սահմաններից դուրս։ 1839 թ-ին Ֆրանկլինը ձեռք բերեց 130 ակր հողատարածք Հոբարթում, այնտեղ հիմնելով բուսաբանական այգի, որին տվեց «Ancanthe» անվանումը[10]: Այնտեղ էլ՝ հունական տաճարի նմանությամբ, հիմնվեց թանգարան, որի կառուցման ծախսերը ամբողջովին ֆինանսավորեց Ջեյն Ֆրանկլինը։

1838 թ-ին լեդի Ֆրանկլինը կազմակերպեց ամենամյա փառատոն Հոբարթում, որը դարձավ և մնում է հարավային կիսագնդում անցկացվող ամենահայտնի ծովային մրցույթը[11]:

Ֆրանկլինի իր գործունեության ընթացքում դիմել է նաև որոշ խարդախությունների, որոնք սակայն նրան որոշակի հռչակ են բերել։ Դրանց թվին է դասվում կղզու ազատումը օձերից: Լեդի Ֆրանկլինը առաջարկում էր 1 շիլլինգ յուրաքանչյուր օձի գլխի համար։ Նա հասցրեց ծախսել £600, մինչ Ջոն Ֆրանկլինը կխնդրեր նրան հրաժարվել այդ գաղափարից։

Որպես նահանգապետի կին, նա զբաղվել է նաև պարահանդեսների, ընդունելությունների և ճաշկերույթների կազմակերպմամբ։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ Ջեյն Ֆրանկլինի անվանվել են[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. W. BrownUTP, Presses de l'Université Laval, 1959.
  4. FemBio
  5. https://web.archive.org/web/20190120024942/http://nzbotanicalsociety.org.nz/newsletter/NZBotSoc-2006-86.pdf
  6. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2018.
  7. William James Mills Exploring polar frontiers : a historical encyclopedia. — ABC-CLIO, Inc, 2003. — P. 235-237. — 844 p. — ISBN 1-57607-422-6
  8. 8,0 8,1 «Eleanor Anne Porden (1795-1825)» (eng)։ The National Library of Scotland։ Վերցված է 2015-01-30 
  9. 9,0 9,1 KENN HARPER։ «Taissumani: A Day in Arctic History. Dec. 4, 1791 – The Birth of Jane Griffin, the Future Lady Franklin» (eng)։ Nunatsiaq News։ Վերցված է 2015-01-30 
  10. «History of Ancanthe» (eng)։ The Art Society of Tasmania Inc.։ Վերցված է 2015-01-30 
  11. «History of the Royal Hobart Regatta» (eng)։ The Royal Hobart Regatta։ Վերցված է 2015-01-30 
  12. Аветисов Г.П. Имена на карте Арктики. — ВНИИОкеанология, 2009. — С. 265-266. — 274 с. — ISBN 978-5-88994-091-3