Ջեյմս Վատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեյմս Վատտից)
Picto Info sciences exactes.png
Ջեյմս Վատ
James Watt
James Watt by Henry Howard.jpg
Ծնվել է հունվարի 8 (19), 1736[1] կամ հունվարի 30, 1736({{padleft:1736|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:30|2|0}})
Գրինոկ
Մահացել է օգոստոսի 25, 1819({{padleft:1819|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:25|2|0}})[1] (83 տարեկանում)
Սթեֆորդշիր
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն մաթեմատիկոս, ճարտարագետ, քիմիկոս, ֆիզիկոս, գյուտարար և ձեռնարկատեր
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Գլազգոյի համալսարան
Պարգևներ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ
Երեխա(ներ) Q6145219?
James Watt Վիքիպահեստում

Ջեյմս Վատ (անգլ.՝ James Watt, 1736 թ. հունվարի 19 - 1819 թ. օգոստոսի 19), շոտլանդացի գյուտարար, ունիվերսալ շոգեմեքենայի ստեղծողը, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1785

1757-ից աշխատել է Գլազգոյի համալսարանում, զբաղվել Թ․ Նյուքոմենի (անգլիացի գյուտարար) ստեղծած շոգեշարժիչի կատարելագործմամբ։ 1765-ին Վատը կառուցել է 16 սմ տրամագիծ ունեցող գլանով փորձարարական մեքենա, իսկ 1768-ին՝ առաջին մեծ շոգեմեքենան։ «Հրամեքենաներում շոգու՝ ուստի և վառելիքի ծախսը փոքրացնելու եղանակների» համար 1769-ին ստացել է անգլիական արտոնագիր։ 1774-ին ավարտվեց շոգեշարժիչի կառուցումը, որն արդյունավետությամբ երկու անգամ գերազանցում էր Նյուքոմենի լավագույն մեքենաներին։

Շարժիչի աշխատանքի ապահովման համար Վատը կիրառել էր կենտրոնախույս կարգավորիչ, որպես փոխանցող մեխանիզմ՝ պահպանել ճոճանը, կիրառել պլանետար փոխանցում։ Վատը մանրամասն հետազոտել է շոգու աշխատանքը գլանում, այդ նպատակի համար առաջինը նախագծել ինդիկատոր։ 1782-ին ընդարձակումով աշխատող շոգեշարժիչի համար ստացել է անգլիական արտոնագիր։

Վատը առաջադրել է հզորության առաջին միավորը՝ ձիաուժը (հետագայում նրա անունով է կոչվել նաև հզորության մյուս միավորը՝ Վատը)։ Արդյունավետության շնորհիվ Վատի շոգեմեքենան լայն տարածում ստացավ և կարևոր դեր խաղաց արտադրության մեքենայացման պրոցեսում։ 1784-ից հետո իր գործարանում Վատը զբաղվել է շոգեմեքենաների արտադրության բարելավման հարցերով։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Record #118629484 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png