Ջեյմս Ուատտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ջեյմս Ուատտ
անգլ.՝ James Watt
James Watt by Henry Howard.jpg
Ծնվել է հունվարի 19 (30), 1736[1]
Գրինոկ, North Ayrshire, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել է օգոստոսի 25, 1819({{padleft:1819|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:25|2|0}})[2][3] (83 տարեկանում)
Հենդուորս, Անգլիա, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն մաթեմատիկոս, ճարտարագետ, քիմիկոս, ֆիզիկոս, գյուտարար և ձեռնարկատեր
Գործունեության ոլորտ Մեքենաշինություն
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Էդինբուրգի թագավորական ընկերություն
Ալմա մատեր Գլազգոյի համալսարան
Տիրապետում է լեզուներին անգլերեն[4]
Պարգևներ
Ամուսին(ներ) Էն Մաքգրեգոր և Պեգի Միլեր
Երեխա(ներ) Ջեյմս Ուատտ կրտսեր
Հայր Ջեյմս Ուատտ
Ստորագրություն
James Watt Signature.svg
James Watt Վիքիպահեստում

Ջեյմս Ուատտ (անգլ.՝ James Watt, 1736 թվականին հունվարի 19 - 1819 թ. օգոստոսի 19), շոտլանդացի գյուտարար, ունիվերսալ շոգեմեքենայի ստեղծողը, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1785)։ Կատարելագործել է Նյուկոմենի շոգեմեքենան: Հայտնագործել է երկակի գործողությամբ ունիվերսալ շոգեմեքենան: Ուատտի աշխատանքները արդյունաբերական հեղաշրջում առաջացրին սկզբից Անգլիայում, իսկ հետո ամբողջ աշխարհում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Իմ կյանքի մեծ մասը ես աշխատել եմ հասարակության համար, և, հուսով եմ, իզուր չէ: Aquote2.png

Ուատտի նախապապը ծագումով Աբերդինշիրց էր, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Շոտլանդիայի 1644-1647 թ.թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ նա զոհվել է, մարտնչելով կովենանտների համար: Նրա հողը, ունեցվածքը և տունը բռնագրավվել է, իսկ նրա տղա Թոմասին՝ Ուատտի պապին, ապաստան են տվել Ֆերտ-օֆ-Կլայդ ծովածոցի ափին գտնվող Գրինոկի մոտակայքում ապրող բարեկամները: Թոմաս Ուատտը հսաել է հասրակությամ մեջ հարգալից վիճակի, զբաղվել է մաթեմատիկայի և ծովագնացության դասավանդմամբ, զբաղեցրել է օկրուգային գլխավոր դատավորի, եկեղեցական խորհրդի ներկայացուցչի պաշտոնը: Նրա որդին՝ Ջեյմսը, ապագա գյուտարարի հայրը, բազմակողմանի զարգացած մարդ էր՝ կառուցում էր նավեր, ուներ նավաշինական պարագաների պահեստ, ծովային առևտուրով էր զբաղվում, ինքը ստեղծում և նորոգում էր տարբեր սարքեր ու մեխանիզմներ: Գրինոկյան նավահանգստի համար նրա կողմից կառուցվել է առաջին վերամբարձ կռունկը: Գյուտարարաի մայրը՝ Ագնես Մյուրխեդը սերվել է հարուստ տոհմից, ստացել է լավ կրթություն: Երկու ծնողներն էլ պրեսբիտերական էին:

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Ուատտ-կրտսերը ծնվել է 1736 թվականի հունվարի 19-ին Գրինոկում: Ծնված րվանից ուներ փխրուն առողջություն: Սկզբում ստացել է տնային կրթություն, մայրը սովորեցրել է որդուն կարդալ, իսկ գրելը և թվաբանությունը սովորել է հոր կողմից: Ծնողներն էլ չպնդեցին նրա ուսումը դպրոցում շարունակելուն, համարելով, որ իրենց որդին ինչ որ ցանակա սովորել, կարող է անել ինքնուրյուն: Չնայած Ուատտը ընդունվել է Գիրնոկի դպրոց, սակայն թույլ առողջության և անընդհատ բացակայությունների պատճառով չի շարունակել ուսումը: Ուատտը իր հասակակիցների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն չուներ, և միակ զբաղմունքը դրսում ձկնորսությունն էր: Տարվա մեծ մասը նա ստիպված էր անց կացնել իր սենյակում, որտեղ և ինքնակրթվում էր: Մի անգամ հոր ընկերը տեսնելով, որ նա կավճով ինչ որ գծեր ու անկյուններ է գծում հարցնում է՝ «Ինչու՞ եք Դուք թույլատրում, որ երեխան ժամանակը իզուր վատնի, ինչու՞ չեք ուղարկում նրան դպրոց:» Ջեյմս Ուատտ-ավագը պատասխանում է՝ «մի դատեք նրան շատ խիստ, սկզբից տեսեք թե ինչով է նա զբաղված:» Պարզվեց, որ Ուատտ-կրտսերը Էվկլիդեսի հավասարման լուծումն էր փնտրում: Լինելով դեռահաս, նա հրապուրվել էր աստղագիտությամբ, քիմիական փորձերով, սկսել էր ամեն ինչ պատրաստել իր ձեռքերով, որի համար էլ ստացել էր «բոլոր գործերի մեջ ճարտար» մականունը: հայրը նվիրե էր նրան ատաղձագործական գործիքների հավաքածու, և Ջեյմսը պատրաստում էր մեխանիզմների և սարքավորումների մոդելներ: նախնական դպրոցը ավարտելու տարիքում Ջեյմսը ընդունվեց գիմնազիա: Այնտեղ նա սովորում է լատիներեն, շարունակում է կատարելագործել մաթեմատիկական գիտելիքները: Նա շատ է կարդում, և նրա բնավորության վառ գծերից էր այն, որ իր կարդացածը փորձում էր ստուգել պրակտիկորեն:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1757 թվականից աշխատել է Գլազգոյի համալսարանում, զբաղվել Թ․ Նյուքոմենի (անգլիացի գյուտարար) ստեղծած շոգեշարժիչի կատարելագործմամբ։ 1765 թվականին Ուատտը կառուցել է 16 սմ տրամագիծ ունեցող գլանով փորձարարական մեքենա, իսկ 1768 թվականին՝ առաջին մեծ շոգեմեքենան։ «Հրամեքենաներում շոգու՝ ուստի և վառելիքի ծախսը փոքրացնելու եղանակների» համար 1769 թվականին ստացել է անգլիական արտոնագիր։ 1774 թվականին ավարտվեց շոգեշարժիչի կառուցումը, որն արդյունավետությամբ երկու անգամ գերազանցում էր Նյուքոմենի լավագույն մեքենաներին։

Շարժիչի աշխատանքի ապահովման համար Ուատտը կիրառել էր կենտրոնախույս կարգավորիչ, որպես փոխանցող մեխանիզմ՝ պահպանել ճոճանը, կիրառել պլանետար փոխանցում։ Ուատտը մանրամասն հետազոտել է շոգու աշխատանքը գլանում, այդ նպատակի համար առաջինը նախագծել ինդիկատոր։ 1782 թվականին ընդարձակումով աշխատող շոգեշարժիչի համար ստացել է անգլիական արտոնագիր։

Ուատտը առաջադրել է հզորության առաջին միավորը՝ ձիաուժը (հետագայում նրա անունով է կոչվել նաև հզորության մյուս միավորը՝ վատտը)։ Արդյունավետության շնորհիվ Ուատտի շոգեմեքենան լայն տարածում ստացավ և կարևոր դեր խաղաց արտադրության մեքենայացման պրոցեսում։ 1784 թվականից հետո իր գործարանում Ուատտը զբաղվել է շոգեմեքենաների արտադրության բարելավման հարցերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 175 CC-BY-SA-icon-80x15.png