Ջեյմս Դեշներ
Ջեյմս Դեշներ անգլ.՝ James Dashner | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1972[1][2][3] (52 տարեկան) |
Ծննդավայր | Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բրիհեմ Յանգի համալսարան և Duluth High School? |
Ուշագրավ աշխատանքներ | The 13th Reality? և The Maze Runner? |
Պարգևներ | |
Կայք | jamesdashner.com |
James Dashner Վիքիպահեստում |
Ջեյմս Դեշներ (անգլ.՝ James Dashner, նոյեմբերի 26, 1972[1][2][3], Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Դեշները ծնվել է ԱՄՆ-ի Օստիլ քաղաքում 1972 թվականին՝ դառնալով ընտանիքում վեց երեխաներից մեկը[4]։ Մանկության տարիներից ի վեր Ջեյմսը երազել է զբաղվել գրականությամբ։ Ջեյմսի ծնողները հին գրամեքենա են ունեցել, որով նա առաջին անգամ փորձել է գրել, սակայն դրանով զբաղվել է միայն որպես հոբբի։ Դպրոցն ավարտելուց հետո Ջեյմսն ընդունվել է Բրիգամ Յանգի համալսարան, որտեղ ստացել է մագիստրոսի աստիճան հաշվապահական հաշվառման բնագավաում[5]։ Նախքան գրողի կարիերային նվիրվելն աշխատել է ֆինանսների բնագավառում, բայց ի վերջո գրականության նկատմամբ սերը հաղթել է։
2003 թվականից ի վեր Ջեյմսը պարբերաբար գրքեր է գրել երեխաների և դեռահասների համար ֆանտազիայի ժանրում։ Նրա ամենահանրաճանաչ վեպը՝ «Լաբիրինթոսում վազողը», որով սկսվում է համանուն շարքը, գրված է ավելի հասուն լսարանի համար (Young Adult)։ Շարքը պատմում է մի խումբ դեռահասների մասին, որոնք անհասկանալի պատճառներով հայտնվել տարօրինակ լաբիրինթոսում, որը բնակեցված է սարսափելի արարածներով։
2012 թվականին հեղինակը սկսել է «Infinity Ring» միջհեղինակային շարքը, որն իր կառուցվածքով հիշեցնում է Ռիք Ռիորդանի «39 բանալի» երկը։ Դեշների «The Mortality Doctrine» շարքի առաջին վեպը լույս է տեսել 2013 թվականի հոկտեմբերին․ դրանում հեղինակը պատմում է կիբեռաշխարհի մասին։
Ստեղծագործական գործընթացից ազատ ժամանակ Ջեյմսը սիրում է ընթերցել, դիտել ֆիլմեր և հեռուստաշոուներ, դահուկներով սահել։ Թվարկվածները կարող են ոգեշնչել նրան ստեղծագործելու համար. օրինակ՝ «Լաբիրինթոսում վազողը» գրվել է Օրսոն Սքոթ Քարդի «Էնդերի խաղը» և Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» երկերի ուժեղ ազդեցության ներքո։ Ամեն անգամ, երբ Ջեյմսը հաղթահարում է ստեղծագործական ճգնաժամը, նա ընդմիջում է վերցնում ֆիլմի դիտման կամ գրքի ընթերցանության համար։
Ներկայումս Ջեյմս Դեշները ապրում է Յուտայի Ժայռոտ լեռներում իր ընտանիքի հետ և շարունակում է գրել։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ջիմի Ֆինչերի սագա» («Jimmy Fincher Saga»)
[խմբագրել | խմբագրել կոդը]- A Door In The Woods (2003)
- A Gift Of Ice (2004)
- The Tower of Air (2004)
- War of the Black Curtain (2005)
«Լաբիրինթոսում վազողը» («The Maze Runner»)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լաբիրինթոսում վազողը (2009)
- Փորձություն կրակի հետ (2010)
- Մահվան դեղ (2011)
- Ընդհանուր սպառնալիք (2012)
- Տենդի կոդ (2016)
«Տասներեքերորդ իրականություն» շարք («The 13th Reality»)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարօրինակ նամակների արխիվ (2008)
- Մութ անվերջության որս (2009)
- Կոտրված հույսի սայր (2010)
- Որոտի ու խավարի անդունդ (2013)
«Անսահմանության օղակ» շարք («The Infinity Ring»)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապստամբություն ժամանակի մեջ (2012)
- Son of Zeus (2014)
«Մահացության դոկտրինա» («The Mortality Doctrine»)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մահացու խաղ (2013)
- Մտքի գերիշխանություն (2014)
- Կյանքերի խաղ (The Game of Lives, 2015)
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լաբիրինթոսում վազողը (2014)
- Լաբիրինթոսում վազողը։ Փորձություն կրակով (2015)
- Լաբիրինթոսում վազողը։ Մահվան դեղ (2018)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ «Georgia Authors: James Dashner». Georgia Center for the Book. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Quitting his day job». Utah Local News - Salt Lake City News, Sports, Archive - The Salt Lake Tribune (անգլերեն). sltrib.com. 2014 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրողի պաշտոնական կայքը(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Դեշներ» հոդվածին։ |
|