Փորձություն կրակի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Փորձություն կրակի հետ
The Scorch Trials
The Scorch Trials cover.jpg
Հեղինակ Ջեյմս Դաշներ
Տեսակ գիրք
Ժանր երիտասարդական վիպակ և հակաուտոպիական վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Ստեղծման տարեթիվ 2010
Էջեր 368
Շարք The Maze Runner (series)
Նախորդ Լաբիրինթոսում վազողը
Հաջորդ The Death Cure
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակիչ Dell Publishing
Հրատարակման տարեթիվ հոկտեմբերի 12, 2010
ԳՄՍՀ 978-0-385-73875-0
OCLC 502029786

Փորձություն կրակի հետ (անգլ.՝ The Scorch Trials), «Լաբիրինթոսում վազողը» շարքի երկրորդ գիրքը երիտասարդական հակաուտոպիա ժանրում։ Վեպը հրատարակվել է 2010 թվականին Delacorte Press հրատարակչության կողմից[1]։

«Լաբիրինթոսում վազողը» շարքի առաջին գիրքն էկրանավորվել է 20th Century Fox կինոընկերության կողմից[2], երկրորդ գրքի էկրանավորման պրեմիերան նախատեսված է 2015 թվականի սեպտեմբերի 17-ին[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասը և այլ գլեյդերներ վերջապես անցել են Լաբիրինթոսը և հիմա խաղաղ քնած են մի սենյակում, որտեղ իրենց բերել են «փրկիչները»։ Գլեյդերները արթնանում են այն բանից, որ իրենց սենյակ փորձում են ներխուժել խելագար մարդիկ։ Թոմասը պարզում է, որ իր մոտ կորել է Թերեզայի հետ հեռազգացական կապը, և գնում է ստուգելու, թե արդյո՞ք ամեն ինչ լավ է։ Նա տեսնում է, որ դուռը փակ է, և Նյուտը դուռը բացում է կրակմարիչով։ Թերեզայի փոխարեն սենյակում տեսնում են մի անծանոթ տղայի՝ Էրիս անունով։ Պարզվում է, որ երկու Լաբիրինթոս է եղել, որոնցից մեկում տղաներ են եղել և այն անվանվել է «Ա» խումբ, իսկ մյուսում աղջիկներ՝ «Բ» խումբ։ Էրիսը, ինչպես Թերեզան, եղել է միակ տղան աղջիկների մեջ և նա էլ ունի հեռազգացության կարողություն։ Գլեյդերները հասկանում են, որ «փրկիչներից» նույնիսկ հետք չի մնացել, իսկ ճաշարանում նրանք տեսնում են առաստաղից կախված դիակների։ Նրանց մեջ Թոմասը ճանաչում է մի քանիսին՝ «փրկիչներին»։ Ավելի ուշ Մինհոն նկատում է Էրիսի դաջվածքը վզին, որը, փաստորեն, շատերն ունեն․ Նյուտի վրա՝ «ԱՐԱՏԻ սեփականություն․ Առարկա Ա-5», Մինհոյի՝ «ԱՐԱՏԻ սեփականություն․ Առարկա Ա-7», Թոմասի՝ «ԱՐԱՏԻ սեփականություն․ Առարկա Ա-2», և գրված է, որ Թոմասին պետք է սպանի «Բ» խումբը։

Խելագարները չէին անհանգստանում, բայց ելք և ուտելիք չկար։ Գլեյդերները երեք օր սոված էին, մինչև ճաշարանում անհայտ կերպով հայտնվում է ուտելիք և մի տղամարդ՝ հագած սպիտակ կոստյում, որը պաշտպանված է անտեսանելի դաշտով։ Մինհոն տալիս է նրան Առնետ մականունը։ Այդ տղամարդը ասում է, որ սկսվել է «փուլ 2»-ը, և որ ԱՐԱՏԸ հատուկ վարակել է բոլոր գլեյդերնեերին Բռնկմամբ, որպեսզի նրանք հետևեն ԱՐԱՏԻ ցուցումներին հանուն այդ հիվանդության դեմ դեղի։ «Ա» խումբը պետք է շարժվի դեպի հյուսիս, որտեզ նրանք կգտնեն ապաստան, որտեղ այդ դեղն է։ Նրանք երկու շաբաթ ունեն։

Սկզբում նրանք պետք է գտնեն ելք թունելի միջով։ Նրանք գնում են թունել․ այնտեղ ամբողջովին մթություն է տիրում, առաստաղից կաթկթում է ինչ-որ անհայտ հեղուկ։ Ընկնելով գլխին այն պոկում է գլուխը վզից՝ ստեղծելով կատարյալ մետաղական գունդ գլխի փոխարեն։ Այսպես խումբը կորցնում է մի քանի գլեյդերի։ Վերջապես նրանք գտնում են ելքը։ Այդ ելքը տանում է իրենց դեպի անապատ։ Նրանք սկսում են իրենց ճանապարհը։

Հեռվում գլեյդերները նկատում են քաղաք, Թոմասը այլ կողմում նկատում է աղջկա։ Ավելի մոտ գնալով նա տենսում է, որ դա Թերեզան է։ Թերեզան մտնում է այնտեղ գտնվող շինության մեջ։ Թոմասը հետևում է նրան։ Երբ նա մտնում է ներս, նկատում է, որ Թերեզան իրեն հենց այնպես է պահում, ինչպես Գալլին Չակին սպանելուց առաջ։ Թոմասը կռահում է, որ աղջկան հսկում է ԱՐԱՏԸ։ Թերեզան ասում է Թոմասին, որ իրենից հեռու գնա, և համբուրում է նրան։

Խումբը ընկնում է անվերջանալի փոթորկի մեջ և կորցնում է յոթ մարդու, իսկ Մինհոյին գրեթե մեռնում էր կայծակից, բայց գլեյդերները կարողանում են հասնել քաղաք, որտեղ գիշերում են։ Առավոտյան նրանց գտնում է երիտասարդ խելագար Խորխեն, ով կռվում է Մինհոյի հետ, բայց Թոմասը կանչում է նրան բանակցությունների։ Թոմասը խոստանում է Խորխեին, որ եթե նա օգնի իրենց անցնել Կաթսայի միջով, ապա ինքն էլ կստանա Բռնկման դեմ դեղը։ Խորխեն համաձայնվում է և իր հետ բերում է Բրենդային, ում մոտ զգացմունքներ են առաջանում Թոմասի հանդեպ։ Խորխեն որոշում է խաբել իր ընկերներին, որպեսզի փախչի գլեյդերների հետ, բայց նրա խումբը պայթեցնում է նկուղը, որտեղ նրանք գտնվում էին և արդյունքում առանձնանում գլեյդերներն ու Խորխեն Բրենդայից և Թոմասից։ Բրենդային և Թոմասին հաջողվում է փախչել խելագարներից և նրանք գիշերը մնում են մեքենայում։ Առավոտյան թոմասը գտնում է մի թիթեղ, որի վրա գրված է․ «Թոմաս, դու իրական առաջնորդ ես»։ Բրենդան բացատրում է, որ այդպիսիի թիթեղներ կան ամբողջ Կաթսայում։

Միայն Թոմասն ու Բրենդան են ճամփա ընկնում։ Ճանապարհին երեք խելագար ստիպողաբար տանում են նրանց ինչ-որ երեկույթի, որտեղ իրենց ստիպում են մի խմիչք խմել, որը, փաստորեն, քնաբեր դեղ էր։ Նրանք արթնանում են մի նկուղում։ Թոմասին ստիպում են պատմել իր մասին, և թե ինչու է իր անունը գրված թիթեղներ վրա։ Թոմասը ամեն-ինչ պատմում է, և հենց այդ ժամանակ նրանց փրկում են գլեյդերները՝ պատանդ վերցնելով խելագարներին։ Թոմասը պատանդների մեջ չի տեսնում երրորդ խելագարին և պատմում է այդ մասին Միհոյին և Նյուտին։ Երբ խումբը պատրաստվում է գնալ, այդ երրոդ խելագարը կրակում է Թոմասին։ Մինհոն հարձակվում է խելագարի վրա։ Թոմասը կորցնում է գիտակցությունը։ Ավելի ուշ նա գիտակցության է գալիս, Խորխեն հանում է գնդակը նրա ուսից։ Հետ Թոմասը զգում է, որ իր մարմնով վարակ է տարածվում։ Նրան տանում է ԱՐԱՏԸ։

Թոմասը արթնանալով տեսնում է, որ հիվանդանոցում է։ Լսելով բժիշկների խոսակցությունը՝ նա պարզում է, որ իրեն բուժել են Բռնկումից։ Թոմասին քնաբեր են ներարկում և նա նորից արթնանում է իր ընկերների շրջապատում։ Գլեյդերները շարժվում են և ճանապարհին հանդիպում են «Բ» խմբին Թերեզայի գլխավորությամբ, ով սպառնում է գլեյդերներից և ստիպում է Թոմասին հանձնել իրենց։ Թոմասն իր կամքով է հանձնվում։ Թերեզայի բազմաթիվնիզակներով հարվածներից հետո, նրան մտցնում են պարկի մեջ և քաշում են մինչև աղջիկների ապաստարանը։ Թերեզան կարծես ինքը չլինի․ նա համառորեն ուզում է սպանել Թոմասին, բայց Թոմասին հաջողվում է համոզել աղջիկներին, որ նրանք միայն ԱՐԱՏԻ տիկնիկներն են։ Աղջիկները որոշում են չսպանել Թոմասին, բայց Թերեզան չի հանդարտվում։ Նա տանում է Թոմասին մի անտառ և ասում է, որ նա չէր ձևացնում, այլ իրոք ցանկանում էր սպանել Թոմասին, որ նա ծանոթ է Էրիսի հետ (դնում է դանակը Թոմասի մեջքին) ու ասում է, որ սիրում է ոչ թե Թոմասին, այլ Էրիսին, և ԱՐԱՏԸ հրամայել է իրեն սպանել Թոմասին, որպեսզի իրենց խնայեն Էրիսին։ Թերեզան տանում է Թոմասին մի լեռան մոտ, որտեղ համբուրում է Էրիսին և Թոմասին շնորհակալություն է հայտնում իր կյանքը հանուն իրենց զոհաբերելու համար։ Բայց Թոմասը չի պատրաստվում հանձնվել, որսում է պահը և հարձակվում է Էրիսի վրա։ Նա արդեն գրեթե հաղթում էր, երբ Թերեզան խփում է նրան նիզակով և Էրիսի հետ միասին տանում է ինչ-որ սենյակ։ Թոմասը ուշքի է գալիս, տեսնում է սենյակում լցված գազ, և մտածում է, որ ԱՐԱՏԸ որոշել է թունավորել իրեն։ Բայց դա այդպես չէր։

Շուտով գալիս է Թերեզան և բացատրում է, որ այդ ամենը նա արել է ԱՐԱՏԻ հրամանով, քանի որ նրանց պետք էր, որ Թոմասը զգա, թե ինչ է դավաճանությունը։ Նա նաև ասում է, որ գիտեր այն մասին, որ իրեն վտանգ չի սպառնում և ԱՐԱՏԸ սպառնացել է սպանել Թոմասին, եթե Էրիսն ու Թերեզան չլսեն իրենց։ Թոմասը համաձայնվում է, բայց նրա Թերեզայի հանդեպ անվստահությունը դեռ մնում է։

Թոմասը, Թերեզան և Էրիսը հասնում է խմբին և վերջապես հասնում են ապաստանին։ Մոտենում է փոթորիկը և դեռահասների շուրջ հանկարծակի հայտնվում են գերեզմաններ, որոնք նման էին այն բաներին, որտեղ մնում էին գրիվերները ցերեկները։ Նրանց միջից դուրս էին գալիս վիթխարի մարդնամ էակներ և մտնում են պայքարի մեջ ողջ մնացածների հետ։ Հենց այն պահին, երբ լրանում է 14 օրը, բացվում է բերգը, և բոլորը մտնում ենայնտեղ։ Թոմասը քնում է և արթնանում է լսելով հեռազգացական նախազգուշացում Բրենդայից, ինչը հուշում է վտանգի մասին։

Հիմնական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմաս — գրքի գլխավոր հերոս։ Դեռահաս տղա, ով եղել է վազող Գլեյդում։
  • Թերեզա — Թոմասի ընկերուհին, ունակ է Թոմասի հետ հեռազգացորեն շփվել։ Նա միակ աղջիկն է, ով Գլեյդ է գնացել
  • Մինհո — վազողների առաջնորդ։ «Փորձություն կրակի հետ» գրքում դառնում է բոլոր գլեյդերների առաջնորդը։
  • Նյուտ — նախկին վազող, Թոմասի լավագույն ընկերը։
  • Բրենդա — «խելագար»
  • Խորխե — «խելագարների» առաջնորդ
  • Էրիս — «Բ» խմբի միակ տղան, ունակ է հեռազգացորեն շփվել Թերեզայի, Թոմասի և Ռեյչելի հետ։

Շարքի այլ արգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Scorch Trials»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-24-ին 
  2. Dashner James (մարտի 29, 2013)։ «Much more casting news should be coming very soon. They start filming in May. Release date of Feb 14th 2014 #dashnerchat»։ Twitter։ Վերցված է մարտի 30, 2013 
  3. [1]:"Fox is moving forward aggressively with a sequel; The Maze Runner: Scorch Trials is currently scheduled for September 18th, 2015."

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]