Լաբիրինթոսում վազողը
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լաբիրինթոսում վազողը (այլ կիրառումներ)
Լաբիրինթոսում վազողը անգլ.՝ The Maze Runner | |
---|---|
Հեղինակ | Ջեյմս Դաշներ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | երիտասարդական վիպակ, գիտական ֆանտաստիկա և հետապոկալիպտիկ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 2005 |
Շարք | The Maze Runner? |
Նախորդ | Սպանության հրաման |
Հաջորդ | Փորձություն կրակով |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 2009 |
OCLC | 299381315 |
Լաբիրինթոսում վազողը (անգլ.՝ The Maze Runner), Ջեյմս Դաշների առաջին գիրքը «Լաբիրինթոսով վազողը» շարքից։ Վեպը հրատարակվել է 2009 թվականի հոկտեմբերի 21-ին «Delacorte Press» հրատարակչության կողմից։ Հաջողություն ունենալուց հետո գրվել են գրքի երկու շարունակությունները՝ «Փորձություն կրակով» (2010 թ.) և «Դեղ մահվան դեմ» (2011 թ.)։ 2012 թվականի օգոստոսին Ջեյմս Դաշերը գրել է «Սպանության հրաման» պրիկվելը (պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել նախորդ երկու գրքերի իրադարձություններից առաջ)[1]։
Գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ։ Գլխավոր դերերում խաղացել են Դիլան Օ'Բրայենը, Թոմաս Սենգստերը և Կայա Սկոդելարիոն։ Ֆիլմի շնորհանդեսը Ռուսաստանում կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմասը արթնանում է և տեսնում է, որ գտնվում է մի չլուսավորված վերելակում։ Նա չի հիշում ոչինչ, բացի իր անունից․ նրա միտքը մաքրված է հիշողություններից, որոնք կարող էին տալ իրեն հուշումներ իր նախկին կյանքի մասին։ Երբ վերելակը բացվում է, Թոմասին դիմավորում են այլ դեռահասներ, ովքեր ընդունում են նրան իրենց այսպես կոչված Գլեյդում, որը մի ահռելի քառակուսի տարածք է, բոլոր չորս կողմերից շրջապատված հարյուրավոր մետրեր բարձրությամբ քարե պատերով, որոնք շարժվում են ամեն գիշեր,Գլեյդը նման է ֆերմայի,երիտասարդները ունեն ապրելու հարմար պայմաններ ,ամեն ամիս նոր երիտասարդ է ժամանում Գլեյդ։ Գլեյդը և նրա բնակիչները՝ մոտ հիսուն երիտասարդ, ովքեր անվանվում են գլեյդերներ, շրջապատված են վիթխարի Լաբիրինթոսով, որից ըստ գրքի 2 ,ըստ ֆիլմի 3 տարվա ընթացքում ոչ-ոք չի կարողացել դուրս գալ[2]։ Լաբիրինթոսում կան սարսափելի մահաբեր հրեշներ՝ գրիվերներ, կիբօրգներ, որոնք սպանում ենյուրաքանչյուրին, ով հանդիպում է իրենց ճանապարհին,դեռ ոչ ոքի չէր հաջողվել գիշերը կենդանի մնալ լաբիրինթոսում։ Պատերն ամեն գիշեր շարժվում են՝ պաշտպանելով Գլեյդը գրիվերներից։
Գլեյդում դեռահասները բաժանում են իրար մեջ պարտականություններ՝ ըստ իրենց կարողությունների։ Կան խոհարարների, մսագործների, այգեպանների պարտականություններ և այլն։ Բայց Թոմասը անբացատրելի պատճառով դառնում է վազող՝ այն մարդը, ով ամեն օր վտանգի դնելով իր կյանքը վազում է լաբիրինթոսում, հիշում պատերի դիրքը, որը ամեն օր փոխվում է։ Որոշ գլեյդերներ անվստահորեն են մոտենում Թոմասին։ Հատկապես անվստահորեն է վերաբերվում Թոմասին դեռահասը՝ Գալլի անունով,ով ըստ գրքի ենթարկվել էր ՚՚մետամորֆոզի ՚՚ և սկսել էր իր անցյալից պատառիկներ հիշել։ Բայց Թոմասն ունենում է նաև ընկերներ և կողմնակիցներ, որոնք էին թմբլիկ և ընկերասեր Չակը և լռակյաց և բարի Նյուտը։
Ամեն ինչ փոխվում է, երբ վերելակն առաջին անգամ աղջիկ է բերում Գլեյդ,նրա ձեռքի մեջ դրված թղթում ասվում է ,որ նա վերջինն է ։ Նրա անունը Թերեզա է,ըստ գրքի նա գտնվում է կոմայի մեջ բավականին երկար ժամանակ,իսկ ֆիլմում շատ կարճ ժամանակ անց նա արթնանում է։
Օրերից մի օր Մինհոն՝ վազողներից մեկը, վերադառնում է սովորականից ավելի շուտ և հայտնում է, որ լաբիրինթոսում տեսել է մահացած գրիվերի։ Դեռահասների առաջնորդ Ալբին վազողի հետ գնում է ստուգելու հրեշին, բայց վերջինս հանկարծակի կենդանանում է և վնասում է Ալբիին։ Մինհոն տանում է առաջնորդին իր ուսերի վրա, բայց դռների փակմանը նրանք չեն հասցնում։ Դա տեսնում է Թոմասը, և չնայած լաբիրինթոս դուրս գալու խիստ արգելքին, նա վազում է օգնության։ Դռների փակվում է Թոմասի հետևից։ Երեք դեռահաս մնում են փակված լաբիրինթոսում։
Նրանց վրա հարձակվում են գրիվերները։ Մինհոն, մտածելով, որ ամեն-ինչ կորած է, փախչում է, իսկ Թոմասը որոշում է փրկել Ալբիին։ Նա կախում է Ալբիին օդում բաղեղի օգնությամբ, իսկ ինքը շեղում է գրիվերների ուշադրությունը, ովքեր վազում են իր հետևից։ Ճանապարհին նա տեսնում է Մինհոյին, և նրանք միասին վազում են դեպի «անդունդը»։ «Անդունդը» դա մի տեղ է, որտեղ պատերի մեջտեղում վիթխարի փոս կա։ Մինհոն և Թոմասը այնպես են անում, որ գրիվերները ընկնում են անդուդի մեջ։
Առավոտյան Գլեյդի բնակիչները զարմացած դիմավորում են նրանց։ Միայն Գալլին է կատարվածից զայրույթի մեջ ընկնում։ Թոմասի հետ բախումներից հետո Գալլին վազում է լաբիրինթոսում և կորում այնտեղ։
Ըստ գրքի հենց այդ ժամանակ Թերեզան արթնանում է և ասում է․ «Ես դրեցի վերջի սկիզբը»։ Հենց այդ երեկոյան լաբիրինթոսի դռները չեն փակվում, ինչը նշանակում է, որ գրիվերները կարող են հեշտությամբ մտնել Գլեյդ,ֆիլմում այս մասը չկա։
Բոլորը պատրաստվում են պաշտպանության՝ ամրացնելով Հոմստեդի (այն վայրը, որտեղ նրանք քնում են) պատերը։ Հենց առաջին գիշերը գրիվերները մտնում են Գլեյդ։ Գրիվերների հետ միասին անսպասելիոն մտնում է նաև Գալլին, ով գոռում է, որ հրեշները գալու են ամեն գիշեր և տանելու են մի դեռահասի։
Հաջորդ առավոտյան Թոմասի մոտ մի գաղափար է առաջանում։ Նա համեմատում է Լաբիրինթոսի քարտեզները, որոնք հավաքվել էին վազողների կողմից երկու տարվա ընթացքում և գտնում է նրանց վրա գաղտնի կոդ։ Նա նաև որոշում է անցնել «Մետամորֆոզ», որպեսզի վերադարձի իր նախկին կյանքի հիշողությունները։
Գիշերը Թոմասը գիտակցաբար այնպես է անում, որ գրիվերը կծի իրեն՝ այդ կերպով ստանալով հիշողություններ, որոնք հուշում են իրեն Լաբիրինթոսից դուրս գալու ելքը։
Բացի պատասխանից հւշում է նաև այն փաստը, որ Թոմասն ու Թերեզան ուղղակիորեն կապված են այն կազմակերպության հետ, որը իրենց բերել է Գլեյդ։
Հենց այդ օրը Թոմասը իր ընկերների հետ իրականացնում է փախուստի իր ծրագիրը։ Նրանք գիշերը գնում են անդունդի մոտ, որը սկսել են անվանել գրիվերների Որջ։ Քանի դեռ բոլորը պայքարում են, Թոմասը, Թերեզան և Չակը մտնում են գրիվերների Որջ։ Վերջապես անջատելով ամբողջ Լաբիրինթոսը՝ նրանք փրկում են ողջ մնացածներին, որոնք ընդամենը քսանն են։
Ընկնելով տարօրինակ տարածություն՝ գլեյդերները նկատում են խիստ կոստյումով մի տիկնոջ, իսկ նրա կողքին՝ Գալլիին։ Կնոջ հրամանով Գալլին դանակ է նետում Թոմասի վրա, բայց նրան փրկում է Չակը, ով մահանում է Թոմասի ձեռքերում։ Թոմասը լցվում է վրեժխնդիր լինելու ցանկությամբ և նա դաժանորեն ծեծում է Գալլիին՝ հասցնելով գրեթե մահվան։ Հետո նրանց փրկում են տարօրինակ հագնված մարդիկ։ Բայց փրկո՞ւմ են արդյոք․․․
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոմաս — գրքի գլխավոր հերոսը, ով նախավերջինը գնաց Գլեյդ։ Առաջինն էր, ում հաջողվեց Լաբիրինթոսում գոյատևել գիշերը։ Խելացի, հաշվարկող, ուժեղ և խիզախ տղա է, միշտ կօգնի հարազատին դժվարության մեջ։ Ունի հեռազգացության կարողություն, ինչի շնորհիվ շփվում է Թերեզայի հետ մտքում։ Սակայն նա միշտ շփոթված է։
- Նյուտ — նախկին վազող (դադարել է վազող լինել ոտքի վնասվածքից հետո), Ալբիից հետո երկրորդ առաջնորդը։ Բարի է, խելացի, բավականին ընկերասեր։
- Թերեզա — Գլեյդի միակ աղջիկը։ Նա վերջինն է գնացել այնտեղ։ Ունակ է հեռազգացորեն շփվել Թոմասի հետ։ Համառ է, բայց զգացմունքներում նուրբ է և հանգիստ։ Ընկերական համակրանք է զգում գլխավոր հերոսի հանդեպ։
- Չակ — Թոմասի լավագույն ընկերը, ով Գլեյդ է եկել նրանից առաջ։ Դեռահասներից ամենափոքրն է։ Զրուցելու մեծ սիրահար է, եթե նույնիսկ զրուցելու համար հարմար իրավիճակ չէ։
- Մինհո — Վազողների առաջնորդը։ Երկրորդն է, ում հաջողվել է գիշերը ողջ մնաց Լաբիրինթոսում (Թոմասի հետ միասին։ Բանական է, կոպիտ։ Երկրորդ գրքում նշանակվում է ողջ մնացած գլեյդերների առաջնորդ և շատ լավ է կարողանում կատարել իր գործը։
- Գալլի — դեռահաս, ով անցել է մետամորֆոզի միջով, ինչի արդյունքում դարձել է ավելի բռնկվող և ագրեսիվ։ Թոմասի հանդեպ ահավոր ատելություն է զգում, բայց երրորդ գրքի վերջում նրանք փոխըմբռնում են գտնում։
- Ալբի — Գլեյդի նախկին առաջնորդը։ Բռնկվող է, բայց արդարացի։ Փրկվել է Թոմասի կողմից Լաբիրինթոսում։ Նաև անցել է Մետամորֆոզի միջով, ինչը ամբողջովին փոխել է դեռահասի բնավորությունը։
- Ֆրայպան — Գլեյդի խոհարար, ուշադիր հետևում է այն բանին, որ բոլոր գլեյդերներին ուտելիք հերիքի։ Ուրախ է և հոգատար, եթե հաշվի չառնենք այն դեպքերը, երբ գլեյդերները առանց թույլատվության վերցրել են ուտելիք խոհանոցից։ Երբեմն սիրում է կատակել։
- Ուինսթոն — մսագործների առաջնորդ։ Բարեհոգի տղա է։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի աշնանը Դաշները գրեց «Ջիմի Ֆիշերի սագաները» շարքի չորս գրքերը՝ հրատարակված փոքրիկ գավառային հրատարակչության կողմից։ Հրատարակչության տերը խորհուրդ տվեց գրել այդ շարքում ևս մեկ գիքր, բայց Դաշները որոշեց գրել մի առանձին գիրք, որը հնարավոր կլիներ ներկայացնել համաշխարհային վարձույթում։ Նույն տարվա նոյեմբերին քնելուց առաջ Ջեյմս Դաշները մի միտք ունեցավ․ «գրել դեռահասների խմբի մասին, ովքեր ապրում են Լաբիրինթոսում, որից ելք չկա, լաբիրինթոսում, որտեղ զզվելի հրեշներ կան, լաբիրինթոսում, որը գտնվում է մի մութ, սարսափելի աշխարհում։ Կարելի է նաև փարձարկում անել, հետազոտել այն, թե ինչ է կատարվում այդ տղաների մտքում։ Նրանց հետ ահավոր իրադարձություններ կկատարվեն։ Նրանք կլինեն հուսահատ իրավիճակում, մինչև զոհերը կսկսեն օգտագործել իրենց մտքի ուժը»[3]։ Դաշները գրել է «Լաբիրինթոսում վազողը» գիրքը 2005 թվականի դեկտեմբերից 2006 թվականի մարտը։
Կարծիքներ և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան գրքային սյունակագիր «Kirkus Reviews»-ը նշել է․ «Իսկապես դժվար է հետաձգել գիրքը։ Այն կստիպի մարդկանց վառվել անհամբերությունից՝ ցանկանալով պարզել, թե ինչ է լինելու հետո»[4]։
Ջեսիկա Հարիսոնը «Deseret Morning News» ամսագրից նշեց, որ «Լաբիրինթոսում վազողը» դա գրավիչ արկածային գիրք է 13+ լսարանի համար, այն կստիպի կարդացողների սրտերին արագ բաբախել և ստիպել ավելին»։ Նա նաև ասել է որ «որ գրքի սկիզբը մի փոքր ձգված է, բայց դա կապված է այն բանի հետ, թե ինչպես է Թոմասը ընդունում նոր կյանքը, և աստիճանաբար վեպը վերածվում է անվերջ էկշնի։ Վեպի միակ թերությունն այն է, որ այնտեղ օգտագործվում է ժարգոն, որը օգտագործում են դեռահասները։ Բայց եթե դրան նայենք այլ կողմից, տղաները ժարգոնը այնքան էլ հաճախ չեն օգտագործում, կարդացողը աստիճանաբար սկսում է սովորել դրան և ուշադրություն չդարձնել»[5]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունվարին հայտարարվել է, որ «Լաբիրինթոսում վազողը» ֆիլմը կնկարահանվի 20th Century Fox կինոընկերության կողմից։ Որպես ֆիլմի ռեժիսոր հանդես եկավ Քեթրին Հարդվիկը, իսկ որպես սցենարիստ՝ Նոան Օպենհեյմը[6]։ Դաշները Թվիթերում գրեց, որ հույս ունի, որ Քեթրին Հարդվիկը մասնակցություն չի ունենա նախագծում[7]։ Մինչև 2012 թվականի ապիլի 28-ը գիրքը դեռ չէր ստացել էկրանավորման թույլատվություն, չնայած նրան, որ ըստ հեղինակի պաշտոնական կայքի, ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է։
Վերջապես, 2013 թ. գարնանը Դաշների Թվիթերում հայտնվեց տեղեկություն, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013 թ. մայիսին և կավարտվեն 2014 թ. փետրվարին[8]։ Գլխավոր դերը խաղացել է Դիլան Օ'Բրայենը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Kill Order». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ James Dashner, The Scorch Trials (The Maze Runner Trilogy #2) (անգլ.) "For two years, the Gladers held on to the hope that solving the maze meant that they would get to go home."
- ↑ Dashner, James (2008 թ․ հուլիսի 16). «The Tale of The Maze Runner» (английский). The Dashner Dude. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The Maze Runner». Kirkus Reviews (английский). 2009 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Harrison, Jessica (2009 թ․ հոկտեմբերի 3). «'Maze Runner' provides a thrilling adventure» (английский). Deseret Morning News. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Zeitchik, Steven (2011 թ․ հունվարի 4). «Young-adult sensation 'The Maze Runner' gets ready to run the movie gantlet (Updated)». The Los Angeles Times (английский). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Dashner, James (2012 թ․ ապրիլի 1). «Q&A: 2012 Part 1» (английский). The Dashner Dude. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Dashner, James (2013 թ․ մարտի 29). «Much more casting news should be coming very soon. They start filming in May. Release date of Feb 14th 2014 #dashnerchat». Twitter. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|