Jump to content

Ջարել Ջերոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջարել Ջերոմ
անգլ.՝ Jharrel Jerome
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1997(1997-10-09)[1] (26 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունIthaca College? և Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց
Մասնագիտությունկինոդերասան, ռեփեր և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և
մրցանակներ
 Jharrel Jerome Վիքիպահեստում

Ջարել Ջերոմ (անգլ.՝ Jharrel Jerome, հոկտեմբերի 9, 1997(1997-10-09)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակի դափնեկիր և «Էմմի» մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիր մինիսերիալում կամ ֆիլմում լավագույն դերասան անվանակարգում՝ «Երբ նրանք մեզ կտեսնեն» շոուին մասնակցելու համար։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերոմը ծնվել և մեծացել է Բրոնքսում (Նյու Յորք)։ Ունի դոմինիկյան արմատներ[3][4]։ Մեծացել է մի ընտանիքում, որը բնորոշել է որպես «սիրող»[5]։ Նա դերասանությամբ հետաքրքրվել է միայն ավագ դպրոց ընդունվելուց առաջ, իսկ ութերորդ դասարանում լսումների փորձ ձեռք բերելու համար միացել է «Riverdale Children’s Theatre» պատանեկան թատերական խմբին։ Ջերոմն ավարտել է Մանհեթենի Ֆյորելլո Լա Գուարդիայի ավագ դպրոցը[3][6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ ժամանակ անց, երբ Ջերոմը ընդունվել է Իթաքայի քոլեջ, նա ստացել է Քևինի դերը Բարրի Ջենքինսի «Լուսնի լույս» ֆիլմում[7]։ 2016 թվականին Էկրան բարձրացած ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ «Օսկար» մրցանակի՝ լավագույն ֆիլմի համար։ Ջերոմը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից իր դերակատարման համար[8], դերասանական կազմի հետ միասին արժանացել է «Gotham» և «Անկախ ոգի» մրցանակների, ինչպես նաև ստացել է ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ։

2017 թվականից Ջերոմը խաղացել է Ջերոմ Ռոբինսոնի դերը «Պարոն Մերսեդես» քրեական հեռուստասերիալում[9]։ 2018 թվականին նա հանդես է եկել «Առաջին մենամարտ» սպորտային դրամայում[10]։:

2019 թվականին Ջերոմը խաղացել է Քորի Ուայզի դերը «Երբ նրանք մեզ կտեսնեն» կենսագրական սերիալում։ Նա ի սկզբանե դիտարկվել է Ուայզի դերի համար երիտասարդ տարիքում, բայց այն բանից հետո, երբ ռեժիսոր Ավա Դյուվերնեյը խնդրել է նրան կարդալ մեծահասակ Ուայզի ռեպլիկները, նրան երկու դերերի համար էլ ընտրել են[3]։ Ջերոմը ստացել է բարձր գնահատականներ քննադատների կողմից իր դերակատարման համար և արժանացել «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն դերասան մինիսերիալում կամ ֆիլմում»[11]՝ դառնալով առաջին աֆրո-լատինացին, որն արժանացել է մրցանակի[12], ինչպես նաև առաջադրվել է «Սպուտնիկ» և ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակներին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անուն Բնօրինակ անուն Դեր Ծանոթագրություն
2016 Նրա գունազարդման գիրքը Her Coloring Book նկարիչ Կարճամետրաժ ֆիլմ
Անիվներ Wheels պատմող (ձայն) Կարճամետրաժ ֆիլմ
Լուսնի լույս Moonlight Քևինը իր երիտասարդության տարիներին
2018 Բոլորը ոտքի կանգնե՛ք All Rise Օսվալդո
Առաջին մենամարտը First Match Օմարի Տիտրերում նշված է որպես Ջարել Ա. Ջերոմ
2019 Ռոբու Robu Ռոբ Կարճամետրաժ ֆիլմ
Selah and The Spades Մաքսի Այոադե
2020 Concrete Cowboy Սմուշ
2023 Սարդ-Մարդ. Սարդեզերքի երկայնքով Spider-Man: Across the Spider-Verse Միլես Ջ. Մորալես/ Երկրի Թափառաշրջիկ-42 Ձայն
Կհայտարարվի Venture Կարճամետրաժ ֆիլմ
Ghetto Cowboy
Unstoppable Էնթոնի Ռոբլս Հետարտադրական

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անուն Բնօրինակ անուն Դեր Ծանոթագրություն
2017 Հեքիաթներ Tales Դիկոն «Children’s Story» դրվագ
2017-չճշտված ժամանակ Պարոն Մերսեդես Mr. Mercedes Ջերոմ Ռոբինսոն Կանոնավոր դեր, 18 դրվագ
2019 Երբ նրանք մեզ կտեսնեն When They See Us Քորի Ուայզ Մինիսերիալ, 3 դրվագ
2019 Live in Front of a Studio Audience: Good Times
2023 I'm a Virgo Քոթի Առաջատար դեր, նաև գործադիր պրոդյուսեր[13]
2023 Փակ շրջան Full Circle Ակեդ Մինիսերիալ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ասոցիացիա Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2016 Gotham Awards Լավագույն դերասանական անսամբլ Լուսնի լույս Հաղթանակ
Օսթինի կինոքննադատների ասոցիացիա Հատուկ պատվավոր մրցանակ դերասանական կազմի համար Հաղթանակ
ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ Խաղարկային կինոյի լավագույն դերասանական կազմ Առաջադրված
«Awards Circuit Community» մրցանակ Դերասանական լավագույն կազմ Հաղթանակ
«Gold Derby» մրցանակ Դերասանական լավագույն կազմ Հաղթանակ
«Անկախ ոգի» մրցանակ Ռոբերտ Օլթմենի անվան մրցանակ Հաղթանակ
2017 MTV Movie + TV Awards Լավագույն համբույր (Էշթոն Սանդերսի հետ համատեղ) Հաղթանակ
2019 «Black Reel» մրցանակ Մինիսերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան Երբ նրանք մեզ կտեսնեն Հաղթանակ
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ Մինիսերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան Հաղթանակ
2020 ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ Լավագույն դերասան հեռուստաֆիլմում կամ մինիսերիալում Առաջադրված
Հեռուստատեսային քննադատների ընտրություն Լավագույն դերասան հեռուստաֆիլմում կամ մինիսերիալում Հաղթանակ
Satellite Award Մինիսերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 http://icdistinctmagazine.wixsite.com/icdistinct/single-post/2017/03/25/Interview-with-Jharrel-Jerome
  3. 3,0 3,1 3,2 Herzog, Kenny (2019 թ. մայիսի 31). «How Jharrel Jerome Found Himself in When They See Us». Vulture (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ. հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ. հուլիսի 17-ին.
  4. Bergado, Gabe (2019 թ. փետրվարի 07). «Jharrel Jerome's Young Hollywood 2019 Interview on Portraying One of the Central Park Five and the Everlasting Impact of "Moonlight"». Teen Vogue. Արխիվացված է օրիգինալից 2019 թ. հունիսի 03-ին. Վերցված է 2019 թ. հուլիսի 17-ին.
  5. «'Moonlight's Jharrel Jerome Talks Playing A Queer Man As A Straight Latino». Vibe (անգլերեն). 2017 թ. փետրվարի 16. Վերցված է 2019 թ. հունիսի 03-ին.
  6. Venable, Malcolm (2019 թ. հունիսի 05). «When They See Us' Jharrel Jerome Is As Blown Away By His Performance As the Rest of Us». TV Guide (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ. հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ. հուլիսի 17-ին.
  7. Villarreal, Yvonne (2019 թ. հունիսի 01). «After breaking out in 'Moonlight,' Jharrel Jerome channels the horrors of the Central Park Five case». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ. հունիսի 01-ին. Վերցված է 2019 թ. հուլիսի 17-ին.
  8. Scott, A.O (2016 թ. հոկտեմբերի 20). «'Moonlight': Is This the Year's Best Movie?». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ. հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ. հուլիսի 17-ին.
  9. Stanhope, Kate (2017 թ. հունվարի 19). «Audience Network's 'Mr. Mercedes' Series Adds 'Moonlight' Actor (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ. փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ. հուլիսի 17-ին.
  10. Nicholson, Amy (2018 թ. մարտի 21). «SXSW Film Review: 'First Match'». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ. մարտի 13-ին. Վերցված է 2019 թ. հուլիսի 17-ին.
  11. Bitran, Tara (2019 թ. հուլիսի 16). «'When They See Us' Star Jharrel Jerome on First Emmy Nom: "I'm on a Whole Other Planet Right Now"». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2019 թ. հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ. հուլիսի 17-ին.
  12. Ruiz-Grossman, Sarah (2019 թ. սեպտեմբերի 23). «Jharrel Jerome Makes History As First Afro-Latino To Win Emmy For Acting». HuffPost (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ. հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ. հոկտեմբերի 17-ին.
  13. Goldberg, Lesley (2020 թ․ դեկտեմբերի 14). «Jharrel Jerome Series 'I'm a Virgo' From Boots Riley Lands at Amazon». The Hollywood Reporter. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջարել Ջերոմ» հոդվածին։