Երբ նրանք մեզ կտեսնեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Երբ նրանք մեզ կտեսնեն
Изображение логотипа
Ժանրդրամա
ՍտեղծողԱվա Դյուվերնեյ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՀիմքCentral Park jogger case?
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱվա Դյուվերնեյ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ4
Էկրաններին էմայիսի 31, 2019-ից մայիսի 31, 2019
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունHarpo Films?, TriBeCa Productions, ARRAY? և Participant Media
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

«Երբ նրանք մեզ կտեսնեն» (անգլ.՝ When They See Us), 2019 թվականի ամերիկյան մինի սերիալ, որն ստեղծել է ռեժիսոր Ավա Դյուվերնեյը Նեթֆլիքսի համար։ Սերիալի իրադարձությունները հիմնված են 1989 թվականին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած դատական քննության վրա, որը նաև անվանում են «Կենտրոնական պարկի հնգյակի» գործ։ Հետաքննության արդյունքներով դեռահաս տարիքի հինգ աֆրոամերիկացի մեղավոր են ճանաչվել 28-ամյա Թրիշա Մեյլիի բռնաբարության մեջ և դատապարտվել ազատազրկման։ 2002 թվականի դեկտեմբերին նրանցից հանվել են բոլոր մեղադրանքները[2]։

«Էմմի» հեռուստատեսային մրցանակի շրջանակներում սերիալն արժանացել է 11 անվանակարգի, որոնց թվում են՝ «Լավագույն մինի սերիալ», «Մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական ծրագրի ռեժիսուրա», «Մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական ծրագրի սցենար»։ Միաժամանակ որոշ դերասաններ առաջադրվել են որպես «Լավագույն դերասան մինի սերիալում կամ ֆիլմում», «Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում», «Երկրորդական պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ ֆիլմում», «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում»[3]։ «Լավագույն դերասան մինի սերիալում կամ ֆիլմում» անվանակարգում մրցանակի է արժանացել Ջարել Ջերոմը՝ Քորի Ուայզի դերի համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի սյուժեի հիմքում ընկած են 1989 թվականին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իրական իրադարձություններ, երբ Յուսեֆ Սալաամը, Քևին Ռիչարդսոնը, Ռայմոնդ Սանտանը, Քորի Ուայզը և Անտրոն Մաքրեյը դատապարվել են 1989 թվականի 19-20-ի գիշերը Նյու Յորքի Կենտրոնական պարկում 28-ամյա Թրիշա Մեյլիին բռնաբարելու համար[4]։ Մեղավոր ճանաչված հինգ դեռահասները դատապարտվել են 6-13 տարի ազատազրկման։

Բոլոր մեղադրանքները նրանից հանվել են 2002 թվականին՝ այն բանից հետո, երբ հանցագործությունը խոստովանել է 30-ամյա Մաթիաս Ռայեսը, որն այդ պահին արդեն այլ դատական գործերի համար բանտային կալանք էր կրում։ Ռայեսի մանրամասն ցուցմունքները և ԴՆԹ-դրոշմումը հաստատել են նրա մեղավորությունը, «արդարացված հնգյակի» նկատմամբ բոլոր դատավճիռները չեղյալ են հայտարարվել[5]։ 2014 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ «հնգյակի» անդամները ստացել են 1 միլիարդ դոլարի չափով ռեկորդային փոխհատուցում՝ ազատազրկման յուրաքանչյուր տարվա համար[6]։

Սերիալի երկրորդ մասում ցույց է տրվում, թե ինչ է տեղի ունենում հերոսների հետ ազատ արձակվելուց հետո։ Հեռուստադիտողն իմանում է այն մասին, թե ինչ դժվարությունների են բախվում այն կերպարները, որոնք ստիպված են վերակառուցել իրենց հարաբերությունները հասարակության հետ, աշխատանք փնտրել և կարգավորել իրենց ֆինանսական վիճակը։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեթֆլիքսը սերիալի մասին հայտարարել է 2017 թվականին՝ «Կենտրոնական պարկի հնգյակ» անվամբ։ Ռեժիսոր և սցենարիստ դարձել է Ավա Դյուվերնեյը, որը նաև հանդես է եկել բեմադրող պրոդյուսերի դերում։ Մյուս բեմադրող պրոդյուսերներն են Ջեֆ Սքոլը, Ջոնաթան Քինգը, Օփրա Ուինֆրին, Ջեյն Ռոզենտալը և Բերի Ուելշը[7][8]։

2019 թվականի մարտի 1-ին Դյուվերնեյը հայտարարել է, որ սերիալը վերանվանվել է «Երբ նրանք կտեսնեն մեզ» և թողարկվելու է 2019 թվականի մարտի 1-ին։ Հայտարարությունն ուղեկցվել է սերիալի առաջին անոնսի թողարկմամբ, որն արժանացել է կինոքննադատների դրական արձագանքին[9]։

Դյուվերնեյը հայտնել է․ «Ես ունեմ Նեթֆլիքսի հետ բացառիկ փորձ «Տասներեքերորդը» (13TH) ֆիլմի շրջանակներում, և ես շատ ուրախ եմ շարունակել քրեական արդարադատության համակարգի ուսումնասիրությունը։ Հինգ տղամարդկանց պատմությունը, որը հայտնի է որպես «Կենտրոնական պարկի հնգյակ», ինձ ավելի քան երկու տասնամյակ հետաքրքրում է։ Նրանց ճանապարհորդության ընթացքում մենք տեսնում ենք հինգ անմեղ երիտասարդների, որոնք ամեն քայլափոխի անարդարության են բախվել՝ սկսած հարկադիր խոստովանություններից մինչև անարդարացի բանտարկություն, մինչև հրապարակային կոչերը մահապատժի ենթարկելու այն մարդուն, որը հետագայում կդառնա Միացյալ Նահանգների նախագահը»[7]։

2018 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Մայքլ Կ․ Ուիլյամսը, Վերա Ֆարմիգան, Ջոն Լեգուիզամոն, Ֆելիսիտի Հաֆմանը, Ջարել Ջերոմը և Յովան Ադեպոն միացել են սերիալի գլխավոր դերասանական կազմին[8]։ 2018 թվականի օգոստոսի 3-ին հայտնի է դարձել, որ Նիսի Նեշը, Աունջանուե Էլիսը, Քայլի Բանբերին, Մարշա Ստեֆանի Բլեյքը և Սթորմ Ռեյդը հրավիրված են երկրորդական դերերի համար։ Մեկ շաբաթ անց հայտարարվել է, որ Քրիս Չոկը, Իթան Հերիսը, Մարկիզ Ռոդրիգեսը, Քալեյ Հարիսը, Ֆրեդի Միարեսը, Ջասթին Քանինգհեմը և Ասանտե Բլեքը խաղալու են գլխավոր դերերը ինչպես չափահաս, այնպես էլ դեռահաս տարիքում[10]։ Ամսվա վերջին հայտնի է դարձել, որ Ջոշուա Ջեքսոնը, Քրիստոֆեր Ջեքսոնը, Ադեպերո Օդույեն, Օմար Դորսին, Բլեր Անդերվուդը, Ֆամկե Յանսենը, Ուիլյամ Սադլերը և Ավրորա Պերինոն նույնպես միացել են դերասանական կազմին[11]։

Նկարահանումների հիմնական փուլն սկսվել է 2018 թվականի օգոստոսի 6-ին Նյու Յորք նահանգի Նյու Յորք քաղաքում՝ կինեմատոգրաֆիստ Բրեդֆորդ Յանգի ղեկավարությամբ[10]։

Սերիալի թողարկումից հետո դուրս է եկել հատուկ սերիա, որը կոչվում է «Օփրա Ուինֆրին ներկայացնում է «Հիմա, երբ նրանք մեզ տեսնում են»», որին մասնակցել են դերասաններ, Ավա Դյուվերնեյը և արդարացված հնգյակը, որոնց պատմություններով նկարահանվել է սերիալը[12]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասանտե Բլեքը Քևին Ռիչարդսոնի դերում (մանուկ հասակում)
    • Ջասթին Քանինգհեմը հասունացած Քևին Ռիչարդսոնի դերում
  • Քալեյ Հարիսը Անտրոն Մաքրեյի դերում (մանուկ հասակում)
    • Յովան Ադեոն հասունացած Անտրոն Մաքրեյի դերում
  • Իթան Հերիսը Յուսեֆ Սալաամի դերում (մանուկ հասակում)
    • Քրիս Չոկը հասունացած Յուսեֆ Սալաամի դերում
  • Ջարել Ջերոմը Քորի Ուայզի դերում
  • Մարկիզ Ռոդրիգեսը Ռայմոնդ Սանտանայի դերում (մանուկ հասակում)
    • Ֆրեդի Միարեսը հասունացած Ռայմոնդ Սանտանայի դերում
  • Մարշա Ստեֆանի Բլեյքը Լինդա Մաքրեյի՝ Անտրոն Մաքրեյի մոր դերում
  • Քայլի Բանբերին Էնջի Ռիչարդսոնի՝ Քևին Ռիչարդսոնի ավագ քրոջ դերում
  • Աունջանուե Էլիսը Շարոնա Սալաամի՝ Յուսեֆ Սալաամի դերում
  • Վերա Ֆարմիգան Էլիզաբեթ Լեդերերի դերում
  • Ֆելիսիտի Հաֆմանը Լինդա Ֆարենշթեյնի դերում
  • Ջոն Լեգուիզամոն Ռայմոնդ Սանտանա ավագի՝ Ռայմոնդ Սանտանայի հոր դերում
  • Նիսի Նեշը Դոլորես Ուայզի՝ Քորի Ուայզի մոր դերում
  • Մայքլ Կ․ Ուիլյամսը Բոբի Մաքրեյի՝ Անտրոն Մաքրեյի հոր դերում

Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օմար Դորսին հասարակական կազմակերպիչ և ակտիվիստ Էլոմբ Բրատի դերում, որը հայտնվում է զանգվածային լրատվամիջոցներում՝ «հնգյակին» պաշտպանելու համար
  • Սյուզաննա Դուգլասը Գրեյս Կաֆի դերում
  • Քրիստոֆեր Ջեքսոնը փաստաբան Փիթեր Ռիվերայի դերում, որը ներկայացնում է Ռայմոնդ Սանտանայի շահերը
  • Ջոշուա Ջեքսոնը փաստաբան Մայք Ջոզեֆի դերում, որը պաշտպանում է Անտրոն Մաքրեյին
  • Ֆամկե Յանսենը Նենսի Ռայանի դերում, որն ի սկզբանե նշանակվել էր գործի համար, մինչև որ այն փոխանցվում է Լեդերերին, իսկ ավելի ուշ հետևել է «հնգյակի» դատավճիռների չեղարկմանը
  • Ադեպերո Օդույեն հասարակական կազմակերպիչ և ակտիվիստուհի Նոմսա Բրատի դերում, որն իր ամուսնու՝ Էլոմբի մահվանից հետո իր վրա է վերցնում նրա գործը
  • Ավրորա Պերինոն Թանիի՝ Ռայմոնդ Սանտանա կրտսերի ընկերուհու դերում
  • Սթորմ Ռեյդը Լիզայի՝ Քորի Ուայզի ընկերուհու դերում
  • Ուիլյամ Սեդլերը Մայքլ Շիհանի դերում
  • Բլեր Անդերվուդը փաստաբան Բոբի Բերնսի դերում, որը ներկայացնում է Յուսեֆ Սալաամի շահերը
  • Լեն Կարիուն Ռոբերտ Մորգենթաուի դերում
  • Չիկվուդի Իվուձին փաստաբան Քոլին Մուրի դերում, որը ներկայացնում է Քորի Ուայզի շահերը
  • Ֆրենկ Պանդոն խուզարկու Գոնսալեսի դերում
  • Ալեքսանդրա Թեմփլերը Թրիշա Մեյլիի դերում
  • Ջեյս Բարտոկը խուզարկու Հիլդեբրանդտի դերում

Հրավիրված աստղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալան Գրինբերգը Հովարդ Դիլերի՝ Քևին Ռիչարդսոնի փաստաբանի դերում
  • Այսիս Քինգը Մարսի Ուայզի՝ Քորի Ուայզի քրոջ դերում
  • Լոգան Մարշալ Գրինը Ռոբերտսի դերում
  • Հարի Փերեսը Մանուել Սանտանայի դերում
  • Դեշա Պոլանկոն Ռայմոնդ Սանտանա ավագի նոր կնոջ՝ Ելենայի դերում
  • Ռիս Նոյը Մաթիաս Ռեյեսի դերում

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

No.TitleDirected byWritten byOriginal release date
1 "Մաս առաջին" Ավա ԴյուվերնեյԱվա Դյուվերնեյ, Ջուլիան Բրիս, Ռոբին Սուիկորդ2019 թվականի մայիսի 31
1989 թվականի գարնանը Հարլեմում ապրող հինգ դեռահաս (Ռայմոնդ, Յուսեֆ, Քևին, Քորի և Անտրոն) ձերբակալությունների և հարցաքննությունների են ենթարկվում Նյու Յորքի Կենտրոնական պարկում աղջկա բռնաբարության գործով, որը գտնվել է ծեծված ու կիսամերկ վիճակում։ Հանցագործության կատարման պահին այլ վայրերում գտնվող գլխավոր հերոսները հրաժարվում են իրենց ներկայացրած մեղադրանքներից։ 
2 "Մաս երկրորդ" Ավա ԴյուվերնեյԱվա Դյուվերնեյ, Ջուլիան Բրիս, Ատիկա Լոկ2019 թվականի մայիսի 31
Հարցաքննությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցները դիմում են ծայրահեղ և հակաօրինական միջոցների՝ մեղադրյալներին զրկելով սննդից և ջրից, ինչպես նաև բանակցություններ վարելով առանց նրանց ծնողների և փաստաբանների։ Հետաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները միայն նրանց մեղավորության անուղղակի ապացույցն են։ Սակայն, չնայած բարդ դատավարությանը, դատարանը Ռայմոնդին, Յուսեֆին, Քևին, Քորիին և Անտրոնին դատապարտել է ազատազրկման։ 
3 "Մաս երրորդ" Ավա ԴյուվերնեյԱվա Դյուվերնեյ, Ռոբին Սուիկորդ2019 թվականի մայիսի 31
Գլխավոր հերոսները փորձում են հարմարվել բանտում ապրելուն։ Նրանց կալանավայրից տեղափոխում են այլ վայր, որոնցից յուրաքանչյուրում նրանք դաժան վերաբերմունքի են ենթարկվում ինչպես խցակիցների, այնպես էլ պատիժ կրելու վայրերի աշխատակիցների կողմից ։ Ի վերջո, նրանք կրում են իրենց պատիժը, ազատ են արձակվում և դժվարությամբ փորձում են կառուցել իրենց կյանքը կրկին։ 
4 "Մաս չորրորդ" Ավա ԴյուվերնեյԱվա Դյուվերնեյ, Մայքլ Սթարբերի2019 թվականի մայիսի 31
2002 թվականին մարդասպանը խոստովանում է աղջկա բռնաբարությունը, որը նա կատարել է Նյու Յորքի Կենտրոնական պարկում 1989 թվականին։ ԴՆԹ-ի վերլուծությունը և մանրամասն ճանաչումը ապացուցում են նրա մեղավորությունը, և Ռայմոնդից, Յուսեֆից, Քևինից, Քորիից և Անտրոնից հանվում են բոլոր մեղադրանքները։ Նրանք Նյու Յորքի իշխանությունների դեմ քաղաքացիական հայց են ներկայացնում 2012 թվականին և ֆինանսական փոխհատուցում ստանում 2014 թվականին։ Նրանցից չորսը հեռանում են քաղաքից, որպեսզի այլ վայրում կյանք կառուցեն։ 

Քննադատություն և հասարակայնության արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի սերիալը թողարկվելուց հետո հիմնականում ստացել է դրական արձագանքներ։ «Rotten Tomatoes» ֆիլմերի արձագանքների ագրեգատորում սերիալը ստացել է 96 % վարկանիշ՝ հիմնված 57 արձագանքի վրա, միջին բալը 10-ից կազմում է 8,34 (իսկ միաժամանակ հեռուստադիտողի գնահատականը` 92 %)։ Կայքում քննադատների կոնսենսուսի մասին ասվում է․

«Ավա Դյուվերնեյը չի մեղմացրել հարվածները «Երբ նրանք մեզ կտեսնեն» սերիալի նկարահանումների ժամանակ՝ ուղիղ և բոլոր մանրամասներով պատմելով Կենտրոնական պարկի հնգյակի ապրած սարսափելի իրադարձությունների մասին՝ իր պատմության մեջ ավելացնելով մարդկության բաժինը, որը ստիպում է հանդիսատեսին վերանայել «արդարություն» հասկացությունը ամերիկյան հասարակության մեջ»[13]։

«The Guardian»-ից Լյուսի Մանգանը նույնպես գնահատել է մինի սերիալը՝ ասելով, որ այն «հետաքրքիր սերիալ է, արագ զարգացող սյուժեով, որտեղ քննարկվում են ոչ միայն համակարգային ռասիզմի հետևանքները, այլև բոլոր տեսակի անիրավության հետևանքները (թեև կարելի է պնդել, որ նրանք բոլորն ունեն նույն հիմնական պատճառը) այն մարդկանց համար, որոնք նման են սերիալի հիմնական հերոսներին»[14]։

Լինդա Ֆարենշտեյնը, որն այս գործով նախնական դատախազն է, «The Wall Street Journal»-ի համար գրված հոդվածում գրել է Նեթֆլիքսի մինի սերիալի մասին․ «[սերիալը] այնքան լի է խեղաթյուրումներով ու ստերով, որ բացահայտ կեղծիք է»[15]։ Նաև նշվում է, որ սերիալի թողարկումից հետո հրատարակչությունը, որի հետ Ֆարենշտեյնն աշխատել է ավելի քան 10 տարի, խզել է իր հետ պայմանագրերը, իսկ սոցիալական ցանցերում զանգվածային հալածանքների պատճառով նա ստիպված է եղել հեռանալ մի շարք բարեգործական կազմակերպություններից[16]։

«John E. Reid and Associates» ընկերությունը, որը ոստիկաններին սովորեցնում է հարցաքննության սեփական յուրահատուկ մեթոդաբանությունը, դատի է տվել Նեթֆլիքսին և Ավու Դյուվերնեյին՝ արդարացնելով այդ որոշումը նրանով, որ «Երբ նրանք մեզ կտեսնեն» մինի սերիալում մեթոդիկան խեղաթյուրված է և ներկայացված է որպես ցուցմունքների հարկադիր հանման միջոց։ Նրանց կարծիքով՝ դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը, իսկ մեթոդիկան ամերիկյան ոստիկաններն օգտագործում են նաև այսօր[17][18]։

Որոշ կինոքննադատներ «Երբ նրանք մեզ կտեսնեն» սերիալը համեմատում են «Չեռնոբիլ» մինի սերիալի հետ։ Ըստ «Film.ru» և «Cinemaholics» հարթակների կինոքննադատի՝ «Եթե HBO նախագիծն ուսումնասիրել է ստի գինը Չեռնոբիլի աէկի վթարի օրինակով, ապա Նեթֆլիքսի մինի սերիալը փորձում է հասկանալ անարդարության գինը։ Ցավոք, պատասխանն արդեն հայտնի է։ Կորուսյալ պատանեկությունն արժե 40 միլիոն դոլար։ Հենց այդքան է Նյու Յորքի նահանգը հինգ տղամարդու վճարել 2014 թվականին, երբ ընդունել է իր սխալը»[19]։

Գործով մեղադրյալները չափազանց դրական են արտահայտվել սերիալի մասին՝ գնահատելով նրա դերը իրենց պատմության, ինչպես նաև ԱՄՆ-ում ռասիզմի խնդրի, հատկապես արդարադատության ամերիկյան համակարգի շրջանակներում իրազեկվածության բարձրացման և ուշադրության գրավման գործում[20][21]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Առաջադրված (ներ) Արդյունք Ծնթ․
2019 Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի մրցանակ Տարվա ծրագիր Երբ նրանք մեզ տեսնեն Առաջադրված [22]
Մրցանակ բացառիկ հաջողության համար կինոյում, սերիալում և հատուկ շոուում Առաջադրված
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ Լավագույն մինի սերիալ Երբ նրանք մեզ տեսնեն Առաջադրված [23][24]
Տղամարդու լավագույն դեր մինի սերիալում կամ ֆիլմում Ջերոմ Ջարել Հաղթանակ
Կնոջ լավագույն դեր մինի սերիալում կամ ֆիլմում Աունջանուե Էլիս Առաջադրված
Նիսի Նեշ Առաջադրված
Երկրորդական պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ ֆիլմում Ասանտե Բլեք Առաջադրված
Ջոն Լեգուզիամո Առաջադրված
Մայքլ Կ․ Ուիլյամս Առաջադրված
Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Մարշա Ստեֆանի Բլեյք Առաջադրված
Վերա Ֆարմիգա Առաջադրված
Մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական ծրագրի լավագույն ռեժիսուրա Ավա Դյուվերնեյ Առաջադրված
Մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական ծրագրի լավագույն սցենար Ավա Դյուվերնեյ և Մայքլ Սթարբերի(չորրորդ սերիայի համար) Առաջադրված
Ստեղծագործական պրայմ թայմ «Էմմի» մրցանակ Լավագույն քասթինգ մինի սերիալում, ֆիլմում կամ հաղորդումում Աիշա Քոլեյ, Բիլլի Հոփքինս և Էշլի Ինգրամ Հաղթանակ
Օպերատորի լավագույն աշխատանք մինի սերիալում կամ ֆիլմում Բրեդֆորդ Յանգ(առաջին սերիայի համար) Առաջադրված
Լավագույն երաժշտական նվագակցություն մինի սերիալում, ֆիլմում կամ հաղորդումում (բնօրինակ սաունդթրեք) Քրիս Բաուերս(երկրորդ սերիայի համար) Առաջադրված
Հնչյունավորման լավագույն մոնտաժ մինի սերիալում, ֆիլմում կամ հաղորդումում Սուաթ Այաս, Բոբի Բենքս, Ջոն Բենսոն, Սյուզեն Դուդեկ, Նաաման Հեյնս, Չեյզ Քին, Էլիոթ Կորեց, Դոն Լանսֆորդ, Ջեն Մոնար, Ջեսի Պոմերոյ, Ալիսիա Սթիվենսոն, Բրյուս Թանիս և Մեթ Ուիլսոն(չորրորդ սերիայի համար) Առաջադրված
«Best Sound Mixing» մինի սերիալում կամ ֆիլմում Քրիս Քարփենտեր, Ջո Դի Անժելիս և Յան Մաքլաֆլին(չորրորդ սերիայի համար) Առաջադրված

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. «За судебную ошибку в США выплатят $40 млн»։ BBC News։ 2014-06-21 
  3. «Номинанты премии Эмми 2019»։ «Сериалы» — проект «Комсомольской правды»։ 2019-09-12 
  4. «The Central Park Five: ‘We Were Just Baby Boys’»։ NY Times 
  5. «Невидимые мальчики»։ Еженедельная онлайн-газета «Англия»։ Юлия Юзефович։ 2019-10-24 
  6. Игорь Дунаевский (2014-09-07)։ «Отсидевшие по ошибке американцы получат рекордную компенсацию»։ Российская газета 
  7. 7,0 7,1 Petski, Denise (July 6, 2017). «Ava DuVernay Teaming With Netflix On Central Park Five Limited Drama Series». Deadline Hollywood. Retrieved July 10, 2018.
  8. 8,0 8,1 Dominic Patten (2018-07-09)։ «Ava DuVernay’s ‘Central Park Five’ Casts Michael K. Williams, Vera Farmiga & John Leguizamo For Netflix Limited Series» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-11-09 
  9. Adam Chitwood (2019-03-01)։ «First Teaser for Ava DuVernay’s Netflix Limited Series ‘When They See Us’ Is Stunning» (անգլերեն)։ Collider։ Վերցված է 2019-11-09 
  10. 10,0 10,1 Joe Otterson (2018-08-03)։ «‘Wrinkle in Time’ Star Storm Reid, Niecy Nash Among Five to Join Ava DuVernay’s ‘Central Park Five’ Series» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-11-09 
  11. Dominic Patten (2018-08-24)։ «Ava DuVernay’s ‘Central Park Five’ Adds Joshua Jackson, ‘Hamilton’s Christopher Jackson, Adepero Oduye & More» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-11-09 
  12. Jonathan Borge (2019-06-10)։ «Watch a Preview of Oprah's Emotional Interview With the Central Park Five» (անգլերեն)։ Oprah Magazine։ Վերցված է 2019-11-09 
  13. "When They See Us: Season 1 (2019)". Rotten Tomatoes. Fandango Media. Retrieved May 29, 2019
  14. Mangan, Lucy (2019-05-31)։ «"When They See Us review – Netflix's gut-wrenching tale of the Central Park Five"»։ The Guardian 
  15. Linda Fairstein։ «Opinion | Netflix’s False Story of the Central Park Five» (անգլերեն)։ WSJ։ Վերցված է 2019-11-08 
  16. Михаил Покровский (2019-06-13)։ «В поисках правды»։ Информационно-аналитическое издание GazettCo 
  17. Илья Васильев (2019-10-15)։ «Жестокие допросы: сериал «Когда они нас увидят» дошел до суда» (ռուսերեն)։ Газета.Ru։ Վերցված է 2019-11-08 
  18. «Netflix столкнулась с необычным иском из-за сериала «Когда они нас увидят»» (ռուսերեն)։ Regnum։ 2019-10-15։ Վերցված է 2019-11-08 
  19. Алихан Исрапилов (2019-06-10)։ «Рецензия на мини-сериал «Когда они увидят»: новый хит от Netflix, который будет бороться с «Чернобылем» за главные награды года»։ www.film.ru։ Վերցված է 2019-11-08 
  20. «Yusef Salaam & Korey Wise Speak On Life After 'Central Park Five', Injustice Systems + More» (ռուսերեն)։ Վերցված է 2019-11-09 
  21. «The Central Park Five: A cautionary tale of injustice» (ռուսերեն)։ Վերցված է 2019-11-09 
  22. Goldberg Lesley (2019-06-19)։ «'Pose,' 'Russian Doll,' HBO Lead 2019 TV Critic Awards Nominations»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-06-22 
  23. Mitovich Matt Webb (2019-09-22)։ «Emmys 2019: Game of Thrones Ties Record and Leads TV Pack; Fleabag, Chernobyl and Mrs. Maisel Win Big»։ TVLine։ Վերցված է 2019-09-24 
  24. Hill Libby (2019-09-14)։ «Complete Creative Arts Emmy Awards 2019 Winners List: ‘Game of Thrones’ Torches Competitors»։ IndieWire։ Վերցված է 2019-09-24 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]