Ջայ Քորթնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջայ Քորթնի
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1986(1986-03-15)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունWestern Australian Academy of Performing Arts? և Cherrybrook Technology High School?
ԵրկերStorm Boy?, 100% Wolf? և The Water Diviner?
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
 Jai Courtney Վիքիպահեստում

Ջայ Ստեֆան Քորթնի (անգլ.՝ Jai Stephen Courtney, մարտի 15, 1986(1986-03-15)[1], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասան։ Իր կարիերան՝ մինչև «Ջեք Ռիչեր» (2012) ֆիլմում Չարլիի կերպարը, սկսել է ֆիլմերում և հեռուստատեսությունում փոքր դերեր մարմնավորելով։ Հայտնի է դարձել «Լավ օր է, մահանալու համար» (2013), «Ես, Ֆրանկեյշտեյնը» (2014) և «Վտարում» (2016) ֆիլմերում նկարահանվելուց հետո։

«Սպարտակուս։ Արյուն և Ավազ» (2010) հեռուստասերիալում կատարել է Վարոյի դերը։ Դիվերգենտ (2014) մարտաֆիլմում կատարել է Էրիկի դերը, իսկ 2015 թվականին՝ դրա շարունակություն Ինսուրգենտ ֆիլմում։ Մարմնավորել է Քայլ Ռիզին Տերմինատոր։ Ջենիսիս ֆիլմում, 2016 թվականին DC ComicsԻնքնասպանների ջոկատ ֆիլմում կատարել է Կապիտան Բումերանգի դերը, իսկ 2021 թվականին՝ վերջինիս շարունակության՝ Ինքնասպանների ջոկատ ֆիլմում։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորթնին ծնվել է 1986 թվականի մարտի 15-ին Նոր Հարավային Ուելս նահանգի Սիդնեյ քաղաքում, մեծացել է Չերիբրուքում՝ Սիդնեյի արվարձանում[2]։ Հայրը՝ Քրիստ, աշխատում էր նահանգի էլեկտրաէներգիայի ընկերությունում, իսկ մայրը՝ Քերենը, Գալստոն հանրակրթական դպրոցի ուսուցչուհի էր, որտեղ սովորում էին Քորթնին և իր ավագ քույրը։ Հաճախել է Չերիբրուքի տեխնոլոգիական ավագ դպրոցը, 2008-ին ավարտել է Ավստրալիայի կատարողական արվեստի արևմտյան ակադեմիան[3][4][5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորթնին 2013 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ

Քորթնին առաջին դերը ստացել է 2005 թվականին՝ «Տղաների քերականություն» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ նկարահանվում էին նաև Դենիել Ֆյուրիգելը և Ադամ Ջ. Յինդը։ 2008 թվականին նկարահանվել է Packed to the Rafters ավստրալիական սերիալում, հայտնի «Բոլոր սրբերը»-ում՝ որպես հյուր, To Hell & Bourke կատակերգությունում և մի քանի կարճամետրած ֆիլմերում։ 2010 թվականին «Սպարտակուս։ Արյուն և ավազ» սերիալի 10 էպիզոդներում կատարել է Վարոյի դերը, որից հետո՝ 2012 թվականին Թոմ Կրուզի հետ նկարահանվել է «Ջեք Ռիչեր» ֆիլմում և Բրյուս Ուլիսի հետ «Լավ օր է մահանալու համար» ֆիլմում, որտեղ կատարել է Ջոն ՄաքՔլեյնի որդի Ջեքի դերը[6][7][8]։

2014 թվականին «Ես՝ Ֆրանկենշտեյնը» ֆիլմում կատարել է Գիդեոնի դերը, ով ջրորդանների բանակի ղեկավարն էր[9]։

Քորթնին Դիվերգենտ (2014) ֆիլմում կատարել է Անվախներ ենթաբաժնի ղեկավարներից մեկի՝ Էրիկի դերը։ Ավելի ուշ նկարահանվել է «Անկոտրումը» ֆիլմում[10]։ Դիվերգենտ։ Ինսուրգենտ (2015) ֆիլմում վերակատարել է Էրիկի դերը, որի նկարահանումները սկսվել են 2014 թվականի մայիսին, թողարկվել է 2015 թվականի մարտի 20-ին[11]։

Քորթնին գիտաֆանտաստիկ «Տերմինատոր։ Ջենեսիս» ֆիլմում կատարել է գլխավոր հերոսներից մեկի՝ Քայլ Ռիսի դերը[12]։ «Տերմինատոր։ Ջենեսիս» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսներին[13], իսկ ֆիլմը թողարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին[14]։ Վերջին երկու ֆիլմերում նկարահանվել է միաժամանակ[15]։

Փինչ Հիթերի «When Friends Die in Accidents» (Երբ ընկերները մահանում են դժբախտ պատահարներում) դեբյուտային ալբոմի «All of a Sudden» երգում երգել է բեք վոկալում[16]։

2015 թվականի մարտին Քորթնին Warner Bros./DCEU«Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում կատարել է Կապիտան Բումերանգի դերը՝ Ուիլ Սմիթի, Ջարեդ Լետոյի և Մարգո Ռոբիի հետ։ Նկարահանումները սկսվել են 2015 թվականի մարտին, իսկ թողարկվել՝ 2016 թվականի օգոստոսին[17]։ 2017 թվականին Մելբուրնի թատրոնի Մակբեթ բեմադրության մեջ կատարել է գլխավոր դերը[18][19]։ 2021 թվականին թողարկվելիք Ինքնասապնների ջոկատ 2 ֆիլմում մարմնավորելու է Կապիտան Բումերանգին[20]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դերը Նշումներ
2009 Քարե եղբայրները Stone Bros. Էրիկ
2012 Ջեք Ռիչեր Jack Reacher Չարլի
2013 Լավ է օր է մահանալու համար A Good Day to Die Hard Ջոն «Ջեք ՄաքՔլեյն կրտսեր
2014 Ես, Ֆրանկենշտեյնը I, Frankenstein Գիդեոն
Դիվերգենտ Divergent Էրիկ Քուլթեր
Անգութը Felony Ջիմ Մելիք Առաջադրվել է ՝ Ավստրալիայի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակին՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում

Առաջադրվել է Ավստրալիայի կինոքննադատների «Լավագույն դերասան» «Երկրորդ պլանի դեր» անվանակարգում

Անկոտրումը Unbroken Hugh "Cup" Cuppernell
The Water Diviner Lt. Col. Cyril Hughes
2015 Դիվերգենտ 2 Divergent Series: Insurgent Էրիկ Քուլթեր
Տերմինատոր։ Ջենեսիս Terminator Genisys Քայլ Ռիզ
Պատերազմ Man Down Դևին Ռոբերտս
2016 Ինքնասպանների ջոկատ Suicide Squad Կապիտան Բումերանգ
Խուսափում The Exception Կապիտան Ստեֆան Բրանդտ
2019 Փոթորիկի տղան Storm Boy Թաքրված Թոմ
Ալիտա։ Մարտական հրեշտակ Alita: Battle Angel Ջաշուգան Անհայտ
Սեմպեր Ֆի Semper Fi Քրիս Քալահան
2020 Գիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասին Birds of Prey Կապիտան Բումերանգ Կամեո․ ոստիկանության կենտրոնում պաստառ էր խնդրում
Buffaloed Ուիզ
100% գայլ 100% Wolf Ֆլեշհարթ Ձայն
Ազնիվ գող Honest Thief Գործակալ Ջոն Նայվենս
Jolt Ջասթին Post-production
2021 Ինքնասպանների ջոկատ The Suicide Squad Կապիտան Բումերանգ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դերը Նշումներ
2008 Բոլոր սուրբերը All Saints Հերի Ավենթ 2 էպիզոդ
2008-2009 Փաթեթավորված է ռաֆտերների համար Packed to the Rafters Դեմիեն
2010 Սպարտակ։ Արյուն և ավազ Spartacus: Blood and Sand Վարո 8 էպիզոդ
2017 Թաց, շոգ ամերիկյան ամառ։ Տասը տարի անց Wet Hot American Summer: Ten Years Later Գարթ ՄաքԱրթուր
2020 Անհայրենիք Stateless Քեմ Սենդֆորդ 6 էպիզոդ

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դերը Նշումներ
2017 Մակբեթ Macbeth Մակբեթ Մելբուրնի թատրոնի ընկերություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. Roach Vicky (3 December 2012)։ «Jai Courtney's not just a face in the crowd»։ News.com.au։ Արխիվացված է օրիգինալից 3 October 2015-ին։ Վերցված է 26 September 2015 
  3. Blumer Clare (23 April 2012)։ «Die Hard Jai»։ The Global Mail։ Արխիվացված է օրիգինալից 5 November 2015-ին։ Վերցված է 26 September 2015 
  4. Edwards Matt (24 February 2012)։ «WAAPA graduate Jai Courtney cast opposite Bruce Willis»։ Aussie Theatre։ Վերցված է 13 June 2017 
  5. Naglazas Mark (21 March 2013)։ «WAAPA graduate has roles to die for»։ The West Australian։ Վերցված է 29 March 2013 
  6. Eisenberg, Eric (29 September 2011)։ «Spartacus Star Jai Courtney Joins Tom Cruise in One Shot»։ CinemaBlend.com 
  7. Gilchrist, Todd, McClintock, Pamela (22 February 2012)։ «'A Good Day to Die Hard:' Jai Courtney Cast as Bruce Willis' Son»։ The Hollywood Reporter 
  8. White, James (22 February 2012)։ «Jai Courtney Will Die Hard»։ Empire 
  9. «Jai Courtney Joins Joel Edgerton in Aussie Thriller 'Felony'»։ Deadline Hollywood։ 15 October 2012 
  10. Fleming Mike (24 October 2013)։ «Jai Courtney Tapped For Angelina Jolie's 'Unbroken', Russell Crowe's 'Water Diviner'»։ Deadline Hollywood։ Վերցված է 19 January 2014 
  11. Tracy Brown (19 March 2015)։ «'Insurgent': Jai Courtney talks Eric's journey, 'Terminator'»։ Los Angeles Times։ Վերցված է 2 April 2015 
  12. Kroll Justin (19 February 2014)։ «Jai Courtney to Play Kyle Reese in 'Terminator' Reboot (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է 19 February 2014 
  13. Rose Tiffany (March 2014)։ «Jai Courtney and Miles Teller Talk 'Divergent', 'Terminator' and 'Fantastic Four'»։ Screen Rant 
  14. Sacks Ethan (19 February 2014)։ «Jai Courtney cast in 'Terminator: Genisys'»։ New York Daily News 
  15. Kroll Justin (27 March 2014)։ «Jai Courtney Officially Signs on to 'Terminator'»։ Variety 
  16. «Track by Track: Pinch Hitter : Mess+Noise»։ Mess+Noise։ 17 November 2014։ Վերցված է 3 December 2014 
  17. Brent Lang (17 March 2015)։ «Jai Courtney Says 'Suicide Squad' Will Be 'Huge'»։ Variety։ Վերցված է 2 April 2015 
  18. Clune Richard (5 June 2017)։ «Jai Courtney on Recreating Macbeth: "It’s Loud, Brutal And Visually Spectacular"»։ GQ Australia։ Վերցված է 28 February 2020 
  19. Woodhead Cameron (9 June 2017)։ «Macbeth review: More like an action movie with supernatural themes»։ The Sydney Morning Herald։ Վերցված է 28 February 2020 
  20. Wampler Scott (29 March 2019)։ «Jai Courtney Says He's Coming Back For THE SUICIDE SQUAD»։ Birth.Movies.Death.։ Արխիվացված է օրիգինալից 13 April 2019-ին։ Վերցված է 13 September 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]