Ալիտա։ Մարտական հրեշտակ
«Ալիտա։ Մարտական հրեշտակ» (անգլ.՝ Alita: Battle Angel), Յուկիտո Կիսիրոյի GUNNM մանգայի մոտիվներով և կիբերպանկի էլեմենտներով նկարահանված ամերիկյան մարտաֆիլմ, որի ռեժիսորն է Ռոբերտ Ռոդրիգեսը։ Ֆիլմը մեծածավալ վարձույթ դուրս եկավ ԱՄՆ-ում 2019 թվականի փետրվարի 14-ին, իսկ Ռուսաստանում՝ փետրվարի 7-ին։ Որոշ երկրներում ֆիլմը վարձույթով դուրս եկավ փոքր ինչ շուտ՝ փետրվարի 5-ից 13-ն ընկած ժամանակահատվածում (օրիրնակ՝ Մալայզիում փետրվարի 5-ին[6], Ֆիլիպիներում փետրվարի 6-ին[7], Գեմանիայում [8] և Դանիայում փետրվարի 13-ին[9]): Ֆիլմի պրեմիերան կայացավ 2019 թվականի հունվարի 31-ին Լոնդոնի Լեսթեր-Սքվեր թատրոնում (Leister Square Theatre)[10]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
2563 թվական, «Դատարկություն» կռվից մոտ երեք հարյուր տարի անց։ Երկիրը ավերված է, բացառությամբ հսկայական թռչող Զելեմ քաղաքի և նրա տակ գտվող անպետք բնակավայրի՝ Այրոն սիթիի, որին անվանում էին նաև «Ներքին աշխարհ»։
Բժիշկ Ինդոն ներքին աշխարհի աղբանոցում գտնում է Զալեմից աղջիկ-կիբօրգի մնացորդները։ Բժիշկ Իդոն նրան տալիս է իր մահացած աղջկա անունը՝ Ալիտա և մարմինը։ Ուշքի գալով՝ Ալիտան ոչինչ չէր կարողանում հիշել, բայց պարզում է, որ օժտված է կիբօրգների մարտական հմտություններով, ինչից հետո սկսում է կորցրած հիշողությունները հետ բերել։
Ալիտան ծանոթանում է Հյուգո անունով մի երիտասարդի հետ, որը բժիշկ Իդոյին զանազան պահեստամասեր էր մատակարարում։ Քաղաքում մարտական կիբօրգների դեմքով գլուխների որսորդներ կան։ Ներքին քաղաքում արգելված է օգտագործել հրարձակ զենք, որպեսզի Զելեմին սպառնալիք չներկայացվի։ Պատիժը հրարձակ զենք ունենալու դեպքում մահն է։
Ալիտան տեղի ԶԼՄ-ներից իմանում է, որ քաղաքում հայտնվել է մարդասպան, որը սպանել էր մի քանի կնոջ։ Նա սկսում է կասկածել Իդոյին, որը մի անգամ վերադարձել էր արյունոտ ձեռքով, իսկ դրանից հետո նա սկսում է հետևել նրան։ Բայց հաջորդ գիշեր նա իմանում է, որ բժիշկը իրական լիցենզավորված որսորդներից մեկն է։ Իր ստեղծողի և երեք կիբօրգ հանցագործների բախումի հետևանքով նա սպանում է նրանցից երկուսին՝ թույլ տալով թաքնվել երրորդին, որը խոստանում է վրեժխնդիր լինել Գրեվիշից։ Կռվի ժամանակ Ալիտան հիշում է, որ մի ժամանակ նա մարտարվեստին էր սովորել Լուսնի վրա սկաֆանդրով։
Հյուգոն, Ալիտային հանդիպելուց հետո, վերջինիս ցույց է տալիս Ներքին քաղաքի զանազան նշանային վայրերը, ծանոթացնում է նրան շոկոլադի համին, տանում է մոտորբոլի խաղը նայելու, որը Ալիտային խանդավառության մեջ գցեց։ Խաղից հետո պարզվում է, որ Հյուգոյի խումբը տեղի գլադիտորների ռոբոմրցավազքի կազմակերպչին՝ Վեկտորին այլ կիբօրգներից առաքում է բոլոր անհրաժեշտ պահեստամասերը։ Հյուգոն Ալիտայի հետ քաղաքից դուրս է գանում և ցույց է տալիս ժամանակին Զելեմի և Երկրի հետ պայքարի մեջ մտած ՄՄՆ-ի (Մարսի Միացյալ Նահանգները) ուժերի խոցված տիեզերանավը։ Տիեզերանավում Ալիտան գտնում է այն նույն մոդելի ավելի կատարելագործված կիբեռմարմինը, որի տեսով ժամանակին այդիպիսն էր։
Ալիտան խնդրում է բժիշկ Իդոյին միացնել իրեն այդ մարմնին, բայց բժիշկը չի ուզում, որ նա զարգանա որպես մարտիկ, չնայած որ նա ստեղծված էր այդ նպատակով։ Ալիտան վիճում է նրա հետ և իմանում, որ նա ամենաքիչը 300 տարեկան է, իսկ նրա սիրտը դեռ զարկում է կորած տեխնոլոգիաների հիման վրա։ Այդ ժամանակ Գրեվիշը բժիշկ Կիրենի օգնությամբ անցնում է Վեկտորի արհեստանոցում թարմացումը և ստանում է թռչող շղթա-կտիչներ։ Զուգահեռաբար պարզվում է՝ գոյություն ունի Զալեմի ոմն կառավարիչ՝ Նովան, որը նեյրոիմպլանտի շնորհիվ կարող է տրիրանալ մարդու կամ կիբօրգի մարմինը։ Այդ պահին ենթակա «ստրուկի» աչքերը դառնում են երկնագույն, իսկ Նովան նրա միջով կարող է անմիջական խոսել քաղաքացիների հետ։
Բժիշկ Իդոյի հետ կռվելուց հետո Ալիտան գնում է Ներքին աշխարհի Զելեմայի ոստիկանության բաժանմունք և ստանում է որսորդության լիցենզյա։ Հյուգոյի հետ նա գնում են կիբօրգ-որսորդների սրճարան և բուռն ճառ ասում, որն ուղղված էր Գրեվիշի դեմ պայքարին, վերևների հովանավորության շնորհիվ, նրա համար մրցանակ չի սահմանվում, ինչի պատճառով էլ որսորդները նրան ձեռք տալ չեն կարողանում։ Ալիտան զարյացնում է որսորդներին, ծիծաղում է Զապանի որսորդների նարցիսիզմի վրա, որը ունի տեխնոլոգիաները սպառած սուր։ Զապանը փրձում է ծեծել Ալիտային, բայց կրում է ամոթալի պարտություն։ Սկսում է մեծածավալ կռիվ։
Հյուգոյի հետ սրճարան է գալիս բժիշկ Իդոն, որը կանգնեցնում է կռիվը՝ սպառնալով նրանց էլ անվճար չնորոգել։ Քիչ հետո հայտնվում է Գրեվիշը, որի նպատակն էր Վեկտորի հրամանը կատարել՝ բերել Ալիտային կամ ողջ կամ մեռած։ Որսորդներից որ մեկ չի ցանականում կռվի բռնվել կիբօրգի հետ, որը իր թարմեցումը ցուցադրելու համար առանց ժամանակ կոցնելու սպանում է զինակիցներից մեկին, իսկ դրանից հետո՝ իր վրա հաչացող շնիկին, որին ֆիլմի սկզբում քայլող ռոբտ-ցենտուրիոնից փրկել էր Ալիտան։ Ալիտան սպանված շան արյունը քսում է իր աչքերի տակ երկու գծով և «ես անգործ չեմ մնում չարիքի դեմ» խոսքերով կռվի է բռնվում Գրեվիշի հետ։
Դրանից հետո կռիվը տեղափոխվում է Գրեվիշի ստորգետնյա «աշխարհ», որի ժամանակ նա հասցնում է Ալիտայի մարմինը բաժանել մասերի՝ թողնելով նրա մեկ ձեռքը։ Ալիտային անցյալից տեսիլքներ է ունենում, որում իր կոլեգա-ուսուցչուհին նրան սովորեցնում է կվռել մինչև վերջ։ Ալիտան դուրս է գալիս և մնացած ձեռքով հանում է Գրեվիշի աջ աչքը։ Այդ ժամանակ Ալիտային օգնելու են գալիս կիբօրգ-որսորդները կիբեռնետիկ շների հետ, Հյուգոն և Իդոն։ Գրեվիշը փրկվում է փախուստով։
Դոկտոր Իդոն Ալիտային տանում է իր լաբորոտորյան և միացնում է նրան մարտական կիբերմարմնին։ Անգիտակից վիճակում Ալիտան ընդունում է հազարավոր կարգավորումներ նոր մարմնի վրա։ Ուշքի գալով, նա հայտնաբերում է, որ այդ մարմինը ավելի իդեալական է քան նախորդը։ Ալիտան նոր մարմնում ռոմանտիկ հարաբերություններ է ստեղծում Հյուգոյի հետ։ Նա, Վեկտորի խնդրանքով, համոզում է նրան, որպեսզի իր ուժերը փորձի մոտորբոլում, որտեղ Ալիտայի դեմ խաղում են մի թիմ վարձկան զինվորներ և մարդասպաններ, որոնց նպատակն էր ոչ թե խաղը, այլ Ալիտայի սպանությունը։
Այդ ժամանակ Հյուգոն գնում է հանդիպելու իր ընկերներին, որոնց հայտնում է, որ ինքը համատեղ աշխատանքից դուրս է գալիս։ Հանկարծ հայտնվում է Զապանը և սպանում է Հյուգոյի ընկերոջը՝ վիրավորելով Հյոգոյին, որը փախչում է։ Թաքնվելով Զապանից՝ նա կապվում է Ալիտայի հետ և խնդրում է օգնել իրեն։ Այդ ժամանակ Ալիտան արդեն հաղթել էր բոլոր հակառակորդներին։ Հետո նա ջարդում է մեծ հառուստատեսային էկրանը և շտապում է օգնել Հյուգոյին։ Հասնելով Հյուգոյի հոտ հանդիպման վայրը՝ նա խլում է վերջինիս Զապանից։ Որսորդը Հյուգոյին հետախուզման մեջ է հայտարարում՝ մեղադրելով գողության ու կիբօրգների վերջույթների անօրինական վաճառքի, ինչպես նաև սպանության մեջ։ Հյուգոն խոստովանում է բոլոր մեղքերը, բացի սպանությունից, և մինչ Ալիտան որոշում է ինչ անել, Զապանը, Ալիտայի անվճռականությունից, Հյուգոյին հարվածում է սրով։ Ալիտան Հյուգոյին տեղափոխում է տաճար, որտեղ խոսում են զգացմունքների մասին։ Կիրենը լսում է նրանց և, խղճահարությունից ելնելով, որոշում է օգնել նրանց։
Ալիտան դուրս է գալիս տաճարից՝ տանելով իր հետ Հյուգոյի կտրած գլուխը։ Ցենտուրիոնները նրան տալիս են մրցանակ հանցագործին բռնելու համար։ Սակայն Զապանը հասցնում է նկատել, որ Հյուգոյի գլուխը միացված է Ալիտայի սրտին, որը պահպանում էր նրա մեջ կյանքը։ Որսորդը բռնում է Ալիտայի ձեռքը, որ ցենտուրիոնները բացատրում են նրանով, որ Զապանը ցանկանում է վերցնել մրցանակը։ Ալիտան խլում է Զապանի թուրը և կտրում է նրա դեմքը։ Կիրենը վերադառնում է Վեկտորի մոտ, որն արդեն գիտեր, որ նա օգնել է Ալիտային։ Հետագայում բժիշկ Իդոն միացնում է Հյուգոյի գլուխը կիբերմարմնին և պատմում է, որ նա ժամանակին ապրել էր Զալեմում, բայց պարտավոր էր իջնել ներքև, որովհետև վերևում չէին կարող օգնություն ցուցաբերել իր հիվանդ աղջկան։ Նա ասաց, որ Վեկտորը խաբել է Հյուգոյին, երբ խոստացել էր, որ կուղարկի Զալեմ, Ներքին աշխարհի մարդը երբեք չի կարող հայտնվել վերին աշխարհում, եթե չդառնա մոտոբոլի չեմպիոն։ Այն եղանակ չկա։ Ինչպես նաև նա հիշատակում է Նովային, և Ալիտան հիշում է իր՝ Նովային սպանելու առաքելությունը։
Ալիտան ուղևորվում է Վեկտորի մոտ։ Նոր հագուստով և Զապանի թրով նա հեշտությամբ հաղթում է նրա բոլոր ցենտուրիոններին։ Վեկտորը նրան ասում է, որ Զալեմում հայտնվելը աեմն դեպքում հնարավոր է, ցույց է տալից Կիրենի օրգանները, որոնք պատրաստեին տեղափոխվել վերև։ Այդ ժամանակ Ալիտայի վրա հարձակվում է Գրեվիշը, բայց, իր պլազմայով ավելացվելով Զապանի թրի ուժը, նա հեշտությամբ հաղթում է Գրեվիշին։ Վեկտորի մարմում հայտվում է Նովան։ Ալիտան սպանում է Վեկտորին այն խոսքերով, որ նա սխալ է թույլ տվել՝ թերագնահատելով իրեն։ Վերադառնալով բժիշկ Իդոյի մոտ՝ Ալիտան իմանում է, որ Հյուգոն որոշել է բարձրանալ Զալեմ մի խողովակով։ Հասնելով Հյուգոյին՝ նա խնդրում է, որպեսզի մնա իր հետ Ներքին աշխարհում։ Նովան միացնում է խողովակի պաշտպանությունը, որի արդյունքում Հյուգոն վիրավորվում է։ Ալիտան փորձում է փրկել նրան, բայց նա ընկնում է մեծ բարձրությունից։
Անցնում են երկու ամիս։ Ալիտան դառնում է մոտորբոլի աստղը և անցնում մեծ լիգա, որում հաղթանակը նրան հնարավորություն կտար ընկնել Զալեմ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոզա Սալազար — Ալիտա
- Քրիստոֆ Վալց — բժիշկ Դայսոն Իդո
- Ջենիֆեր Քոնելի — Դոկտոր Կիրեն
- Մահերշալա Ալի — Վեկտոր
- Էդվարդ Նորթոն - Նովա
- Էդ Սքրեյն - Զապան
- Ջեկի Էրլ Հեյլի - Գրեվիշ
- Քայան Ջոնսոն - Հյուգո
- Միշել Ռոդրիգես - Հելդա
- Էյսա Գոնսալես - Նիսիանա
- Լանա Կոնդոր - Կոյոմի
- Խորխե Լոնդբորգ - Թանջի
- Իդարա Վիկտոր - քույր Գերհարդ
- Մաչկո Սարոր - Աջակութի
- Էլլ Լամոնթ
- Լեոնարդ Վու -Կինուբա
- Ջեֆ Ֆեյի - Մակտիգ
- Ռիք Յուն - Քլայվ Լի վարպետ
- Կասպեր Վան Դին - Ամոկ
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գլխավոր հերոսուհին վերաստեղծված է շարժման գրավումի տեխնոլոգիայի օգնությամբ։ Գլխավոր հերոսուհու դերում քննարկվում էր Զենդեյա Քոուլմանի, Մայկա Մոնրոյի և Բելա Թորնի թեկնածությունը[11]։ Ջեյմս Քեմերոնի խոսքերով, վարկանիշին համապատասխան R արյունը էկրանին լինելու է երկնագույն[12]։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 17-ին ազդարարվեց, որ Դուա Լիպան կատարելու է «Swan Song» երգը, որը հնչելու էր տիտրերի ժամանակ[13]։ Երգը և երաժշտական տեսահոլովակը թողարկվեցին 2019 թվականի հունվարի 24-ին[14]։ Հոլովակի ռեժիսորը Ֆլորիա Սիգիզմոնդն է։ Թոմ Հոլքենբերգը գրեց պաշտոնական ֆիլմի բոլոր սաունդթրեքները, ինչպես նաև նա է հանդիսանում «Swan Song» երգի համահեղինկաը։ Պաշտոնական սաունդթրեքը դուրս երկավ 2019 թվականի փետրվարի 15-ին Milan Records-ի լեյբլով[15]։
Քննադատություն և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը կինոքննադատների կողմից արժանացավ տարաբնույն կարծիքներ։ Rotten Tomatoes կայքում 295 կարծիքների հիման վրա ֆիլմն ստացավ 60% դրական գրախոսություն[16]։ Metacritic—ում 48 գրախոսության հիման վրա 100-ից 54 բալ ստացավ[17]։ 2019 թվականի դեկտեմբերին «Մարտական հրեշտակը» եղել է առաջադրվեց «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում[18]։
Ըստ տարվա արդյունքների մի քանի հրատարակչություններ տարվա լավագույն ֆանտաստիկ ֆիլմերի իրենց ցանկերում ընդգրկեցին «Ալիտային», մասնավորապես՝ Ֆորբսը, Collider-ը[19], «Ֆանտաստիկայի աշխարհ»-ը[20]։ «Ֆանտաստիկայի լաբորատորիա» կայքի այցելուները ընտրեցին «Ալիտային» որպես տարվա լավագույն ֆիլմ[21]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.cineplex.de/film/alita-battle-angel/339605/
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Alita: Battle Angel»։ Cinema.com.my։ Վերցված է February 8, 2019
- ↑ Gil Baby A. (January 11, 2019)։ «Dua Lipa gets into the movies with Alita»։ The Philippine Star։ Վերցված է February 8, 2019
- ↑ Haag, Dominik (2016-08-04)։ «"Alita: Battle Angel": Deutscher Kinostart für die Manga-Verfilmung von Robert Rodriguez»։ Filmstarts[de] (գերմաներեն)։ Վերցված է 2017-01-23
- ↑ «Kommende film» (դանիերեն)։ CinemaxX[de]։ Վերցված է 2017-01-23
- ↑ Lewis Knight (January 31, 2019)։ «Alita: Battle Angel world premiere sees Rosa Salazar, Dua Lipa hit red carpet»։ Daily Mirror։ Վերցված է February 1, 2019
- ↑ Kit, Borys. Zendaya Among Finalists for James Cameron's 'Battle Angel' Movie (Exclusive) (англ.). The Hollywood Reporter (26 April 2016). Дата обращения 1 февраля 2017
- ↑ Боевой ангел, 2018 (недоступная ссылка). Дата обращения 14 декабря 2016. Архивировано 20 декабря 2016 года.
- ↑ ‘Alita: Battle Angel’ to Feature New Song by Dua Lipa. Variety (December 18, 2018). Дата обращения 19 декабря 2018.
- ↑ Swan Song (From the Motion Picture "Alita: Battle Angel") - Single by Dua Lipa on iTunes. iTunes (January 24, 2019). Дата обращения 26 января 2019.
- ↑ Alita Battle Angel (Original Motion Picture Soundtrack) - Album by Tom Holkenborg on iTunes. iTunes (February 15, 2019). Дата обращения 2 февраля 2019.
- ↑ Alita: Battle Angel (англ.). Rotten Tomatoes. Дата обращения 27 февраля 2018.
- ↑ Alita: Battle Angel (англ.). Metacritic. Дата обращения 27 февраля 2019.
- ↑ lex Mateo. Alita: Battle Angel Film Submitted for Visual Effects Oscar. ANN (4 декабря 2019). Дата обращения 10 декабря 2019.
- ↑ The Best Sci-Fi Movies of 2019 | Collider
- ↑ Главные фильмы 2019: фантастика, фэнтези, ужасы и экранизации комиксов | Мир фантастики и фэнтези
- ↑ Подводим итоги: Лучший фильм года по версии Фантлаба
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Անգլերեն ֆիլմեր
- Իսպաներեն ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- Ռոբերտ Ռոդրիգեսի ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- 2010-ականների գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Հետապոկալիպտիկ ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ֆիլմ-հակաուտոպիա
- IMAX ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ապագայում
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Կոմիքսների էկրանավորումներ
- Ջեյմս Քեմերոնի ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր