Պրոկլետիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պրոկլետիե
Jezerski Vrh (2694) sa Karanfila (2480).jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Serbia.svg Սերբիա, Flag of Montenegro.svg Չեռնոգորիա, Flag of Albania.svg Ալբանիա և Flag of Kosovo.svg Կոսովո
ԼեռնաշղթաԴինարյան բարձրավանդակ
Բարձրությունը ծովի մակարդակից2694 մետր[1], 2692,2 մետր[2] և 2398 մետր[3]
Երկարություն100 կիլոմետր
Բարձրագույն գագաթՄաժա Եզերցա
Նյութնստվածքային ապար

Պրոկլետիե (սերբ.՝ Bjeshkët e Nemuna, սերբ.՝ Проклетије, բառացի՝ անեծք), լեռնազանգված Բալկաններում՝ Ալբանիայի, Չեռնոգորիայի ու Սերբիայի (Կոսովո) սահմանին։ Գտնվում է Դինարյան բարձրավանդակի հարավային մասում, արևելքից արևմուտք ջգվում է 100 կմ։

Ամենաբարձր գագաթը Մաժա Եզերցա լեռն է (2692 մ)[4]։ Մյուս գագաթներից են Ռադոխինան (2750 մ), Ջյարավիցան()(2656 մ, Կոսովոյի ամենաբարձր գագաթն է[4]), Շկելնեզին (2366 մ)։ Լեռնազանգվածը գտնվում է երեք երկրների՝ Ալբանիայի, Չեռնոգորիայի և Սերբիայի (Կոսովո) սահմանին։ Լեռնազանգվածի մոտ տեղակայված են Պեչ, Ջյակովիցա (Կոսովո), Բայրամ Ցուրին (Ալբանիա), Պոդգորիցա և Գուսինե (Չեռնոգորիա) քաղաքները։

Լեռնազանգվածը սկսվում է Շկոդեր լճի հյուսիսարևմտյան վերջավորությունից։ Հարավային լանջերը ողողվում են Դրին գետի, հյուսիսային լանջերը՝ Լիմ գետի, իսկ հյուսիսարևմտյան լանջերը՝ Մորաչա գետի ջրերով։

Լեռնազանգվածը բազկացած է կրաքարի, թերթաքարերի, դոլոմիտի շերտերից, տարածված է կարստը։ Լանջերը կտրատված են. ծովի մակարդակից մինչև 1700-1800 մ բարձրության վրա կան անտառներ, որտեղ աճում են կաղնի, հաճարենի, թխկի, շագանակենի, եղևնի։ Ավելի բարձր ալպյան մարգագետիններն են՝ տեղ-տեղ ձյան ծածկույթով[5][6]։

2009 թվականին այստեղ 1980-2440 մ բարձրության վրա հայտնաբերվել են չորս սառցադաշտեր։ Դրանք գտնվում են հյուսիսարևելյան հատվածի խոր հատվածներում՝ ձյան սահմանից զգալիորեն ցածր՝ շնորհիվ բքի ու ձնահյուսի, որն այստեղ կուտակվում է 4-5.5 մ ջրին համարժեք[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gjeografia fizike e Shqipërisë (ալբ.) / Akademia e Shkencave e ShqipërisëAkademia e Shkencave e Shqipërisë, 1990. — Vol. Vëprimi 1, Vëprimi 2.
  2. [Republika Popullore Socialiste e Shqipërisë] 1:50 000 — 2 — 1988. — Vol. K-34-52-D.
  3. GeoNames — 2005.
  4. 4,0 4,1 Карта Албании, масштаб 1:600 000, ГУГК, 1978 год, 1982 год.
  5. Պրոկլետիե հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  6. Prokletije — BirdLife
  7. «Twenty-first Century Glaciers and Climate in the Prokletije Mountains, Albania»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-07-ին 
  8. «Little Ice Age glaciers in the Balkans: low altitude glaciation enabled by cooler temperatures and local topoclimatic controls»  (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]