Ձյան սահման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձյան սահման, երկրի մակերևույթի պայմանական սահման, որից բարձր մթնոլորտային պինդ տեղումների կուտակումը գերազանցում է դրանց հալվելուն ու գոլորշիանալուն։ Տարբերում են իրական (ձյան սահմանի ամենաբարձր դիրքն ամառվա վերջին) և սեզոնային (կամ ժամանակավոր) ձյան սահման։ Ձյան սահմանի բարձրությունը պայմանավորված է վայրի աշխարհագրական լայնությամբ, կլիմայով, լեռնագրությամբ և այլն։ Ձյան սահմանն Անտարկտիկայում գտնվում է ծովի մակարդակին մոտ, Տիբեթում՝ 7 կմ բարձրության վրա։

Ձյան սայմանի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլիմայական ձյան սահման (տեսական) —

հորիզոնական անստվեր մակերևույթի վրա ընկնող պինդ տեղումների մի մասի պահպանման ստորին սահմանը։

  • Մակարդակ 365 —

ամենացածր բարձրությունը, որտեղ ձյունը ծածկված է ամբողջ տարին։ Հաշվարկվում է ձյան տևողության տվյալների վերընթաց ինտերպոլացիայի միջոցով։

  • Բուն ձյան սահման (տեղային) — ձյան սահմանի ամենաբարձր դիրքը ամռան վերջին իրական մակերևույթի վրա։
  • Սեզոնային ձյան սահման — այդ պահին ձյան ծածկույթի տարածման ստորին սահմանը։
  • Լեռնագրական (օրոգրաֆիկ) ձյան սահման — մշտական ձնադաշտերի ստորին սահմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 710