Պոհանգ
Բնակավայր | ||
---|---|---|
Պոհանգ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 1 127 240 000 քառակուսի մետր | |
Բնակչություն | 520 305 մարդ (2011) | |
Պաշտոնական կայք | eng.ipohang.org | |
| ||
Պոհանգ, (կոր.՝ 포항시, 浦項市, Pohang-si), քաղաք Հյուսիսային Գյոնգսանգում, Հարավային Կորեա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունեն ապացույցներ այն մասին, որ Մումունի խեցեգործության ժամանակահատվածից այստեղ մարդը բնակվելիս է եղել (. թ. ա. 1500-300 մ)։ Այստեղ գտնվում են դոլմեններ և ոչ այնքան մեծ տներ, որոնք ուսումնասիրվել են հնագետների կողմից։ Միջնադարում քաղաքում կային մի շարք բնակավայրեր, որոնցից են Տեխվախյոնը, Չանգիխյոնը և Յոնիլը։ 1931 թվականին Յոնիլ գավառում ձևավորվեց Պոհանգ գավառը, որը 1949 թվականին ստացավ առանձին քաղաքի կարգավիճակ։ 20-րդ դարում Պոհանգը զարգացավ և այսօր համարվում է երկրի արդյունաբերական կենտրոններից մեկը[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոհանգը գտնվում է Կյոնսան-Պուկտո նահանգի արևելյան հատվածում, Ճապոնական ծովի ափին։ Հյուսիսում սահմանակցում է Յոնդոկի հետ, հյուսիս-արևմուտքում և արևմուտքում Չխոնսոնոմի հետ, հարավ-արևմուտքում և հարավում սահմանակցում է Կյոնջուի հետ։ Ամենացուրտ ամսին՝ հունվարին քաղաքի միջին ջերմաստիճանը կազմում է 0,7 °C։ Ամենատաք ամսին, օգոստոսին միջին ջերմաստիճանը կազմում է 25,6 °C[2]։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 1091 մմ։ Ամենաչոր ամիսը դեկտեմբերն է, ամենախոնավ ամիսը՝ օգոստոսը[2]։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գտնվում է երկաթուղային կայարան, երկաթուղային կապ է ապահովում Հարավային Կորեայի խոշոր քաղաքներ Դեգուի և Սեուլի հետ։ Ունի լաստանավային ծառայություն, որը միացնում է Ուլլնդոն Պոհանգի հետ։ Բացի այդ Պոհանգը համարվում է Տոնխե Նամբու մայրուղու հյուսիսային մասնաճյուղի ավարտը դեպի Բուսան։ Գործում է Պոհանգի օդանավակայանը, որն իրականցնում է թռիչքներ դեպի Կիմպո օդանվակայան։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկա պահին քաղաքը համարվում է երկրի արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը։ Այստեղ տեղակայված է POSCO (Pohang Steel Company) ընկերությունը՝ աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը։ Պոհանգի այս խոշոր կենտրոնն ապահովում է մյուս քաղաքաների հետ սերտ շփումը։ Նավահանգստի բեռների քաշը՝ 50 մլն տոննա է։[3]
Արդյունաբերական արտադրության ծավալը 2006 թվականի հաշվով կազմում է 32 տրիլիոն վոն (30 մլրդ ԱՄՆ դոլար), արտահանման ծավալը՝ 5,6 մլրդ դոլար, ներմուծման ծավալը՝ 7,8 մլրդ դոլար[3]։
Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գտնվում են հուշարձանների շարքեր, որոնցից են.[4]
- Պոգյենսանի և Պոպկվանսայի բուդդայականության տաճարը (VIII դար)։
- Չանգիպ ամրոց, ավերվել է երբ Ճապոնիայի գաղութ էր, այսօր պահպանվում են միայն ամրոցի պատերը։
Բացի այդ քաղաքում տեղի են ունենում փառատոններ, որոնց շարքին են պատկանում.[5]
- Հրավառությունների փառատոն (ամեն տարի հուլիսի վերջին)
- Իրվոլի մշակությաին փառատոն (ամեն տարի հոկտեմբերի սկզբին)
- Փառատոն Կուրյոնփո ծովափում (ամեն տարի հուլիսի վերջում)։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոհանգն ունի մի քանի քույր քաղաքներ, որոնցից շատերը նավահանգիստներ են[6].
- Երկրի ներսում
Նովոնգու շրջան, Սեուլ, Հարավային Կորեա
Սուսոնգու շրջան, Տեգու, Հարավային Կորեա
Սուվոն, Գյոնգի նահանգ, Հարավային Կորեա
Կվանյան, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա
Պուան, Հյուսիսային Ջոլա, Հարավային Կորեա
- Արտասահմանում
Չժանցզյագան, Ցզյանսու նահանգ, Չինաստան
Ֆուկույամա, Հիրոսիմա, Ճապոնիա (1979)
Փիթսբուրգ, Փենսիլվանիա նահանգ, ԱՄՆ (1979)
Լոնգ Բիչ, Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ (1979)
Խունչուն, Գիրին նահանգ, Չինաստան (1995)
Ձյոեցու, Նիիգաթա (պրեֆեկտուրա), Ճապոնիա (1996)
Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չոն Այուլ (1987—2012), հարավկորեացի դերասանուհի
- Սոն Ջիխյո (իրական անունը Չոն Սոնիմ, ծնվել է 1981 թվականին), հարավկորեացի դերասանուհի, "Бегущий человек" հաղորդման մասնակից։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «История Пхохана» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-01-ին
- ↑ 2,0 2,1 «Информация о климате»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-30-ին։ Վերցված է 2008-10-16
- ↑ 3,0 3,1 «Экономика Пхохана» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-01-ին
- ↑ «Достопримечательности Пхохана» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-29-ին
- ↑ «Фестивали Пхохана» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-29-ին
- ↑ «Города-побратимы Пхохана» (անգլերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Официальный сайт города» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2005-01-23-ին
- Страница города в вики-энциклопедии Galbijim(անգլ.)
|