Ուլլնդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ուլլնդո
Isola del Tino

Երկիր Հարավային Կորեա
Վարչատարածքային բաժանում Քյոնսան-Պունկտո
Ջրատարածություն Ճապոնական ծով
Մակերես 73,15 կմ2
Ամենաբարձր կետը 984 մ
Բնակչություն 10000 մարդ

Ուլլնդո (կոր.՝ 울릉도, 鬱陵島),  Ճապոնական ծովի կղզի, Կորեական թերակղզուց 120 կմ հեռավորության վրա, պատկանում է Հարավային Կորեային։ Եվրոպացիներին հայտնի էր Դաժելետ անունով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլլնդո կղզի

Ունի հրաբխային ծագում։ Մակերեսը 73.15 կմ քառակուսի է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական հետազոտությունների համաձայն կղզին բնակեցված է եղել դեռևս մ. թ. ա. առաջին հազարամյակում։ Առաջին գրավոր հիշատակումը պարունակում է Սամգուկ Սագիի տարեգրության մեջ, որը վերաբերվում է 512 թվականին, երբ գեներալ Լի Սա Բուն Սիլլա թագավորությունից նվաճեց կղզին, նախկինում Ուսանգուկ ինքնավար նահանգը։

Ուսանգուկը դարձավ Սիլլայի մի մասը։ Կորեայի մշտական քաղաքական մաս դարձավ միայն 930 թվականին, երբ Ուլլնդոն մտնում էր Կորյո նահանգի մեջ։ Կղզու հիմնական մասի հեռավորությունը դժվարեցրեց կղզու պաշտպանությունը Կորյոյի և Չոսոնի հարձակումների ժամանակ։ Նա տուժեց ճապոնացի և ջուրջեն ծովահենների կողմից։ Ճապոնացիների հետ բազմաթիվ փոխհրաձգություններից հետո Չոսոնի ղեկավարությունը որոշեց կղզին դարձնել անմարդաբնակ։ Այդ քաղաքականությունը ավարտվեց 1881 թվականին, երբ կառավարությունը որոշեց կղզում մարդիկ բնակեցնել։

1787 թվականին Լապերուզի արշավախումբը, ուսումնասիրելով Կորեայի արևելյան ափը, հայտնաբերել է այս կղզին և անվանել Դաժելե(ֆր.՝ Dagelet), արշավախմբի աստղագետ Ժոսեֆ Լեպոտ Դաժելայի պատվին[1]։ Կղզու քարտեզը պատրաստվել է 1887-1888 թվականներին և հրապարակվել 1889 թվականին։

Մինչև 20-րդ դարը Ռուսաստանում և Եվրոպայում կղզին անվանում էին Դաժելե։ Կորեայի կայսր Կոջոն 1900 թվականի հոկտեմբերի 25-ին կղզին անվանափոխեց Ուլլնդոյի։ Սակայն Սան-Ֆրանցիսկոյի 1951 թվականի պայմանագրով կղզին անվանվում էր Դաժելե[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 10 հազար մարդ է։ Հիմնական մարդաբնակ վայրը Ուլլնդոում Տոդոն նավահանգիստն է։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտնում է Ուլլն կոմսության մեջ, համարվելով նրա մի մասը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական եկամտի աղբյուրները զբոսաշրջությունն է և ձկնորսությունը։

Տոդոն նավահանգստում տեղակայված է լաստանավային տերմինալ կղզու և մայրցամաքի միջև։

Զբոսաշրջությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլլնդոյի հիմնական հանգստի տեսակները լեռնային զբոսաշրջությունն է և ձկնորսությունը։ Բացի այդ լաստանավերը զբոսաշրջիկներին տանում են կղզու տեսարժան վայրերը տեսնելու համար։ Կղզու մյուս տեսարժան վայրեր են համարվում կղզու ամենաբարձր կետը (984 մ), Պոննե ջրվեժը, բնության «սառցե տունը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]