Պիզայի մկրտարան
Պիզայի մկրտարան իտալ.՝ Battistero di San Giovanni | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Մկրտարան և կրոնական թանգարան |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Պիզա[1][2][3][…] |
Հասցե | Piazza del Duomo[3] |
Դավանանք | կաթոլիկություն[4] |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Pisa?[4] |
Հիմնական ամսաթվերը | 1152 |
Մասն է | Պիացցա դեյ Միրակոլի |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
Անվանված | Հովհաննես Մկրտիչ |
Ճարտարապետ | Նիկոլա Պիզանո, Diotisalvi?, Ջիովանի Պիզանո և Cellino di Nese? |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1152 |
Բարձրություն | 54,86 մետր |
Մակերես | 1000 քառակուսի մետր, 1230 քառակուսի մետր |
Baptistry (Pisa) Վիքիպահեստում | |
opapisa.it/visita/battistero/(իտալ.) |
Պիզայի կամ Սան Ջովանիի մկրտարան (իտալ.՝ Battistero di San Giovanni) հռոմեական կաթոլիկ եկեղեցական շենք Պիզայում, Իտալիա։ Շինարարությունը սկսվել է 1152 թվականին՝ հին մկրտարանը փոխարինելու նպատակով, ավարտվել է 1363 թվականին, գտնվում է Piazza dei Miracoli-ում՝ Duomo di Pisa-ի և հայտնի թեք Պիզայի աշտարակի կողքին։ Մկրտարանը նախագծել է Դիոտիսալվին, որի ստորագրությունը՝ 1153 թվագրով, կարելի է կարդալ կառույցի ներսում գտնվող երկու սյուների վրա[5]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի ամենամեծ մկրտարանն է՝ 54,86 մ բարձրությամբ, 34,13 մ տրամագծով։ Պիզայի մկրտարանը ռոմանական ոճից գոթական ոճի անցման օրինակ է. ստորին հատվածը ռոմանական ոճով է՝ կլորացված կամարներով, իսկ վերին հատվածները՝ սրածայր, գոթական ոճով։ Մայր տաճարի և աշտարակի պես, մկրտարանը կառուցված է երկգույն Կարարայի մարմարից, սպիտակ, կապտա-մոխրագույն քարերից կրկնվող հորիզոնական գծերով, որը Տոսկանայի կրոնական տաճարների եզակի հատկանիշն է (հարևան Ֆլորենցիայում և Պիստոյայում օգտագործվել է Պրատոյի մուգ սերպենտին)։
Տաճարի ճակատային պորտալը կանգնեցված է մոտ 1200 թվականից։ Դուռը շրջապատված է սաղարթներով զարդաքանդակված երկու սյուներով, որոնք ուղղակիորեն կրկնօրինակում են դասական մոդելը։ Պորտալի շրջանակին միացված են երկու ավելի փոքր սյուներ՝ ավելի պարզ, ավելի ոչ խորը զարդաքանդակներով։ Յուրաքանչյուր զույգ սյուների միջև ընկած ներքին պատերը զարդարված են բյուզանդական ոճով կատարված տասնմեկ պատկերավոր ռելիեֆներով։ Ձախ կողմում պատկերված են ամիսները հունվարից դեկտեմբեր (ներքևից վերև հաջորդականությամբ, սեպտեմբերն ու հոկտեմբերը միավորված են մեկ վահանակում)։ Աջ կողմի վերևում պատկերված է Քրիստոսի Համբարձումը, այնուհետև հրեշտակները, Մարիամ Աստվածածինը՝ բարձրացրած ձեռքերով, այնուհետև Առաքյալները՝ պատկերված զույգերով, որոնց հայացքները ուղղված են վերև, իսկ երկրորդից մինչև ներքև՝ Դժոխքի սարսափի դրվագն է պատկերված։ Ամենացածր ռելիեֆում պատկերված է Դավիթ թագավորը[6]։
Արխիտրավը բաժանված է երկու մասի. Վերևը մի փոքր թեքված է և ցույց է տալիս Քրիստոսին՝ Մարիամ Աստվածածնի և Սուրբ Հովհաննես Մկրտչի միջև՝ հրեշտակների և ավետարանիչների կողմից շրջապատված։ Ներքևի մասում պատկերված են Սուրբ Հովհաննես Մկրտչի կյանքի մի քանի դրվագներ. նրա քարոզը, Քրիստոսի մկրտությունը, բանտարկությունը Հերովդեսի անունից, Սալոմեն պարում է Հերովդեսի առջև, նրա գլխատումը և թաղումը[6]։
Միայն հյուսիսային պորտալն ունի նաև պատկերավոր ձևավորում իր արխիտրի վրա, որտեղ պատկերված է Սուրբ Հովհաննեսի ծնողների՝ Զաքարիայի և Սուրբ Եղիսաբեթի Ավետումը, որոնց կողքին երկու մարգարեներ և երկու հրեշտակներ են՝ սրերով ու թեթև զրահով[6]։
Ինտերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտերիերը ճնշող է և զուրկ է հարդարանքից։ Կենտրոնի ութանկյուն պատվանդանը տեղադրել է Գվիդո Բիգարելի դա Կոմոնը 1246 թվականին, որի կենտրոնում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտչի բրոնզե քանդակը Իտալո Գրիսելիի աշխատանքն է։
Հանրահայտ ավազանը Նիկոլա Պիզանոն՝ նկարիչ Ջովաննիի հայրը, քանդակել է 1255-1260 թվականներին։ Այն շատ կարևոր է եվրոպական արվեստի պատմության համար, քանի որ այն համարվում է իտալական պրոտո-վերածննդի առաջին խոշոր գործը։ Ավազանի վրա փորագրած տեսարաններով և հատկապես մերկ Հերկուլեսի դասական պատկերով՝ Նիկոլո Պիզանոն ճանաչվեց որպես իտալական վերածննդի քանդակագործության իսկական վարպետ։
Կառուցված լինելով նույն անկայուն ավազի վրա, ինչ աշտարակը՝ Մկրտարանը 0,6 աստիճանով թեքված է դեպի տաճարը։ Ի սկզբանե, Մկրտարանի ձևը՝ ըստ Դիոտիսալվիի նախագծի, տարբեր էր։ Այն, հավանաբար, նման էր Պիզայի Սուրբ գերեզմանի եկեղեցուն՝ իր բրգաձև տանիքով։ Ճարտարապետի մահից հետո Նիկոլա Պիզանոն շարունակեց աշխատանքը՝ փոխելով ոճը ավելի ժամանակակից գոթական ոճով։ Ավելացվել է նաև արտաքին տանիք՝ տալով գմբեթի տեսք։ Շնորհիվ երկու տանիքների՝ բրգաձև ներքինի և գմբեթավոր արտաքինի, ինտերիերը ակուստիկ առումով կատարյալ է[7]։
Գմբեթի արտաքին մասը պատված է արևելյան կողմից (դեպի տաճար) կապարե թիթեղներով, իսկ արևմտյան կողմից (դեպի ծով) կարմիր սալիկներով, որոնք հարավից տալիս են կես մոխրագույն և կես կարմիր տեսք[8]։
Մկրտարանի դռան խցիկի ձախ կողմում առկա է մի արձանագրություն, որը ներկայումս չվերծանված է[9][10]։
-
Պիզայի մկրտարանը
-
Տեսարան հյուսիս-արևելքից, որը ցույց է տալիս գմբեթի երկու գույները
-
Պիզայի մկրտարան
-
Մկրտության ավազան
-
Մկրտարանի ինտերիեր
-
Մկրտության գմբեթ
-
Մկրտարանի սյուներ
-
Ինտերիերի լայնածավալ տեսարան
-
Ակուստիկ ռեզոնանսի և արձագանքման ցուցադրություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ 3,0 3,1 Sistema Cultura
- ↑ 4,0 4,1 GCatholic.org — 1997.
- ↑ «Pisa Baptistery is a Giant Musical Instrument by Rory Carroll and the Guardian for the Nexus Network Journal vol 2 no 2 (April 2000)». www.emis.de. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Joachim Poeschke, Die Skulptur des Mittelalters in Italien, I: Romanik, Hirmer, Munich 1998, S. 149–151.
- ↑ Article about acoustics in the baptistery (in Italian) Արխիվացված 2008-03-31 Wayback Machine
- ↑ Opera della Primaziale Pisana
- ↑ Perono Cacciafoco, Francesco. The Undeciphered Inscription of the Baptistery of Pisa. Academia Letters, 3359: 1-6, DOI: https://doi.org/10.20935/AL3359
- ↑ Pasini, Daria. Ancora sull’epigrafe con triplice invocazione all’arcangelo Michele [Again on the Epigraph with the Triple Invocation to the Archangel Michael]. GRADUS: Rivista di Archeologia e di Restauro, 10, 1: 18-24, URL: Inscription
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rory Carroll, "Pisa Baptistery is giant musical instrument, computers show,"
- Pasini, Daria. Ancora sull’epigrafe con triplice invocazione all’arcangelo Michele [Again on the Epigraph with the Triple Invocation to the Archangel Michael]. GRADUS: Rivista di Archeologia e di Restauro, 10, 1: 18-24, URL: Inscription
- Perono Cacciafoco, Francesco. The Undeciphered Inscription of the Baptistery of Pisa. Academia Letters, 3359: 1-6, DOI: https://doi.org/10.20935/AL3359