Պիետրո Կավալինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիետրո Կավալինի
Vite de più eccellenti pittori scultori ed architetti (1767) (14597651248).jpg
Ծնվել էմոտ. 1240[1]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ
Վախճանվել էմոտ. 1330[1]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ և անհայտ
Մասնագիտություննկարիչ և խճանկարիչ
ՈճQ3578338?
Թեմաներգեղանկարչություն
Pietro Cavallini Վիքիպահեստում

Պիետրո Կավալինի (իտալ.՝ Pietro Cavallini, մոտ. 1240[1], Հռոմ, Պապական մարզ - մոտ. 1330[1], Հռոմ, Պապական մարզ և անհայտ), պրոտոռենեսանսի (նախավերածնունդ) դարաշրջանի իտալացի գեղանկարիչ, խճանկարների և կտավների հեղինակ։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավալինիի խճանկարը Սանտա Մարիա ին Տրաստևերե եկեղեցում
Որմնանկարի դետալ Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե եկեղեցում

Նկարչի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Նրա ծննդյան տարեթիվը ընկած է մոտավորապես 1240-1250 թվականների միջև։ Հավաստի է միայն նրա հռոմեական ծագման մասին տեղեկությունը, քանի որ իր աշխատանքները նա շատ հաճախ ստորագրել է «pictor romanus»։ Կավալինին ապրել և աշխատել է Հռոմում և ենթադրաբար այնտեղ էլ մահացել է։

Կավալինիի առաջին հայտնի աշխատանքն են համարվում Սուրբ Պողոսի բազիլիկ եկեղեցու Հին և Նոր Կտակարանների սյուժեի հիման վրա ստեղծված որմնանկարները։ Որմնանկարները ոչնչացել են 1823 թվականի հրդեհից, պահպանվել են միայն կրկնօրինակները։

Մոտ 1291 թվականին նկարիչը Սանտա Մարիա ին Տրաստևերե եկեղեցում աշխատել է խճանկարների շարքի վրա։ Նրանցում նկատելի են բյուզանդական արվեստին և վաղ քրիստոնեական գեղանկարչությանը բնորոշ գծեր և անտիկ գեղանկարչությանը բնորոշ հեռապատկերների կառուցվածքի որոշ հնարքներ։

Կավալինիի առավել հայտնի աշխատանքներից են համարվում 1293 թվականին Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե եկեղեցու համար ստեղծված որմնանկարները։ Այստեղ նա շատ բաներում հեռանում է բյուզանդական կանոններից․ կտրուկ կոնտրաստային գույների փոխարեն ի հայտ են գալիս նուրբ լուսաստվերային անցումները, որոնք թույլ են տալիս հաղթահարել բյուզանդական գեղանկարչությանը հատուկ մակերեսային, աբստրակտային բնույթը։

Կավալինին մասնակցել է Սուրբ Պետրոսի եկեղեցու նախամուտքում գտնվող այսպես կոչված Նավիչելիի խճանկարի զարդարմանը։ Նրան են վերագրվում նաև Վեստմինստերյան աբբայությունում գտնվող Էդվարդ Խոստովանողի դամբարանի խճանկարներն ու զարդապատկերները։ Կավալինիին բարեպաշտ կյանքի համար համարել են սուրբ։ Ըստ ավանդության՝ նրա խաչելություն աշխատանքը, որը գտնվում է Սուրբ Պողոսի բազիլիկում՝ Հռոմի մոտ, 1370 թվականին ճառով դիմել է մի սրբի։

Կավալինիի ստեղծագործական ժառանգությունը չի կարելի անվանել մեծ, բայց այն կարևոր տեղ է զբաղեցնում իտալական արվեստի պատմության մեջ։ Նկարիչը կրկին դիմել է անտիկ արվեստին, որը մոռացվել էր նրա նախորդների կողմից։ Նրա աշխատանքներին բնորոշ է իրական կյանքի պատկերման ձգտումը, որը որոշիչ է դարձել արվեստի հետագա զարգացման համար[2]։ Նրա հոյակապ ստեղծագործություններում աչքի են ընկնում կերպարների վեհությունը համաչափության բնականության համադրությամբ։ Նկարչի եռաչափ տարածություն կառուցելու փորձը առաջացնում է խորության զգացողություն։

Կավալինիի արվեստը ազդեցություն է ունեցել Ջոտտո դի Բոնդոնեի և իտալական Վերածնունդի այլ նկարիչների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
  2. М. А. Гуковский. Итальянское Возрождение. — Л.: Издательство Ленинградского университета, 1990. — С. 134.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Виппер Б.Р. Итальянский Ренессанс. — Москва: Искусство, 1977. — Т. 1. — С. 43-44.
  • Мосин И.И. Все о живописи. Самые знаменитые художники. — Вильнюс: UAB "Bestiary", 2013. — С. 4. — 112 с. — ISBN 978-609-456-066-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]