Պիեռ Մանյար
Պիեռ Մանյար ֆրանսերեն՝ Pierre Mignard | |
|---|---|
| Կեղծանուն | հռոմեացի |
| Ծնվել է | նոյեմբերի 17, 1612[1][2][3][…] |
| Ծննդավայր | Տրուա, Շամպան — Արդեն[4][5] |
| Վախճանվել է | մայիսի 30, 1695[6][7][8][…] (82 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5] |
| Ազգություն | ֆրանսիացիներ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ, muralist, դիզայներ և վիզուալ արտիստ |
| Ոճ | կլասիցիզմ և բարոկկո նկարչություն[4] |
| Ժանր | դիմապատկեր[9][4], պատմական գեղանկարչություն[9] և հոգևոր արվեստ[9] |
| Ուշագրավ աշխատանքներ | Q17583690? |
| Ուսուցիչ | Ժան Բուշե Սիմոն Վուե |
| Աշակերտներ | Ժակ դ'Ագար և Nicolas Vleughels? |
| Պաշտոն | Թագավորի առաջին նկարիչ |
| Անդամակցություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
| Զավակներ | Catherine Marguerite Mignard? |
Պիեռ Մանյար (ֆրանսերեն՝ Pierre Mignard, նոյեմբերի 17, 1612[1][2][3][…], Տրուա, Շամպան — Արդեն[4][5] - մայիսի 30, 1695[6][7][8][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5]), ֆրանսիացի նկարիչ։
Նիկոլիա Մանյարի եղբայրն է։ Իր եղբորից տարբերվելու համար Պիեռը ընտրել էր «հռոմեացի» մականունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1624 թվականին Պիեռը սովորել է Ժան Բուշեի արվեստանոցում։ Վերադառնալով Տրուա`նա աշխատում է քանդակագործ Ֆրանսուա Ժանտիի մոտ։ Շուտով նա մեկնում է Ֆոնտենբլո[10]`նկարիչների և արվեստի մայրաքաղաք, որտեղ էլ ուսումնասիրում է Ֆրանչեսկո Պրիմատիչոյի, Ռոսսո Ֆիորենտինոյի և Մարտին Ֆրեմինեի գործունեությունը։ Մարշալ Վիտրի Պիեռի հովանության ներքո Մինյարը աշակերտում է Սիմոն Վուեի մոտ, ում արհեստանոցում նա հանդիպում է իր ապագա հակառակորդ Շարլ Լեբրենին և ծանոթանում է գեղանկարիչ ու արվեստաբան Դյուֆրեսնի հետ։
1635 թվականին Մանյարը մեկնում է Հռոմ, որտեղ մեծ ճանաչում և հռչակ է ձեռք բերում։ Այնտեղ նա հանդիպում է Նիկոլա Պուսսենին և Աննա Ավոլարին, ում հետ էլ հետագայում ամուսնանում է և ունենում չորս երեխա։
Իտալիայում հայնտի դառնալով՝ 1657 թվականին Մանյարին իր մոտ է հրավիրում Լյուդովիկոս XIV թագավորը։ Մրցակցելով Լեբրենի հետ`Մանյարը դառնում է Սուրբ Ղուկասի ակադեմիայի ղեկավար։ 1687 թվականին թագավորը նրան շնորհում է արքունական տիտղոս։ Իսկ 1690 թվականին`Լեբրանի մահից հետո, Մանյարը դառնում է արքունի գլխավոր գեղանկարիչ, արվեստի թագավորական թանգարանի տնօրեն, Փարիզի Գեղանկարչության և քանդակագործության ակադեմիայի անդամ և դասախոս։ Հետագայում ստանձնել է ակադեմիայի ռեկտորի պաշտոնը։
Գրեթե 80 տարեկան հասակում նա գեղանկարներ է նկարում Հաշմանդամների տան համար, որոնք մինչ այժմ պահվում են Լուվրում։ Մանյարը նկարազարդում է Վերսալի պալատի թագավորական երկու փոքր սենյակների առաստաղերը։ Նա նաև կրոնական կոլորիտով նկարների շարք է նկարում, որոնցից են «Քրիստոսը և սամարացի կինը» 1690 թ., Լուվր), «Սուրբ Սեսիլիա» (1691 թ., Լուվր), «Հավատ» և «Հույս» (1692 թ.):
Պիեռ Մանյարը մահացել է 1695 թվականի մայիսի 30-ին, երբ Տրուայի թանգարանում աշխատում էր «Սուրբ Ղուկասի դիմանկար» ստեղծագործությունն ամբողջացնելու ուղղությամբ։ Մանյարը թաղվել է Փարիզի Յակոբինների մենաստանում։ Շինությունը, որտեղ Մանյարը մահացել է, դրվել է նրա հուշատախտակը։
Մանյարի ստեղծագործությունների հիմնական առավելությունը ուժեղ և ներդաշնակ կոլորիտն է, և այս բոլորը վկայում են նրա անսահման տաղանդի մասին։ Նրա նկարների կոմպոզիցիան թատերային է, պատկերների նրբագեղությունը համադրված է սեթևեթանքի հետ, իսկ արտահայտչականությունը տուժում է արհեստականության պատճառով։
Այս թերություններն ամենաքիչը նկատելի են դիմանկարներում, որոնց հաշվին էլ Մանյարը համարվում է ֆրանսիական դպրոցի լավագույն վարպետներից մեկը։ Նրա վրձնին են պատկանում պալատականների բազմաթիվ դիմանկարներ և անգամ Լյուդովիկոս XIV-ի դիմանկարը։
Մանյարի ամենանշանավոր աշխատանքներից է Վալ դե Գրասի գմբեթի նկարչությունը, որը շուտով փչանում է ներկերի վատ որակի պատճառով։ 1870 թվականին Սեն Կլու ամրոցի հետ անհետացել են նաև մեծ սրահի որմնանկարները։
Մեր օրեր հասած ստեղծագործություններն են.
- «Մեծն Դոֆինի ընտանիքը», Վերսալի թանգարան,
- «Օճառի պղպջակներով աղջիկը» («Մադմուազել դե Բլուա»), Վերսալի թանգարան,
- «Մալթայի դեսպանի դիմանկարը» 1653 թ., Լա Վալետա, Ազգային պատկերասրահ,
- «Տղամարդու դիմանկարը» (հավանաբար սենատոր Մարկո Պերուտի), 1654 թ., Պրահա, Ազգային պատկերասրահ,
- «Տյուբեֆի դիմանկարը», 1663 թ., Վերսալի թանգարան,
- «Մադամ Մենտենոնի դիմանկարը», 1691 թ., Փարիզ, Լուվր,
- «Կոլբեր դե Վիլասերֆի դիմանկարը», 1693 թ., Վերսալի թանգարան։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլիեր Մանյար Շանտիյի
- Վալիերի դքսուհին
- Մադմուազել դե Ռոքլոր
- Լուի Ֆրանսուա Մարի Լե Տելիեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Pierre (I) Mignard (նիդերլ.)
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 5 6 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
- 1 2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 3 RKDartists (նիդերլ.)
- ↑ «Энциклопедия живописи. Пьер Миньяр». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Մանյար» հոդվածին։ |
| ||||||||||||||||