Նիկոլա Պուսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նիկոլա Պուսսենից)
Jump to navigation Jump to search
Նիկոլա Պուսեն
Nicolas Poussin
Nicolas Poussin 079.jpg
Ծնվել էհունիս 1594[1]
ԾննդավայրԼե Անդելի
Վախճանվել էնոյեմբերի 19, 1665(1665-11-19)[2][3][4][5][6][7][8][9] (71 տարեկանում)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ՔաղաքացիությունՖրանսիա[10]
Մասնագիտություննկարիչ
Ոճկլասիցիզմ
Ժանրպատմական գեղանկարչություն, կրոնական նկարչություն և դիցաբանական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներEt in Arcadia ego, Բանաստեղծի ոգեշնչումը, Փոթորկոտ բնապատկեր Պիրամի և Թիսբեի մասնակցությամբ, Չորս եղանակ, Չորս հաղորդություն և The Victory of Joshua over the Amorites?
ՄեկենասներCassiano dal Pozzo?, Ջամբատիստա Մարինո և Paul Fréart de Chantelou?
ԱշակերտներԳասպար Դյուգե, Շառլ լը Բրեն և Pierre Le Tellier?
Ներշնչվել էՔուենտին Վարին և Դոմենիկինո
ՊաշտոնԹագավորի առաջին նկարիչ
ստորագրություն
Poussin autograph.png
Nicolas Poussin Վիքիպահեստում

Նիկոլա Պուսեն (ֆր.՝ Nicolas Poussin, հունիս 1594[1], Լե Անդելի - նոյեմբերի 19, 1665(1665-11-19)[2][3][4][5][6][7][8][9], Հռոմ, Պապական մարզ), ֆրանսիացի նկարիչ, պատմական նկարիչ և բնապատկերի վարպետ։ Ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրն է։ Երկար ժամանակ ապրելով և ստեղծագործելով է Հռոմում՝ ազդվել է Ռաֆայելի, Տիցիանի, Միքելանջելոյի և այլ մեծ վարպետների արվեստից։

Կենսագրությունն ու արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նորմանդիայում։ Նրա հայրը Հենրի 4-րդ թագավորի բանակի վետերանը։ Նա որդուն տվել է բավականին լավ կրթություն։ Պուսենը նկարչական նախնական կրթությունը ստացել է ծննդավայրումև 18 տարեկան հասակում շարունակում է Փարիզում։ Նրա առաջին ուսուցիչն ու վարպետն է եղել դիմանկարիչ Ֆերդինանդ Վան Էլլեն(1580-1649)։ Հետագայում նրա ուսուցիչներն էին Կենտեն վարեն և պատմական նկարիչ Ժորժ Լալեման։ Ծանոթանալով Մարիա Մեդիչիի՝ թագավորական արվեստի աշխատանքների գրքերի կոլեկցիաների և գրադարանի պահապան։ Դրա շնորհիվ նա հնարավորություն է ստանում այցելել Լուվր և արտանկարել իտալական նկարիչների նկարները։ 1622 թվականին Պուսենին և ուրիշ նկարիչներին հանձնարարվում է նկարել 6 մեծ նկարներ, որոնք կպատկերեն Սուրբ Իգնատիյ Լայոլի և Սուրբ Ֆրանցիսկա Կսավերիայի կյանքի դրվագները։ Այդ նկարները նկարվել են, բայց չեն պահպանվել։

Առաջին իտալական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դարի սկզբում անտիկ և Վերածննդի արվեստի գործերին ծանոթանալու համար սկսվում է երիտասարդ նկարիչների հոսքը Հռոմ։ Նրանց թվում էր նաև Նիկոլա Պուսսենը։ 1624 թվականին, լինելով արդեն բավականին հայտնի նկարիչ, Պուսսենը գնում է Իտալիա և մտերմանում է բանաստեղծ Մարինոյի հետ, որը սերմանում է նրա մեջ սեր իտալական բանաստեղնների նկատմամբ։ Նա սկսում է ուսումնասիրել իտալական պոեզիան։

1625-1626 թվականնորից նրան պատվիրում են նկարել «Երուսաղեմի ավերումը», որը նույնպես չի պահպանվել; բայց ավելի ուշ նա նկարում է այս նույն նկարի մեկ այլ տարբերակը։ Այն պահպանվում է հիմա Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։ 1627 թվականին Պուսենը նկարում է «Գերմանիկայի մահը», որում պատկերված է լեգիոներների հրաժեշտը մահացող հրամանատարի հետ։ Հերոսի մահը ընկալվում է, որպես հասարակական բնույթի ողբերգություն։ Նկարի նպատակն է պարտքի կատարումը։ Նկարիչը տեղավորել է կերպարներին ոչ խորը տարածության մեջ և բաժանել է դրանք պլանների։ Այս կտավում ակնհայտ է կլասիցիզմի առկայությունը. գործողության պարզությունը, ճարտարապետականություն, կոմպոզիցիայի կառուցում։ Պուսենի աչքերով գեղեցկության չափանիշները առանձին մասերի համաչափությունն ու ամբեղջականությունը, հարմոնիա, կոմպոզիցիայի պարզություն, որոնք դարձան վարպետի ոճը։ Նրա արվեստի բնորոշ հատկանիշներից են ռացիոնալիզմը, որը առկա էր ոչ միայն կոմպոզիցիոն կառուցվածքում, այլ նաև թեմայում։ Հենց այս ժամանակահատվածում նա ստեղծում եմ պատկերակալով նկարներ՝ միջին չափի։ Պուսենը նկարում է բանաստեղծական ու միֆոլոգիական թեմաներով՝ «Բանաստեղծի ոգեշնչվածությունը» (Փարիզ, Լուվր),«Պառնաս», 1630-35 (Պրադա, Մադրիդ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bénézit E., Zeiger-Viallet E., Busse J. Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays — 1911.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 Web umenia
  8. 8,0 8,1 8,2 RKDartists
  9. 9,0 9,1 9,2 Discogs — 2000.
  10. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пуссен, Никола // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Cambry, «Essai sur la vie et les ouvrages du Poussin» (П., VII);
  • Gaul de St-Germain, «Vie de N. Poussin, consideré comme chef de l'école française» (П., 1806);
  • H. Bouchit, «N. Poussin sa vie et son oeuvre, suivi d’une notice sur la vie et les ouvrages de Ph. de Champagne et de Champagne le neveu» (П., 1858);
  • Poillon, «Nicolas Poussin, étude biographique» (2 изд., Лилль, 1875).