Փախուստ դեպի Եգիպտոս (Պուսենի կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փախուստ դեպի Եգիպտոս (այլ կիրառումներ)
Picto infobox artiste.png
Փախուստ դեպի Եգիպտոս
Poussin-Fuite en Egypte-MBA-Lyon.jpg
տեսակգեղանկար
նկարիչՆիկոլա Պուսեն
տարի1657[1]
բարձրություն97 սանտիմետր[2]
լայնություն133 սանտիմետր[2]
ուղղությունկլասիցիզմ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼիոնի Գեղեցիկ արվեստների թանգարան
հավաքածուԼիոնի Գեղեցիկ արվեստների թանգարան
սեփականատերՖրանսիա
հիմնական թեմաՓախուստ Եգիպտոս
http://collections.mba-lyon.fr/fr/search-notice/detail/2014-5-1-la-fui-c75c5 կայք
Կոորդինատներ: 48°51′39.920000100401″ հս․ լ. 2°20′8.7000001″ ավ. ե. / 48.86108888891677537° հս․. լ. 2.335750000028° ավ. ե. / 48.86108888891677537; 2.335750000028

Փախուստ դեպի Եգիպտոս (ֆր.՝ La Fuite en Égypte), ֆրանսիացի նկարիչ Նիկոլա Պուսենի 1657-1658 թվականներին ստեղծած կտավը, որը ի սկզբանե գտնվել է Լուվրում, այնուհետև տեղափոխվել է Լիոնի կերպարվեստի թանգարան և ներկայացվում է R.F. 2008-1 համարի ներքո[3]:

Կտավն ունի 98 սմ բարձրություն, 133 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը ստեղծելիս նկարիչը հավանաբար ոգեշնչվել է նույն թեմայով իտալացի բարրոկո ոճի նկարիչ Անիբալե Կարաչիի կտավով։ 1986 թվականին նկարը հայտնվել է Վերսալի աճուրդում 80.000 ֆրանկ մեկնարկային գնով։ Այն 1,600,000 ֆրանկով գնել են Ռիչարդ և Ռոբերտ Պարդոները։ Ցուցասրահում ցուցադրվելու տարիներին այն ճանաչվել է որպես նկարչի վավերական աշխատանք։ Երկար դատավարությունից հետո որոշվել է նկարը կրկին տալ վաճառողին։ Սեփականատերը որոշել է աշխատանքը վաճառել ավելի քան 15 միլիոն եվրոյով։ Լիոնի կերպարվեստի թանգարանը սկսել է գումար հավաքել կտավը ձեռք բերելու համար։

2007 թվականի հուլիսին Լուվրը և Լիոնի կերպարվեստի թանգարանը վերջապես կարողանում են դրամահավաք իրականացնել և գնել նկարը։ Այն երբևէ հովանավորությամբ հավաքված ձեռքբերումներից ամենաթանկ աշխատանքն է՝ 17 միլիոն եվրո արժեքով (1 միլիոն եվրո տրամադրել է Լիոնի քաղաքապետը, 250,000 ֆրանկ Ռոնա-Ալպի շրջանը, 1 միլիոն Լուվրի թանգարանն իր սեփական միջոցներից, ավելի քան 18 հովանավորներ, ինչպիսիք են Gaz de France, որը տվել է 3 միլիոն եվրո, Total SA, AXA ձեռնարկությունները, Լիոնի բանկերը և մասնավոր բարերարներ)։ Աշխատանքը ձեռք է բերվել Լուվրի համար և Լիոնի կերպարվեստի թանգարան է տեղափոխվել 2008 թվականի փետրվարին Ժակ Սերեսերի (կտավի առաջին կոլեկցիոները և, հնարավոր է նաև, հովանավորը) հայրենի քաղաք[4][5][6][7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.mba-lyon.fr/mba/sections/fr/collections-musee/peintures/oeuvres-peintures/xviie_siecle/poussin-fuite-egypte9841?&startingReq=/sections/fr/collections-musee/peintures/oeuvres-peintures&from_url=http%3A//www.mba-lyon.fr/mba/sections/fr/collections-musee/peintures/oeuvres-peintures%3Fb_start%3Aint%3D24%26-C%3D
  2. 2,0 2,1 http://www.mba-lyon.fr/mba/sections/fr/collections-musee/vie-des-collections/acquisition-07_08_09
  3. Կտավը Լիոնի կերպարվեստի թանգարանի կայքում
  4. Emmanuel de Roux and Nathaniel Herzberg, "Grandes manœuvres pour conserver en France un tableau de Poussin", Le Monde, 17 February 2007, page 28
  5. Nicolas Roloff, "Un Poussin pour le musée de Lyon", Grande Galerie, Le Journal du Louvre, n° 1, Autumn 2007, pages 76-77
  6. "La Fuite en Égypte de Poussin racheté par l'État", Le Monde, 19 July 2007
  7. "17 millions d'euros pour La Fuite en Egypte de Poussin", Le Monde, 20 July 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]