Պերճ Ֆազլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Պերճ Ֆազլյան
Ծնվել է դեկտեմբերի 4, 1926(1926-12-04)
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Մահացել է փետրվարի 15, 2016(2016-02-15) (89 տարեկանում)
Մահվան վայր Բեյրութ, Լիբանան
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան և ռեժիսոր

Պերճ Հայկի Ֆազլյան (դեկտեմբերի 4, 1926, Կ. Պոլիս- փետրվարի 15, 2016, Բեյրութ[1]), դերասան, ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան և Կեդրոնական վարժարանները, քաղաքապետարանի թատրոնի դասընթացները, 1944 թ. մասնակցել է նույն թատրոնի ներկայացումներին։ 1965-1967 թթ. կատարելագործվել է Փարիզում։ 1951 թվականից գործել է Բեյրութում։ 1959 թվականին հիմնել է Փափազյան թատերախումբը (ղեկավարել է մինչև 1971 թ.), 1963 թ.՝ Լիբանանյան արաբական թատրոնը, 1971 թ.՝ «Ազատ բեմ» սեփական թատերախումբը։ 1976 թ. հաստատվել է Մոնրեալում, կազմակերպել «Հայ բեմ» թատերախումբը, հանդես եկել Կանադայի և ԱՄՆ-ի քաղաքներում, նաև Լոնդոնում։

Բեմադրություններից են՝ Պանյոլի «Տոպազ», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը», Մոլիերի «Տարտյուֆ» («Խաչագողը»), Գոգոլի «Ամուսնություն» և այլն, խաղացել է բոլոր ներկայացումներում։ ՀՀ հեռուստաթատրոնում բեմադրել է «Քարիտեզճին» (ըստ Երուխանի «Ձուկին փոխարեն» պատմվածքի, 1986)։ Նկարահանվել է լիբանանյան և եգիպտական կինոյում («Մատանի վաճառողը», «Պահակի աղջիկը» և այլն)[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պէյրութի Մէջ Իր Մահկանացուն Կնքեց Բեմադրիչ Պերճ Ֆազլեան
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 690։