Պետրոս Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Այվազյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1922(1922-12-31)[1][2] (99 տարեկան)
Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1][2]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունայգեգործ, ընտրասերիչ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1][2]
Գործունեության ոլորտխաղողագործություն[1]
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1950)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1960)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Երեխա(ներ)Վաչագան Այվազյան

Պետրոս Կարապետի Այվազյան (դեկտեմբերի 31, 1922(1922-12-31)[1][2], Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1][2]), հայ խորհրդային այգեգործ, սելեկցիոներ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1960), պրոֆեսոր (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980)։ ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար (1989)։ ՀԳԳԱ ակադեմիկոս (1994), Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1998)։ Ղրիմի մարզի վաստակավոր խաղողագործ և պտղաբույծ (1958)։

Գ. Պ. և Վաչագան Այվազյանների հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 31-ին, Գանձակում։ 1950 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1965 թվականից ղեկավարել է նույն ինստիտուտի այգեգործության և գինեգործության ամբիոնը[3]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակել է ընտրասերման աշխատանքների արագացման, պատվաստման ժամանակ մերձազգակցական ժառանգականության (աֆֆինիտետ) բարձրացման, թփերի արագ ձևավորման, բերքատու վազերի էտի մեթոդներ։ ՀԽՍՀ-ում կիրառել է խաղողի վազի երկար էտը։ Ստացել է խաղողի 38 նոր սորտ։

Այվազյանը 1953–1962 թվականներին Ուկրաինայում ստացել է խաղողի 7 փոփոխակներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ մեծ ոսկե (1961)
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ փոքր ոսկե (1958), երկու մեծ արծաթե (1957), երեք բրոնզե (1957, 1958, 1959)
  • ՀՀ Անանիա Շիրակացի մեդալ (2002)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղողագործություն, Երևան, 1975։
  • Օգնություն խաղողագործին, Երևան, 1983։
  • Խաղողագործության, խաղողի սելեկցիայի և ամպելոգրաֆիայի հիմունքներ, Երևան, 2003 (համահեղինակ)[4]։
  • Селекция виноградной лозы, Киев, 1960 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 348—349.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  4. Խաղողագործության, խաղողի սելեկցիայի և ամպելոգրաֆիայի հիմունքներ, Պետրոս Այվազյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 348 CC BY-SA icon 80x15.png