Վաչագան Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաչագան Այվազյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1949(1949-11-20)[1] (74 տարեկան)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրՎնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն
Ծնողներհայր՝ Պետրոս Այվազյան
Պարգևներ
Մարտական ծառայության մեդալ

Վաչագան Պետրոսի Այվազյան (նոյեմբերի 20, 1949(1949-11-20)[1], Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկագիտության դոկտոր (1987), պրոֆեսոր (2002)։ ՀՀ ԲԳԱ (1997), ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիաների (2001) անդամ։

Պետրոս Այվազյանի որդին է, Գ. Այվազյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաչագան Այվազյանը ծնվել է 1949 թվականին Կիրովաբադում (այժմ՝ Գանձակ)։ 1972 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1987 թվականին Ուկրաինայի օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում (Կիև) պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1989 թվականից Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ բաժանմունքի վարիչ[2], 1990 թվականից՝ տնօրեն, 1992 թվականից, միաժամանակ՝ ԱԱԻ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ։ 1988 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ, 1990 թվականից ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների ընկերակցության նախագահ, 1995 թվականից՝ Վիրաբուժական օրթոպեդիայի և վնասվածքաբանության միջազգային ընկերակցության անդամ[3]։

Աշխատանքները վերաբերում են ոսկրածուծաբորբի (օսթեոմիելիտ) վիրաբուժության, խոշոր հոդերի ներքին պրոթեզավորման և ողնաշարի վիրաբուժության, ոսկրային հյուսվածքի վերականգնող, հատկությունների, ոսկրային պակասի բուժման, ֆունկցիոնալ կայուն ոսկրամիացման հարցերի մշակմանը։ ՀՀ-ում ներդրել է հոդերի ներքին պրոթեզավորման մեթոդը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անձնական արիության» շքանշան, 1989
  • «Մարտական ծառայության» մեդալ, 2001
  • ՀՀ ԱՆ ոսկե մեդալ, 2009
  • Ակադեմիական պարգևների եվրոպական հանձնաժողովի Պաուլ Էռլիխի անվան մեդալ, 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=555
  2. Admin. «Վաչագան Պետրոսի Այվազյան». www.ysmu.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  3. «Վաչագան Այվազյան». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.